Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Արծաթե օր

14:26, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
Արծաթե օր


     Արծաթե օր

Ջաջուռ գյուղը ասոցացվում է Մինաս Ավետիսյանի անվան հետ։ Քչերին է հայտնի, որ Մինասի ամենամտերիմներից էր վաղամեռիկ տաղանդավոր պոետ, Ջաջուռի ծնունդ Աշոտ Ավդալյանը։ Այս տարի նա դարձավ 77 տարեկան։ Ուղիղ 40 տարի առաջ 37 տարեկանում Աշոտը ննջեց առ Տեր դեմքը շրջելով երկրային կյանքից։ Նրա վերջին բառերն էին «Ամեն ինչ մնաց կիսատ» ։ Ընկերները նրան կնքել էին «Սուրբ» անունով։ Տեսիլքով թե երազով, հնարավոր չէ հիմա հասկանալ Սուրբը լուր տվեց թե ինքը «Նարեկից ընդամենը երեք նառ ներքև է գտնվում ։ Այս միստիկ միտքը վերջին լուրն է Աշոտից, իսկ մնացյալը՝ հրաշափառ պոեզիա» ։

«Արծաթե օր» -ը նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի վերնագիրն է, Տիտղոսաթերթին Աշոտի դիմանկարը՝ Մինասի ստորագրությամբ։

Ես հասկերի մեջ տեսել եմ նրան

Տեսել եմ նրան Աստվածաշնչում

Ես համբուրել եմ նրան ինչ որ տեղ

Կարծելով ծաղկի թերթ է եղել այն։

Կարդացեք Աշոտ Ավդալյան ու դուք ավելի կմոտենաք երկնքին։

Պոլիտեխնիկական կրթությամբ ու վերերկրային շնորհով լիքը Աշոտի պոեզիան ինչպես ինքն էր սիրում ասել․ Թելադրված էր վերևից։


    
    
    
    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Աղբյուրը` Արծաթե օր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
855 | 0 | 0
Facebook