Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմ երջանկության բանաձևը ափն է՝ ձեռքի ափը․․․գետափը․․․ծովափը»

Son Yan
Հեղինակ`
Son Yan
18:13, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
«Իմ երջանկության բանաձևը ափն է՝ ձեռքի ափը․․․գետափը․․․ծովափը»
     Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված դերասանուհի Էմմա Մկրտչյանն է։
    
    
     — Օրը սկսում եք
    
     — Մի բաժակ դառը սև սուրճով
    
     — Իր, որ միշտ ձեզ հետ է
    
     — Հեռախոսս
    
     — Սի՞րտ, թե՞ ուղեղ
    
     — Նախ ուղեղ, ապա սիրտ
    
     — Որն է ձեր երազանքի դերը
    
     — Սև կարապը
    
     — Կերպար, որ երբեք չեք մարմնավորի
    
     — Կերպար, որը միտված է ցանկացած վատ բանի տարածմանը, քարոզին (պրոպագանդան)
    
     — Երջանկությունը ձեր աչքերով
    
     — Ափը՝ ձեռքի ափը, գետափը, ծովափը․․․
    
     ­— Երբեք չեք ների...
    
     — Ուրանալը, հեգնանքը
    
     — Ծիծաղելի իրավիճակ, որում հայտնվել եք
    
     — Ամբողջ գիշեր մկան ձայնից վախեցած չեմ քնել, հենց աչքս կպել էր վարագույրի ձայնից վեր թռա, մուկն էր բարձրանում։ Ընկավ անկողնուս մեջ, գլուխս թաքցրած գոռում ու թպրտում էի ամբողջ ուժով, որ ընկնի ներքև։ Ընկավ, վազեց, կորավ․․․երազ չէր ցավոք
    
     — Ձեր առաջին միտքը երբ նայում եք հայելու մեջ
    
     — Կարող էի մի քիչ ավելի սիրուն լինել
    
     — Ձեր սիրելի տոնը
    
     — Գիրք նվիրելու օրը
    
     — Եթե ունենայիք ընտրության հնարավորություն... համաշխարհային դերասան ում հետ կուզենայիք ճամփորդել
    
     — Խավիեր Բարդեմ կամ Ջոնի Դեպ (եթե Ջեք ճնճղուկի կերպարով լիներ)
    
     — Յուրահատուկ նվեր, որ ստացել եք
    
     — Ազատություն
    
     — Շոկոլադ՝ դառը թե քաղցր
    
     — Քաղցր
    
     — Սիրում եք զբոսնել մեղմ անձրևի տակ
    
     — Սիրում եմ
    
     — Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ
    
     — Երջանի՞կ եմ
    
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2980 | 0 | 0
Facebook