Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրե՛ս` երկու

17:23, երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Ապրե՛ս` երկու

ԱՊՐԵ՛Ս՝ ԵՐԿՈՒ

ՇՄ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սամվել Գրիգորյանը մնացել է նույն պատեհապաշտն ու չկայացածը, ինչպիսին էր 96-ին, երբ իր լացակումած դիմումները ինձ ստիպեցին նրան խցկել մարզպետարան՝ իմ ղեկավարած լրատվության բաժին աշխատանքի: «ՇՄ մարզպետը իզուր է չքմեղանում» վերնագրով հոդվածում վերջինիս կնոջ Նունե Մխիթարյանին թիվ 18 դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, ապա նաև տնօրենի պաշտոնում չառաջադրվելու պատճառների վերաբերյալ իմ մեկնաբանությանը վերոնշյալ անձը ոչինչ չասող հռետորաբանությամբ փորձեց կոծկել: Ձեզ եմ ներկայացնում ՇՄ մարզպետարանում պաշտոնապես մուտքագրված թիվ 18 դպրոցի երեք փոխտնօրենների դիմումները, որոնց միանման բովանդակությունից ակնհայտ է դառնում այդ դիմումների ստիպողական լինելը: Երկու փոխտնօրենների դիմումները թվագրված են 12.07.19թ. ամսաթվով, իսկ Նունե Մխիթարյանի դիմումը 15.07.19թ.ամսաթվով,

որն էլ տրամաբանորեն հարց է ձևավորում.

Հարց.-Ինչի՞ց են հրաժարվում:

Պատասխան.-Ինչ ցանկացել են ունենալ կամ ինչի ձգտել են:

Նա փորձել է պայքարել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և ապա տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին, որը և իմ նշած հայտնի պատճառով չի իրականացել:

Հ.Գ. Հավաստագիր ձեռք բերելը օրերի խնդիր էր և հիմք չէր կարող հանդիսանալ չառաջադրվելու:

Երջանկահիշատակ Ռուբեն Զարյանը քննություն ընդունելու ժամանակ ուշադիր լսում էր ուսանողի անիմաստ և անտրամաբան անգիր արած պատասխանը և իրեն հատուկ ժպիտով հայտարարում. Ապրե՛ս՝ երկու:

Սամվել ջան ապրես երկու:

Աղբյուրը` Ապրե՛ս` երկու
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8358 | 0 | 0
Facebook