Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Հոդվածներ

ՔՈՉԱՐՅԱՆԸ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ

Sona Arshuneci Arshuneci
18:59, կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ.
ՔՈՉԱՐՅԱՆԸ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ
    
ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․
     ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ․․․
     Նախ խոսքս ուղղում եմ Քոչի ազատության համար բոլոր ստորագրության մասնակիցներին, պիցցայակերներին, ներքնատան առնետներին, ընդհատակում հանուն Քոչի Փաշինյանի դեմ դավեր նյութող դավադիրներին․․․
     ԿԱՐԴԱՑԵ՛Ք, ՏԵՍԵՔ ՈՒ՞Մ ԵՔ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆՈՒՄ․
     Ես ամաչում եմ ձեզ համար, դուք պաշտպանում եք մի մարդու, որը բացի նրանից, որ մեր աղքատ երկրից միլիարդներ է թալանել, մարտի 1-ին սառնասրտորեն հրաման տվեց կրակել հայ մարդու վրա, մեր երկրի եղած չեղածը հանձնել է Ռուսաստանին և Հայաստանն առ այսօր վասալային վիճակում է հայտնվել Ռուսաստանից, հենց այնպես չէ, որ Պուտինի ընկերն է համարվում․ Պուտինը Քոչի հետ Արցախին կապված մեկ այլ ծրագիր էլ ունի․ հենց այնպես չէ, որ Արցախում լուրեր են պտտվում Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու և կան ջատագովներ․հանձինս՝ Վիտալի Բալասանյանի և Արցախի վերնախավից շատերի․․․
     ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ․
     Չեմ կարծում, որ Քոչը տեղյակ չէր իր կենսաբանական թուրքական ծագման մասին․ դրա անհերքելի ապացույցն է, որ իր նախագահման առաջին իսկ տարիներին հայտարարեց Մեղրին հանձնելու մասին․ պատկերացնու՞մ եք Հայաստանը Իրանին կապող միակ դարպասը․ ո՞ր մի հայրենասեր հայի մտքի ծայրով անգամ կանցներ այս մի բուռ Հայաստանից հող հանձներ մեր թշնամուն․փառք Աստծո կանխվեց․․․ԴԻՏԵՔ, ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է
     https://www.youtube.com/watch?v=zZc4L9V5SBk
     Բայց քանի որ թուրքի հոգեբանությունն է իշխում գենետիկորեն, և դեռևս 2001-ին Հեյդար Ալիևի հետ հանդիպմանը կար պայմանավորվածություն, նա այնպիսի խարդախ քայլի գնաց, որ ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնում այդ դավադիր քայլի մասին, ու այդ դավադրության մասնակիցը դարձրեց «պրոֆեսիոնալ դիվանագետ, թունդ հայրենասեր» Վարդան Օսկանյանին․․10-ը տարի բանակցում էին ստատուս քվոն պահպանելով և միշտ ոչի՛նչ չէին հրապարակում ընթացող բանակցությունների մասին, իբր բանակցային գործընթացներին չվնասելու համար․ մենք էլ միամտորեն վստահում էինք․ Քոչի և Օսկանյանի «հայրենասիրությանը» և հանկարծ, 2007-ի Քոչի և Օսկանյանի 2-րդ ժամկետի ավարտին հայտարարվեց, որ Մադրիդում ստորագրվել է «Մադրիդյան սկզբունքներ» արձանագրությունները, որը շատ ուշացումով ու դժվարությամբ գաղտնազերծվեց և հասանելի դարձավ հանրությանը ու կանգնեցինք փաստի առաջ․ իրենցից մեզ ժառանգություն էին թողել փաստացի Արցախի հանձման արձանագրություններ, ուղղակի լավ քողարկված միամիտ մարդկանց համար, իսկ լավ տրամաբանող, վերլուծող մարդու համար սա կապիտուլյացիա է, ուղղակի անունն է քողարկված․ «Մադրիդյան սկզբունքներ», որի բոլոր հիմնարար կետերը Ադրբեջանի օգտին են,
     1) ․․․ Վերադարձնել Ադրբեջանին 7 ազատագրված շրջանները, որտեղ բառ անգամ չկա մեր գերի ընկած Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի, Մարտունու, էլ չեմ ասում Հայաստանի գերի ընկած Արծվաշեն գյուղի մասին․ իսկ Արցախի անվտանգությունը ապահովող այդ շրջանները հանձնելու դեպքում ողջ Արցախը հայտնվելու է ադրբեջանական ուղիղ նշանառության տակ և ոչ մի երաշխիք չկա նոր դիվերսիաների և պատերազմների հրահրման․․․
     Այդպես էլ այդ արձանագրություններում տեղ չգտան տարածքների փոխանակում ձևակերպումը, և միակողմանի նվիրում ենք մեր ազատագրված 7 շրջանները․․․
2) ․․․ Ադրբեջանցի 1 միլիոն փախստականների վերադարձ բուն Արացախի տարածք, երբ քաջ գիտակցում են, որ Արցախի բնակչությունն ընդամենը 150000 է, ու երբ բաժանում ենք 1 միլիոնը 150000-ի վրա ստացվում է յուրաքանչյուր հայի ոչնչացնելու համար 6 -ից ավել ադրբեջանցի է հասնում, էլ չեմ ասում, Ռամիլ Սաֆարովներ բուծող ադրբեջանցու ահ ու սարսափի մթնոլորտում է գոյատևելու արցախցին, դրան գումարած բոլոր ընտրություններին հայ մարդը զրկված է լինելու ընտրելու և ընտրվելու իրավունքից և Արցախը ղեկավարվելու է Թուրքի կողմից․․․ անցնենք առաջ․ այդ ինչպե՞ս եղավ, որ այդ չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներում» տեղ չգտան Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Նախիջևանից, Գետաշենից, Շահումյանից, Մարտունուց, Մարտակերտից․․․ գաղթած մեր հայ փախստականների հետ վերադարձի խնդիրը․ կարծիք է ստեղծվում, որ ադրբեջանից գաղթած հայ փախստական չենք էլ ունեցել, , ,
3) Լաչինի միջանցքի հարակից 13 նախքին ադրբեջանական գյուղերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով․ ՀԱՐՑ․ հնարավո՞ր է այլևս Հայաստանից Ստեփանակերտ, կամ հակառակը այդ միջանցքով անվտանգ անցնել, դա բացառված է, քանզի դեռևս սովետի ժամանակ ամենևին էլ անվտանգ չէր Երասխավանից եղեգնաձոր տանող ճանապարհով հայ վարորդների անվտանգ երթևեկությունը, քանզի այդ ճանապարին կային տասնյակ ադրբեջանական գյուղեր և շատ ազգամիջյան դեպքեր էին տեղի ունենում, անգամ սովետի օրոք․ կարող եմ նաև մի դեպքի մասին պատմել, որը սահմռկեցուցիչ էր․․․ այս արձանագրություններում գիտակցաբար, անկախ մեր կամքից, Լաչինի միջանցքի հանձնում է տեղի ունենալու ․․․

     4) Միջազգային զորքերի տեղակայում․ այսինքն՝ Հայաստանը խաղից դուրս է հայտնվելու և այլևս Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չի դառնալու, իսկ փոխարենը, ադրբեջանցիներով մեծամասնություն կազմող Արցախում արցախցին դառնում է փոքրամասնություն և ձայնազուրկ․ իր իրավունքների համար, եթե հանրահավաքներ անցկացնի, բողոքի ցույցեր, այդժամ լռեցնելը մեկ անգամ մեկ կլինի և իշխանության գլուխ անցած թուրք վերնախավի կողմից կճնշվի շատ բիրդ ձևով և ինչու՞ չէ տեղակայված միջազգայի զորքերի կողմից նույնպես․․․ բա էլ մենք 7 հազար նվիրյալ հայերի ինչու՞ մատաղ արեցինք Արցախն ազատագրելու համար, եթե կրկին ադրբեջանցու բամփն էր լինելու արցախցու գլխին և այս արձանագրություններով Արցախի տերն ու տիրականը փաստացիորեն դառնալու է ադրբեջանցին․․․
     ***
     Սա դիվանագիտական պարտությու՞ն, անկարողությու՞ն թ՞ե միամտություն կարելի է որակել․ իհարկե, ո՛չ ամենևին․ քանզի սա շա՜տ լավ մտածված, լավ ծրագրված պետական դավաճանություն է պետության 2 ղեկավարների՝ Քոչարյանի և Օսկանյանի կողմից․ Ֆեյսբուքում բազմիցս եմ հորդորել Փաշինյանին չեղարկել «Մադրիդյան սկզբունքները» և մարտի 1-ի մեղադրանքին ավելացնել նաև պետական դավաճանություն հոդվածը, նույն հոդվածով մեղադրանք ներկայացնել նաև Վարդան Օսկանյանին․․․իմ այս վերլուծությունները բավարար են, «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» կապիտուլյացիայի ակտ որակել, ուղղակի անունն է լավ քողարկված․
     ***
     Դեռևս 2007-ից եմ գրում, որ Քոչարյանն ու Օսկանյանն այդ արձանագրություններով արդե՛ն հանձնել են Արցախը և ոչ մի հմուտ դիվանագետի չի հաջողվի այդ ծուղակից հայանպաստ որևէ բան ակնկալել․ միակ ելքն այդ արձանագրություններից խույս տալն է, այն չեղարկելն է․ այս պահին, երբ Քոչը փակի տակ է, հեղափոխությամբ իշխանության եկած Նոր Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ազատվի այդ չարաբաստիկ արձանագրություններից, երբե՛ք, ընդհանրապես չպետք է արտաբերվի, «ադրբեջանցու համար ընդունելի տարբերակ» ձևակերպումը, այդ դեպքում արձանագրություններում տեղ գտած 1 միլիոն փախստականների վերադարձը ավտոմատ կերպով վավերացվում է և դառնալու է դե ֆակտո բանակցությունների առանցքային թեման, իր ամբողջ կործանարար հետևանքներով, իսկ մենք պատրա՞տ ենք Ռամիլ Սաֆարովներ բուծող ու հերոսացնող ադրբեջանցիներին հանդուրժել Արցախի հողի վրա, որը կրկին բերելու է նոր ազգամիջյան բախումների ու պատերազմների․․․ Փախստականների վերադարձի կետն ավելի քան վտանգավոր է, քան 7 շրջաններն հանձնելը․․․
     ՆՈՐԻՑ ԵՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՊԱՀԱՆՋՍ․ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող -հրապարակախոս
Աղբյուրը` (օր.Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4099 | 0 | 0
Facebook
COMMENT.am