Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի

10:16, շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ.
Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի
     Վիրուսի շրջանառությունը Հայաստանում տարածված է. եթե խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
    
     «Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տալ: Դա չի նշանակում, որ կարող ենք թուլանալ եւ վերադառնալ նախկին կյանքին: Ուզում եմ շեշտել, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սպսած սոցիալական տարածություն պահպանելուն, վերջացրած ձեռքերը լվանալով», -ասաց նա:
    
     «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր առանձնացրած հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներներին ընդունելու եւ ստիպված այլ հիվանդանոցային պայմաններում սկսենք իրենց բուժել, ինչը հղի է անցանկալի հետեւանքներով», -հավելեց նախարարը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
826 | 0 | 0
Facebook