Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանը տոնում է Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը

17:38, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ.
Երևանը տոնում է Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը

Այս տարի լրանում է


     մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 9-ին նախաձեռնել էր «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք: Այս մասին հայտնում է «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի բաժինը:
    

Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում:

Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Առուշան Հակոբյանը, ով կարևորեց արդեն ավանդական դարձած Տերյանական միջոցառումների կազմակերպումը, վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթները շարունակական կլինեն, քանզի Տերյանի արվեստն անմահ է:

Աղբյուրը` hetq.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1921 | 0 | 0
Facebook