Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց անպարտ երկրի քաջազուն առյուծներ մենք դեռ սպասում ենք․․․

Son Yan
Հեղինակ`
Son Yan
13:28, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հայոց անպարտ երկրի քաջազուն առյուծներ մենք դեռ սպասում ենք․․․

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
     տղերքն ավելի բարձրում մնացին
     Դիպան Աստղերին, աստղերը հանգան
     ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
     բարձունքը մերն է, տղերքը… չկան։
     .
     Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
     Մորթապաշտ օրս զինով զրահած,
     Ու մթնած հոգուս փչակները խուլ
     Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
     Իմ պղծությունն եմ առավել զգում,
     Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
     Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։

Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
     Աստվածաարև ավանդին հլու,
     Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
     Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։
     .
     Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
     Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
     Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
     Հեղափոխական հարթակին հարմար։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
     Սատանաները չեն հասկանալու,
     Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
     Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։

Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
     Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
     Դեռ ծավալվում է քո քղանցքներին
     Տուրուդմփոցը դիվային խաղի։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
     Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
     Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
     Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։
    
    
     2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: 4-օրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր. զոհվածների և սպանվածների տարբեր թվեր են շրջանառվում. Հայկական կողմից՝ մինչև 110 զոհ, ադրբեջանականից՝ 2500:
    
    
     110 արծիվ հայկական բանակից։ 110 տան ճրագ․․․ Նրանք չեն զոհվել չէ․․․ նրանց ապրում են մեր սրտերում․․․ Նրանց անունները, գործած սխրանքները, գիտեն բոլորը․․․ՆՐԱՆՔ ՄԵԶ ՀԵՏ ԵՆ ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ․․․ ԻՍԿ ՄՈՌԱՆԱԼ ՆՐԱՆՑ ԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ․․․ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՏՂԵՐՔ․․․ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՐՋԵՎ․․․
    
    
     Սոնա Գիշյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5624 | 0 | 0
Facebook