Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

365 գիշերներից մեկը թանգարանում

17:26, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
365 գիշերներից մեկը թանգարանում
     Թանգարանները յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի հարստությունն են համարվում: Հայաստանի Հանրապետությունում հնագիտական գտածոներով և մշակութային արժեքներով մեծ նշանակություն ունի Հայաստանի Պատմության Թանգարանը: ՀՊԹ-ն պատմամշակութային, հնագիտական արժեքների և գիտահետազոտական խոշոր կետրոն է: Այն հիմնադրվել է 1919թ. Երևանում: Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց Ազգագրական ընկերության, Անիից, Վաղարշապատից և Նոր Նախիջևանից բերված գտածոների և այլ նշանավոր հավաքածուների հիման վրա: Թանգարանի դռները մշտապես բաց են այցելուների համար:
     ՙԹանգարանների գիշեր՚ միջազգային տոնն այս տարի մեկնարկվեց մայիսի 18-ին՜ թանգարանների միջազգային օրվա շրջանակներում: Այս նախագծին մասնակցում էր նաև Հայաստանի Պատմության Թանգարանը: Մայիսի 18 և 19-ին թանգարանի մուտքը ազատ էր բոլորի համար: Այդ օրը թանգարանը ներկայացավ ՙԵրևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք՚ լուսանկարների ցուցահանդեսով, ինչպես նաև տեղի ունեցավ ՙԵրևան 2800՚ գորգի նվիրաբերական հանդիսավոր արարողությունը, որը նվեր էր մայրաքաղաքի հոբելյարին:
     Ողջունելի և շատ ուրախալի էր այն փաստը, որ թանգարանում մեծ մասամբ երիտասարդներ էին այցելում: Նրանք մեծ ուշադրությամբ զննում էին ցուցադրված ազգային արժեք ներկայացնող գտածոները: Հայրենադարձ Վահան Խաչիկյանը, մեծ ոգևորությամբ էր խոսում երիտասարդների ներկայության մասին: Հաճելի և ոգևորող է տեսնել երիտասարդների ու դպրոցականների, ովքեր հետաքրքրվում են իրենց պատմությամբ, նրանք պետք է հենց այս տարիքից ճանաչեն աշխարհն ու դրա պատմությունը, իսկ թանգարաններ հաճախելը լավագույն միջոցն է զարգանալու, ինքնակրթվելու, ավելին իմանալու և տեղեկացված լինելու համար: Այս նախագիծը հրաշալի հնարավորություն է մեկ անգամ ևս հաճախել թանգարան, շատ կարևոր է, որ նոր սերնդին օգնում է ավելի խելացի լինել, ավելի պատրաստված և վերջապես իմանալ, թե ինչ հարստություն ենք ժառանգել մեր նախնիներից, -նշեց պարոն Խաչիկյանը:
     Այս նախագիծը հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր գուցե չունեն հնարավորություն թանգարաններ հաճախելու և հենց նման խնդիրների պատճառով մարդիկ զրկվում են այն հնարավորություններից, որոնք մեծապես նպաստում են ինտելեկտուալ զարգացմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4643 | 0 | 0
Facebook