Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

«Ալեքսա՛նդր, քեզ հաղթե՛լ չի լինի»

23:02, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
«Ալեքսա՛նդր, քեզ հաղթե՛լ չի լինի»

Հին Հունաստանը փորձել է Ալեքսանդր Մակեդոնացուն դիմադրել, բայց թեբեացիներն ու աթենացիները դեռ չէին հասցրել անհրաժեշտ քանակության զորք հավաքել, երբ մակեդոնական զորքերով Թեբեի պարիսպների տակ է հայտնվում քսանամյա Ալեքսանդրը: Պաշարումը կարճ է տևում, իսկ հաշվեհարդարը՝ դաժան: Թեբե քաղաքը սրբվում է երկրի երեսից: Ավերակների մեջ անվնաս են թողնում միայն բանաստեղծ Պինդարոսի տունը, որը մի ժամանակ փառաբանել էր մակեդոնական նախկին թագավորներին: Երեսուն հազար թեբեացի ստրկության է վաճառվում: Սարսափած Հունաստանը քարանում է:

Ալեքսանդրը հավաքում է զորահրամանատարներին ու ասում է. «Պարսկաստանի վրա գնալու ժամանակն է»: Զորահրամանատարները լռել են, միայն Ալեքսանդրի հոր՝ Փիլիպոսի ծեր զինակից Պարմենիոսն է համարձակվել ասել. «Ալեքսա՛նդր, նախ մակեդոնացիների համար քեզ նման մի որդի՛ ծնիր»: Բայց Ալեքսանդրը դեպի փառք էր աճապարում: Ազդարարվում է արշավանքի մասին:

Ալեքսանդրը գնում է Դելփոս և պատգամախոսին հարցնում է, թե իրեն հաղթանակ կանխատեսվո՞ւմ է: Պիթիան (պատգամախոսը) հրաժարվում է մարգարեանալ, որովհետև օրը բարենպաստ չի եղել, և Ալեքսանդրը, ուժ գործադրելով, նրան տարել է մարգարեական եռոտանու մոտ: Կինը դժվարությամբ ազատվել է նրա ձեռքից ու գոռացել է. «Ալեքսանդր, քեզ հաղթել չի լինի»: Ալեքսանդրն ասել է. «Հենց այդ էի ուզում լսել»:

Արշավանքն սկսելուց առաջ նա իր ընկերներին է տալիս իր արքայական բոլոր եկամուտները: «Իսկ քեզ ի՞նչ ես թողնում», - հարցնում են նրան, և նա պատասխանում է. «Հույս»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2226 | 0 | 0
Facebook
COMMENT.am