Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղի ունեցավ MHM առևտրի կենտրոնի բացումը

21:35, կիրակի, 08 մարտի, 2020 թ.
Տեղի ունեցավ MHM առևտրի կենտրոնի բացումը

Էջմիածին քաղաքի Բաղրամյան 78 հասցեում այսօր տեղի ունեցավ Համլետ և Ռիմա Հայրապետյանների MHM առևտրի կենտրոնի վերաբացումը:
     Գործարար ամուսինները մեծ սիրով հրավիրում են իրենց հաճախորդներին նոր` ավելի հարմարավետ և գեղեցիկ առևտրի կենտրոն գնումներ կատարելու: Հայրապետյանները վստահեցնում են, որ արել են ամեն ինչ, որպեսզի գոհացնեն իրենց հաճախորդներին: Նորաբաց առևտրի սրահում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան հաճելի և հարմարավետ գնումներ կատարել: Այստեղ գնորդներին առաջարկվում է թարմ սնունդ և տնտեսական ապրանքներ: Մատչելի գներ, հարմարավետ միջավայր, պրոֆեսիոնալ և բարեհամբույր աշխատակազմ: Տարիներ շարունակ սեփականատերերը հենց այս սկզբունքով են աշխատել և գոհացրել իրենց այցելուներին: Հայրապետյանները վստահ են, որ միայն բարեխիղճ և ճիշտ աշխատելաոճով են հասել նման հաջողությունների և պատրաստ են նույն ոգով շարունակել աշխատել: Գործարար ամուսինները նշեցին, որ հաջողակ բիզնեսի համար շատ ջանք ու եռանդ է պետք ներդնել, իսկ ամենահաճելին այն է, երբ տեսնում ես ներդված ջանքերիդ արդյունքը: Նշենք, որ MHM առևտրի կենտրոնը գործելու է ամեն օր ժամը՝ 8.30-01.00-ն:


     Հ.Գ. Շնորհավորենք և հաջողություն մաղթենք Համլետ և Ռիմա Հայրապետյաններին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3532 | 0 | 0
Facebook