Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրանը Ֆրանսիային կհանձնի վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
16:29, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Իրանը Ֆրանսիային կհանձնի վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

Իրանի իշխանությունները մտադիր են Ֆրանսիային հանձնել Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերը», հայտնում է IRNA գործակալությունը` հղում տալով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարի հայտարարությանը:

Ռեզայեֆարի խոսքով՝ Իրանը ձգտում էր իր տարածքում ուսումնասիրել «սև արկղերը», սակայն ձայնագրիչների վերծանման անհնարինության պատճառով որոշել է դրանք Ֆրանսիային փոխանցել:

Սկզբում Իրանը Կանադային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին է խնդրել «սև արկղերի» վերծանման համար հատուկ սարքավորումներ տրամադրել, սակայն վերջիններս հրաժարվել են: Արդյունքում, Իրանն առաջարկել է, որ Ուկրաինան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Միացյալ Նահանգներն անկախ լաբորատորիա ընտրեն, որոնք էլ որոշել են ինքնագրիչները Ֆրանսիա ուղարկել:

Հունվարի 9-ին Bellingcat համացանցային հրատարակության հիմնադիր Էլիոթ Հիգինսը հայտարարել է, որ ըստ ականատեսների` բուլդոզերները վթարի վայրից հեռացրել են ինքնաթիռի բեկորները:

Ըստ նրա` դա անհնարին է դարձնում իրական հետաքննության անցկացումը: Տեղեկությունների համաձայն` վթարի վայրը ցանկապատված կամ պաշտպանված չէ:


    
Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1261 | 0 | 0
Facebook