Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ArmPress
Մամուլի խոսնակ`
ArmPress
16:58, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ» -ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Հայկական ժամանակ» -ի հետ զրույցում նշեց, որ դատարանը գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը: Երեկ Պետրոսյանի հարազատները պատրաստակամություն էին հայտնել նրա ազատության համար դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել մինչեւ 20 միլիոն դրամի չափով գրավ:

Պաշտպան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց. «Դեռեւս չենք ծանոթացել, բայց ամեն դեպքում, այս գործով դատարաններն առաջին անգամ օբյեկտիվ մոտեցան այն հարցին, որ անձը պիտի ազատության մեջ լինի»:

Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոցի հարցով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ Պետրոսյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ նրա կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելուց հետո:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշել էր, որ Ալեքսան Պետրոսյանի կալանավորման հիմքերը, այդ թվում՝ գործի ճշմարտացի բացահայտման եւ օբյեկտիվ քննության վրա ազդեցության հնարավոր ռիսկը պահպանվել են: Մեղադրողի դեմ առարկել էր պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ասելով, որ քրեական գործով հիմնավոր կասկածը բացակայում է, եւ չկա որեւէ վկա, ում վրա իրենք կարող են ազդեցություն գործադրել:

Նա մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:


    
Աղբյուրը` ArmPress Լրատվական
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1385 | 0 | 0
Facebook