Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք որևէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները. նախարար

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
15:02, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
Մենք որևէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները. նախարար

Մենք որևէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք ոլորտում ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական և մայրական մահացությունների դեպքերով։ Ամեն նման դժբախտ դեպքից հետո մենք ստանում ենք պահանջներ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը, որ դրանք չլինեն։ Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել և փրկել, ոչ թե ստիպված լինել ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել», - ասաց նա։


    
Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1329 | 0 | 0
Facebook