Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է․ Ո՛չ ատելությանը, Հանուն սիրո, Հանուն բոլորի,

Sona Arshuneci Arshuneci
19:57, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է․ Ո՛չ ատելությանը, Հանուն սիրո, Հանուն բոլորի,

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆՆ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐՈՒՄ Է․ Ճգնաժամային իրավիճակներում քաղաքական հակառակորդները ժամանակավոր դադար են հայտարարում։ Բազում են դեպքերը, երբ անգամ իրար հետ պատերազմող կողմերն են հանունի համար ժամանակավորապես հրադադար հայտարարում։ Նմանատիպ իրավիճակ է լինում նաև կենդանական աշխարհում. աղետների ժամանակ կանոնները փոխվում են։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում իրար չսիրելով հանդերձ՝ իրար նկատմամբ թույն չտարածենք, ատելության խոսքին վերջ տանք ընդհանրապես, բայց գոնե հիմա, այս դժվարին շրջանում, ի՞նչն է խանգարում, որ ապատեղեկատվություն չտարածենք, չճշտված ինֆորմացիայով հավաստիացումներ չանենք։
     Ինչպես թշնամու հետ հնարավոր պատերազմում ենք կողք-կողքի կռվելու հանուն անվտանգության ու հաղթանակի, այնպես էլ հիմա պետք է կռիվ տանք համաճարակի դեմ՝ իրար հարգելով, իրար օգնելով, գոնե՝ չխանգարելով։
     Դադարեցրեք ինֆորմացիոն պատերազմը պետության ու իշխանության դեմ, դուք պետության մի մասն եք։
     Սերն ամենահզոր ուժն է, ես սիրում եմ բոլորիդ։
     #Ո՛չ Ատելությանը #Հանուն Սիրո, #Հանուն Բոլորի, ինչպես նաև #Մնացե՛ք Տանը անվտանգ#
     ***
     Պատասխանում եմ Դավիթ Սանասարյանի հորդորին, որն ուղղված է քաղաքական դաշտում եղած ռևանշիստներին, ովքեր անգամ այս արտակարգ դրության ճգնաժամային իրավիճակում չեն հանդարտվում, չեն դադարում թույն ու մաղձ թափել, մեղադրանքներ տեղալ վարչապետի և կառավարության հասցեին․
     Ուզում եմ ասել․ Դավիթ ջան խևին խրատն ի՞նչ կանի, սևին՝ սապոնը․․․դու բոլորին քո արշինով ես չափում, քո մարդկային տեսակով, քո որակով, քո պետականամետ մտածելակերպով, որ անկախ քո այսօրվա կարգավիճակից դու երբեք չչարացար, երբեք չկորցրեցիր դեմքդ մարդկային և այսօր այս ճգնաժամային իրավիճակում հայտնված մեր երկրի համար նույնքան մտահոգ ես, ինչքան մեր վարչապետը, կառավարության բոլոր անդամները, բոլոր նրանք ում համար թանկ է մեր երկիրն ու մեր մի բուռ ժողովուրդը․․․Սակայն ազգի տականքները ներքուստ խրախճանքի մեջ են, կարդում եմ սոցցանցերում ու հավատս չի գալիս․ մեր երկիում տիրող կրոնավիրուսի համաճարակը անթաքույց օգտագործում են մեղադրանքներ հնչեցնելու վարչապետի և իշխանությունների հասցեին, մի բան, որ կաներ միայն մեր ազգի թշնամին՝ թուրքը․․․ձեռքերը ճար լինի Նիկոլին կմեղադրեն, թե աշխարհում կորոնավիրուսի տարածման հեղինակը հենց նա է․․․
     Չեմ ուզում անուններ թվեմ, բայց ուզում եմ ասել․հանգիստ վեր ընկեք տեղերդ, քանզի երբե՛ք առիթ չեք ունենա համաճարակն օգտագործել դիվիդենտներ շահելու, վարչապետին մեղադրելու, վարկաբեկելու համար․․․քանզի ունենք խելացի, նվիրյալ վարչապետ և նրա անմիջական գլխավորությամբ վստահ եմ պատվով դուրս կգանք այս կորոնավիրուսի համաճարակից, ավելի խելացի, գրագետ միջոցներով, ավելի հետևողականորեն, միասնականորեն կհաղթահարենք այս համաճարակը, ինչպես 2 տարի առաջ մեր վարչապետի գլխավորությամբ, բաց ձեռքերով, անարյուն, ժողովրդին իր շուրջն համախմբելով կարողացավ երկիրն ազատել Սերժի ռեժիմի կրոնավիրուսից, որը գրեթե անհնար էր համարվում, այնպես էլ այս համաճարակից առանց զոհերի, անցնցում, պատվով դուրս կգանք, քանզի մեր վարչապետի համար շատ թանկ է ամեն մի հայ մարդու կյանքը․․․այս պահին, եթե ձեր ներքին չարությունը մի կողմ դնեք, ու խորը տրամաբանեք, անգամ ձեր կյանքի, ձեր ընտանիքների համար է պայքարում մեր վարչապետը, որ կրոնավիրուսը ձեր ընտանիքներին նույնպես չմոտենա․․․հակառակ ձեր թույն ու մաղձին, որ շնչում եք մեր վարչապետի և նրա ընտանիքի հանդեպ․ ուզում եմ ասել․ պապանձվեք, այլևս անտանելի եք, տհաճ եք․ հերիք է մեր վարչապետի, նրա ընտանիքի գլխին կռռաք․ հերիք է մեր նյարդերն էլ չեն դիմանում․ մի քիչ արժանապատվություն ունեցեք, մի քիչ մարդ եղեք, մարդ․․․
     ԴԱՎԻԹԻ ՋԱՆ․ ջան բա չգիտե՞ս․
     մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ էլ կա ելել է շալակն աշխարհի․․․ազգի այս տականքները մարդ երևալու համար 10-ը տարի լինելով իշխանությունում ունեին հնարավորություն իրենց մարդ դրսևորելու, իրենց անձի նկատմամբ հարգանք ու պատիվ ձեռք բերելու, բայց ցավոք փաստն ապացուցեց, որ սրանք արարումի համար չեն ծնվել․ ու բացի թալանից, ավերումից, իրենց սեփական գրպանը լցնելուց ուրիշ առաքելություն չունեն աշխարհի երեսին․․․սրանք իրենց բնույթով նման են կենդանական աշխարհի գիշատիչներին․ օրինակ, երբ «կապած շան դեմից լափամանը քաշում ես, շունը կատաղության գագաթնակետին է հասնում և եթե Աստված չանի կապը կտրի տիրոջն էլ կհոշոտի և իր ճամփին ով պատահի։ Սրանք հենց այդ կատաղած շներին են նման, որ տասնյակ տարիներ հոշոտել են ազգին, ցիր ու ցան արել աշխարհով մեկ, թալանել ու կեղեքել են, և հիմա, երբ այդ լափամանից զրկվեցին, իրենց պատե-պատ են տալիս․ սրանց պայքարը լափամանի համար է, լա փա մա նի․․․սրանց մեջ մարդկայինն է մեռած է» ․․․չմոռանանք թե ինչ ստոր քայլի դիմեց Շարմազանովը․ անգամ իր աղջկան օգտագործեց․ նրա անունով «Բաց նամակ գրելով» վարչապետին» մի ասացվածք կա․ տերտերը գայլի գլխին քարոզ է կարդում․ գյուղ չմտնես, հավ ու ոչխար չտանես, գելը սրտնեղված ասում է․ տեր օրհնած արագ կարդա, ոչխարի սուրուն սարով անցավ․․․Դավիթ ջան հիմա սրանցն է, սրանք ուղղվողը չեն․ դու քո ազնիվ, մարդկային չափանիշներով ես առաջնորդվում և հորդորում սեր ու բարություն ցուցաբերել մեր երկրին պատուհասած այս արտակարգ վիճակի՝ համաճարակի պահը հաղթահարելու համար․ նրանք քեզ չեն հասկանա, քանզի դուք տարբեր մարդկային հարթությունների վրա եք, տարբեր արժեքների կրողը․ դու՝ հանուն հայրենիքի, ժողովրդի, նրանք՝ հանուն աթոռի ու թալանի․․․այ սրանում է քո մեծությունը, որը շատ բարձր եմ գնահատում և հաճախ եմ բարձրաձայնում, ինչպես այսօր կարդալով ֆեսբուքյան գրառումդ չկարողացա լռել ու չարձագանքել․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
957 | 0 | 0
Facebook
COMMENT.am