Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչումը՝ ժողովրդական վարպետ

14:58, ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ.
Կոչումը՝ ժողովրդական վարպետ


    
    
    
    
    
    
     Կոչումը՝ ժողովրդական վարպետ

«Ես արդեն 74 տարեկան եմ, ինչպե՞ս է ձեռքս բարձրանում, որ 18 տարեկանի համար մահարձան եմ քանդակում․․․»

Վարպետ Հարությունի այս բառերը 44 օրյաից հետո մեր վշտակիր ժողովրդի ցավը իրենը լինելու, իր երկու տղա թոռներին՝ Մարտունին ու Հարությունին Արցախի ամենաթեժ կետերում կռիվ տալու առհավատչյան են։ Մարտունը կռիվ է տվել 9 ճակատներում, Հարությունը՝ Ջրականում, Իշխանաձորում, Որոտանում։

Վարպետ Հարութը երաժշտական կրթությամբ լինելով խմբավար, դաշինք է կնքել քարի հետ և արդեն բազում տարիներ իր ներաշխարհի մեղեդիները բուռ-բուռ տալիս է քարին՝ հուշարձաններին, մահարձաններին: Կենդանացնելով մեր մանրանկարչության հրաշագեղ ուրվագծերը՝ կենաց ծառի նոան, հավերժական պտույտի ու աղգային խորհախորհուրդ նախշերի ուժն ու զորությունը, այդ ամենը էլի բուռ-բուռ տալիս հավերժի ճամփան բռնած հոգիներին։ Նայում եմ նրա անձեռագործ, չկրկնվող հյուսվածքներին ու համոզվում, որ դրանք յուրօրինակ քարե պատարագ են առ Աստված, առ սրբադասված մեր նահատակների հոգիներին։

Կենսասեր, պարտաճանաչ, գերզգայուն և հումորային խառնվածք ունեցող վարպետ Հարութը հայոց այբուբենը իր Մնացական պապից ժառանգած բրիչով ու մուրճով դեռ շատ փոքր հասակում կարողացել է փորագրել քարի վրա, իսկ տառագրության այդ շնորհը անցած դարի 60-ականներին հազվադեպ ունակություն էր։ Աշխարհում ոչինչ չի կորչում, չի կորել նաև վարպետ Հարությունի երաժշտական օժտվածությունը՝ այն առավել կատարելագործված փոխանցվել է Արցախյան գոյամարտում թրծված, իրենց հայրենանվեր պարտքը Հայրենիքին տված երկու տղա թոռներին՝ Մարտունին և Հարությունին։

Մարտունը հրաշալի դուդուկահար է, սովորում է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, նվագում ժողգործիքների անսամբլում։

Հարությունը՝ զինվորական նվագախմբում շեփորահար է։

Ահա այսպիսին է Գյումրվա ավանդական օջախներից մեկի՝ Հարություն Խաչատրյանի գերդաստանի պատկերը՝

Պապը՝ Խաչատրյան Մնացական Ռաֆիկի

հայրը՝ Խաչատրյան Ռաֆիկ Մնացականի

Ինքը՝ Խաչատրյան Հարություն Ռաֆիկի

Թոռները՝ Մարտունը և Հարությունը շարունակողը Գյումրվա ծեսի ու ընտանիքի։


    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2014 | 0 | 0
Facebook