Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

13:37, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հարգարժան Գագիկ Ծառուկյան, երբ գյումրեցի բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը Թյուրքիայում գետնեց թյուրք բռնցքամարտիկին, դեռ սպորտի ՈՍԿԵ ԴԱՐԸ չէր սկսվել, դեռ Դուք չէիք հովանավորում հայկական սպորտը:

«Եբ օր թուրքի հետ ռինգ ելանք, թուրքին կըթվար թե ռինգի հերը ինքն է…» . Սա Բագրատի առաջին նկարագրությունն էր իր հաղթական մարտից հետո, որը շահել էր Թյուրքիայի սրտում՝ հաղթելով այդ ազգի բռնցքամարտիկին: Մինչ մրցման մեկնելը և չեմպիոն դառնալուց հետո ևս երկար ժամանակ Բագրատ Օհանյանը իր ընտանիքի հետ ապրում էր տնակում, լողանում տաշտի մեջ, սնունդը հայթհայթում ինչ որ կերպ… Այսօր ևս, երբ Բագրատը անբուժելի, մահամերձ հիվանդ է թթվածնի սարք ունենալը ևս խնդիր է:
     Ի պատիվ 90-ականների գյումրեցի տղաների երբ Բագրատը մեկնելու էր մրցումների և չուներ ոչ մի կոպեկ, տղաները մետաղի ջարդոն և այլ իրեր հավաքեցին, վաճառեցին, տվեցին Բագրատին և նա Ստամբուլում առաջիններից մեկը բարձրացրեց հայկական դրոշը՝ ապացուցելով որ ՌԻՆԳԻ ՀԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԻՆՔՆ ԷՐ՝ Բագրատ Օհանյանը:
     Այսօր իրոք ծանր է չեմպիոնի վիճակը և կարծես թե նաև մոռացված: Եթե պետական հոգածություն լիներ, գուցե մենք այսօր Բագրատին կորցնելու եզրին կանգնած չլինեինք…

Հասմիկ Մելքոնյան
     Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5266 | 0 | 0
Facebook