Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Շատ անակնկալներ դեռ առջևում են

Son Yan
Հեղինակ`
Son Yan
18:16, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Շատ անակնկալներ դեռ առջևում են

Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանն է։
    
    

— Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս
    
     — Որպես միտք, որ արթնանում եմ ասում եմ փառք Աստծո, որ բոլորս կարող ենք արթնանալ և առողջ ապրել, և շնորհակալ եմ ամեն օրվա համար ու, հատկապես, փառք տիրոջը որ արթնանում և տեսնում եմ, որ սահմանին խաղաղություն է, անկեղծ եմ ասում, որ դրանից առավել ինձ համար ոչինչ չկա
    
     — Ի՞նչը կամ ո՞վ միանգամից կփոխի ձեր տրամադրությունը
    
     — Իմ տրամադրությունը, բնականաբար, իմ բալիկը կփոխի, չգիտեմ, ինչքան էլ բարկացած լինեմ, ինչքան էլ անարդարություններ չսիրեմ և անընդհատ դիպուկ խոսեմ, միևնույն ժամանակ գալիս է պահ, երբ ուզում ես տանը մնալ միայնակ, և միայն քո բալիկը կարող է բարձրացնել քո տրամադրությունը, փոխել քո առօրյան ու քո կյանքը
    
     — Որն է ձեր ամենախենթ քայլը
    
     — Ես միշտ կատարում եմ խենթ քայլեր, որովհետև իմ էությամբ ես խենթ մարդ եմ և չեմ վախենում արտահայտվել, ու մարդ ինչպիսին կա պետք է իրականում այդպիսին լինի․․․ թե բեմում թե, առհասարակ, կյանքում պետք չի խաղալ, դիմակ կրել, ես դա ճիշտ չեմ համարում․․․ Խենթ․․․ ես շատ խենթ արարքներ եմ անում և բնականաբար չափի մեջ, իհարկե հաճելի, առհասարակ ես սիրում եմ երբ ամեն ինչ չափի մեջ է լինում, իսկ որպես խենթ քայլ երգելու ընթացքում եղել է երբ երգել եմ և բեմում հանել եմ կոշիկներս ու շարունակել եմ երգել և պարել, դա ինձ համար խենթ քայլ է
    
     — Ինչ խորհուրդ կտայիք շոու բիզնես նոր ոտք դրած երիտասարդներին
    
     — Ովքեր շոու բիզնեսում իրենց քայլերն են անում, խորհուրդ կտայի լինեն պայքարող, ուժեղ, շիտակ, գնան առաջ, որովհետև կլինեն շատ մարդիկ որ կփորձեն խանգարել, պետք է լինեն ինքնավստահ և խոչընդոտները հաղթահարելով առաջ գնան․․․ Պետք է սիրեն իրենց գործը և ունենան մեծ տաղանդ, որ կարողանան այդ ճանապարհն անցնել և հասնել մեծ բարձունքների
     Իհարկե կան երիտասարդ տաղանդներ, նրանց ես փորձել եմ օգնել և աջակցել և իմ փոքրիկ լուման ունենալ նրանց կայացման գործում, ես ինքս ինձ լավ եմ զգացել, որ կարողացել եմ օգնել ինչով որ կարողացել եմ
    
     — Հետևո՞ւմ եք մոդային, թե՞ ընտրում եք այն ինչը ձեր ճաշակով է
    
     — Որոշ չափով փորձում եմ հետևել մոդային, իհարկե, որ ասեմ բրենդամոլ եմ սուտ կլինի, քանի որ սովորաբար ընտրում եմ այն ինչ ինձ հարմար է, ինչը իմ ճաշակով է, ինձ համար դա է կարևոր, արժեքին ուշադրություն չեմ դարձնում քանի որ կարևորը հարմարավետությունն է․․․ Առհասարակ արտիստը պետք է ինքն իրենով լինի վառ կերպար այլ ոչ թե հագուստով կամ մազերի գույնով․․․ Կարող ես կրել հասարակ հագուստ բայց բեմում երգդ այնպես երգես, որ «բում» լինի ինչպես օրինակ, արտասահմանյան շատ աստղեր՝ Ուիթնի Հյուսթոնը, Սելենդյոնը, Մրայա Քերին, ովքեր ինձ համար մնայուն աստղեր են․․․ Ինձ համար ոչ այնքան հագուստն է կարևոր որքան այն, որ ես իմ ձայնով եմ ուրախացնում իմ երկրպագուներին, բայց իհարկե արտիստը պետք է լինի խնամված, մաքուր ու եթե բեմ է դուրս գալու պետք է իր արտաքին տեսքով հարգի բեմը
    
     — Դեպք, որի մասին երբեք չեք մոռանում
    
     — Շատ դեպքեր կան, որոնց մասին չեմ կարող մոռանալ, օրինակ ապրիլյան քառօրյա պատերազմը, չնայած, որ չեմ ուզում շատ խոսել նման թեմաներով, սակայն ստիպված ենք խոսել և հիշել ամեն ինչ, ինչ կապված է մեր հերոսների հետ, խոնարհվել նրանց առջև․․․ ես չեմ կարող մոռանալ նման դեպքերը քանի որ ինձ համար մեծ ցավ է․․․ ես ինքս էլ ունեմ տղա․․․Առհասարակ նման վատ դեպքերը չեմ կարող մոռանալ․․․մարդկային կորուստները լինի մտերիմ հարազատ թե․․․անծանոթ
    
     — Ձեր ամենահամարձակ քայլը
    
     — Այս անգամ համեստություն չեմ անում ու ասում եմ, որ ինձ համար իմ ամենահամարձակ քայլը եղել է այն, որ հեղափոխության ժամանակ դուրս եկա իմ ժողովրդի առաջ և երգեցի․․․ես առաջինն էի․․․ ինձ համար կուսակցությունները ընդհանրապես կարևոր չեն ես սիրում եմ արդարություն․․․ Իմ կուսակցությունը հայ լինելն է, իմ ժողովուրդն է․․․ և ես այդ ժամանակ դուրս եկա երգելու իմ սիրելի ժողովրդի և իմ զինվորի համար․․․առհասարակ ես համարաձակ մարդ եմ, բայց դրանից այն կողմ ես համարձակ քայլ չգիտեմ․․․ առհասարակ այն ինչ վերաբերում է իմ ընկերներին և իմ մտերիմներին եթե ինչ-որ մեկը փորձի նրանց նեղացնել ես կոկորդով կպաշտպանեմ․․․ես վախկոտ չեմ և ինձ համարձակ մարդ եմ համարում
    
     — Ձեր ոգեշնչման աղբյուրը երգարվեստում
    
     — Իմ ոգեշնչման աղբյուրը իմ հանդիսատեսն է, իմ սերը, իմ հայրենասիրությունը, իմ հոգին, նվիրվածությունը․․․ այդ ամենը ինձ ոգեշնչում են, որ ես առաջ գնամ անտեսելով չար ու նախանձ մարդկանց․․․ փորձում եմ մնալ այնպիսին ինչպիսին կամ․․․ չստեմ և որևէ դիմակ չկրեմ
    
     — Եթե չլինեիք երգարվեստում, ուրիշ ի՞նչ բնագավառ կնտրեիք
    
     — Եթե չլինեի երգարվեստում հավանաբար կդառնայի ֆուտբոլիստուհի, քանի որ իմ մորեղբայրը ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, ով 16 տարեկանից խաղացել է տարբեր ակումբներում և տարբեր համաշխարհային ֆուտբոլիստների հետ․․․ Ես շատ եմ սիրում ֆուտբոլը և կլինեի ֆուտբոլիստ, կամ միգուցե ընտրեի պարուհու կամ դերասանուհու մասնագիտությունը
    
     — Համաձա՞յն եք, որ աղջիկները ծառայեն բանակում
    
     — Ես համաձայն եմ, որ աղջիկները ծառայեն բանակում, ես ինքս պատրաստ եմ թողնել իմ բալիկին և գնալ ծառայել, ես անկեղծ եմ ասում սա լոկ խոսքեր չի քանի որ ես ինքս իմ ֆեյսբուքյան էջում էլ հաճախ եմ նշում դա․․․
    
     — Դուք միշտ ունեցել եք հատուկ վերաբերմունք բանակի նկատմամբ, վերջին օրերի լարված իրադարձությունների առթիվ... Ձեր խոսքը զինվորին
    
     — Շատ շնորհակալ եմ, այո ես միշտ պատրաստ եմ կանգնել զինվորի կողքին, պատրաստ եմ կանգնել մեր սահմանամերձ համայնքում ապրող ժողովրդի կողքին․․․այդ հերոս ու հզոր ժողովրդի կողմին․․․ սրանք բառեր չեն քանի որ ես ինքս շատ եմ եղել և Տավուշում և Արցախում և ինքս եմ տեսել և զգացել․․․Ես 10 տարեկանից երգել եմ հայ զինվորի համար և այդ բոլոր շրջաններում եղել եմ․․․ Ու տեսել եմ, որ մարդիկ հպարտորեն ապրում են ու չեմ վախենում դրա համար իսկապես հալալ լինի իրենց․․․ Ես ուզում եմ ասել, ոչ չեմ ցանկանա լարվածություն լինի սահմանին, մենք հայերս շատ լավ, բարի ազգ ենք մենք քրիստոնյա ենք․․․Ես չեմ վախենա ասել, որ ես զզվում եմ թուրքերից, չեմ ցանկանա լարվածություն լինի բայց ես իրենց համարում եմ վախկոտ, տգետ, հիմար․․․ ու եթե ես լինեի իրենց դիմաց հաստատ չէի նայի ոչ մի բանի ու ինչ որ բանով կխփեի իրենց․․․սա ուղակի խոսքեր չի ու թեկուզ ինձ համար լիներ վատ ես դա կանեի․․․իրենք ինձ համար ազգ չեն․․․իրենք արնախում, գազազած կենդանիներ են․․․չնայած չեմ էլ ուզում իրենց կենդանու հետ համեմատեմ․․․ Էն որ ասում են թշնամի․․․ իրենք իսկապես մեր թշնամին են․․․ Այ եթե ասեն թե ինչի մասին եմ երազում, կասեմ, որ երազում եմ որ դրանք վերանան․․․ որ մեր բոլոր հողերը հետ տան լինի Թուրքիայի թե Ադրբեջանի․․․ որ լինի էլի ծովից-ծով Հայաստան․․․
    
     — Քաղաք, որը ձեզ ամենաշատն է տպավորվել շրջագայությունների ընթացքում
    
     — Ես ամենից շատ սիրում եմ իմ Հայաստանը, իմ Երևանը, բայց, իհարկե շատ-շատ եմ շրջագայել եղել եմ տարբեր վայրերում, ինձ համար և մշակույթով և ամեն ինչով տպավորիչ երկիր է Իտալիան, եղել եմ Հռոմում, Միլանում, Սիցիլիայում, Վենետիկում և այլ քաղաքներում։ Շատ տեղերում եմ եղել բայց Իտալիան ինձ համար ուրիշ աշխարհ է իմ մշակույթով և գեղեցկությամբ։
     Շատ եմ սիրել նաև Յուրմալա քաղաքը Լատվիայում, որտեղ 2010 թվականին կայացավ «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը ինձ համար հզոր մրցույթ է և ես կցանկանայի կրկին ժամանակը հետ տալ և գնալ այնտեղ նորից մասնակցելու այդ մրցույթին
    
     — Բնավորության գիծ, որը Ձեզ միշտ խանգարել է
    
     — Ինձ շատ է խանգարել այն, որ ես շուտ եմ բռնկվում, բարի եմ, մաքուր մարդ եմ, ճիշտ խոսացող․․․ Շատ-շատերին եմ նվիրվել և հետո հասկացել եմ որ սխալ է չարժեր անգամ իրենց հետ խոսել, որովհետև կան մարդիկ, որ այսօր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց իրենց այնպես են պահում կարծես իրենք ամենա-ամենան են․․․Ոչ․․․ մենք Աստծո դեմ բոլորս մահկանացուներ ենք․․․ Եվ ուզում եմ ասել․ որ թող ոչ-ոք ոչ մեկին վերևից չնայի, ես գոռոզ մարդ չեմ սիրում․․․ ես սիրում եմ հպարտ մարդկանց բայց ոչ գոռոզ․․․ և ինձ խանգարում է շատ այն, որ ես շատ նվիրվող եմ և բարի․․․ Իհարկե այդ հատկանիշները վատը չեն, բայց ինձ խանգարել են
    
     — Ձեր ամենամեծ երազանքը
    
     — Ամենամեծ երազանքս երգել համաշխարհային աստղի հետ, որը չի բացառվում․․․Շատ անակնկալներ դեռ առջևում են
    
     — Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ
    
     — Ինչո՞ւ եմ այդքան բարի


     Սոնա Գիշյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1138 | 0 | 0
Facebook