Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երկրորդ կես» պարզունակ ու անհեթեթ արտահայտության ծագման մասին

22:35, կիրակի, 08 մարտի, 2020 թ.
«Երկրորդ կես» պարզունակ ու անհեթեթ արտահայտության ծագման մասին

Ամուսինները բավականին հաճախ մեկմեկու իրենց «երկրորդ կես» են անվանում: «Երկրորդ կես» են անվանում նաև հակառակ սեռի այն անձնավորությանը, որն իր բնավորությամբ ու այլ որակներով լիովին համապատասխանում է համատեղ կյանքին, ընտանիքի ստեղծմանը: Եթե տղամարդն ու կինն առանձին ապրեն, հասարակությունը, պարզից էլ պարզ է, լիովին կքայքայվի, այդ իսկ պատճառով նրանք, բնականաբար, մեկ ամբողջի՝ միմյանց փոխլրացնող երկու կեսն են:

«Ինչպե՞ս գտնել իր երկրորդ կեսին» արտահայտությունը ծագել է հին հույն փիլիսոփա Պլատոնի պատմած հետևյալ առասպելից:

Ըստ այդ առասպելի՝ շատ հնում, բացի մարդկանց երկու սեռից, եղել է նաև միջին սեռ, որը միավորել է երկու հիմնական սեռերի կազմվածքն ու կարողությունը: Դրանք ունեցել են չորս ձեռք ու չորս ոտք, մեկ գլխի վրա՝ տարբեր կողմեր նայող երկու դեմք, երկու զույգ աչք: Ահարկու ուժ ու շատ մեծ հավակնություններ ունեցող այդ արարածները նույնիսկ աստվածներին են վախ ներշնչել, քանի որ նրանք փորձել են ոտնձգություն կատարել աստվածների իշխանության նկատմամբ: Աստվածների հայր Զևսն ու մյուս աստվածները խորհուրդ են գումարել, որպեսզի որոշեն, թե ինչպես վարվեն նրանց հետ ու չեն կողմնորոշվել. որոտով ու կայծակով նրանց սպանելու դեպքում կոչնչանար նաև մարդկային ամբողջ ցեղը, և այդ դեպքում աստվածները կզրկվեին մարդկանց կողմից կատարվող զոհաբերություններից ու մեծարանքներից: Բայց ստեղծված վիճակի հետ համակերպվելն էլ այլևս անհնարին էր: Ի վերջո Զևսը գտնում է ելքը: «Ես գտել եմ մարդկանց պահպանելու և դրանց սանձարձակության վերջը տալու ելքը: Պետք է նվազեցնել նրանց ուժը: Ես նրանցից յուրաքանչյուրին երկու կես կանեմ, և այդժամ նրանք, նախ՝ կթուլանան, և երկրորդ՝ մեզ օգուտ կտան, որովհետև նրանց թիվը կավելանա», - ասում է նա:

Ահա այդ վաղեմի ժամանակներից ի վեր մարդիկ մեկմեկու նկատմամբ սիրային հակում են դրսևորում, և այդ հակումը, միացնելով նախորդ կեսերը, ջանում է նրանց երկուսին մեկ ամբողջություն դարձնել ու այդ կերպ բուժել մարդկային թերի, պակասավոր բնույթը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2166 | 0 | 0
Facebook
COMMENT.am