Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽՂՃԱՍ՝ ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՍ, , ,

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:29, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
ԽՂՃԱՍ՝ ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՍ, , ,
    
ԽՂՃԱՍ՝ ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՍ, ,
    
    
     Փաշինյանն այսօր մաքրում է բոլոր այն տարածքները, որտեղ 30 տարի շարունակ մոլախոտներ են բազմացել և խեղդել են առողջ բույսերին, որ բազմանան, , , Փաշինյան ջան գոնե հիմա հրաժարվեք թավիշով, հանդուրժողականությամբ առաջ գնալու մտքից, քանզի ներքին թշնամին առիթավորվում է և թույլ չի տալիս առաջ գնանք․․․ մի բան որ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո պետք է գործեր հեղափոխական օրենքները․ Սահմանադրության, ընտրական օրենսգրքի չեղարկում, կուլակաթափում, «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում, , , բոլոր այն փաստաթղթերի, որոնք կապում են ձեր ձեռքերը մաքրելու Ավգյան ախոռները, , Ձեր բարությունն ու համբերությունն են օգտագործում, , , ասինք թավիշ, բայց այսքան շա՞տ, հանդուրժողականությունը ելել խեղդում է հասարակ ժողովրդի շահերը, ու եթե հիմա, թեև ուշացումով այդ մաֆիաների դեմը չառնվի, հետո շատ ենք զղջալու, , , հիմա, երբ պատերազմ եք հայտարարել բոլոր գող ու թալանչիների, անօրինականությունների դեմ, ովքեր անկախության այս 30 տարիներին արտոնյալ դիրքեր են ունեցել և սեփական գրպաններն են լցրել, պարզ է հիմա չեն համակերպվում, որ եկել է ազնիվ ապրելու ժամանակը․ դրա համար էլ այդ մաֆիաներն իրենց սպասարկողների ու համագործակցողների, կռիշա
կանգնածների հետ դեմ են դուրս եկել ձեզ և կա նաև Քոչի ու Սերժի գործոնը, որ աշխատում են մեծ հնչեղություն տան կատարվող խժդժություններին․․․ այս պահին Օսիպյանի և Վանեցյանի բռնած անզիջում դիրքերը շատ ճիշտ են․ պետք է հիմնովին քանդել հնի բերդը․․․այսօրվա իջևանյան բացահայտումները պետք է լինեին մեկ տարի առաջ, թեև Փաշինյանը այս մի տարին իրենց ժամանակ տվեց, որ սթափվեին, հետ կանգնեին թալանով ապրելու ճանապարհից, բայց դարձի չեկան, դրա համար էլ Սերժի հրաժարականից անմիջապես հետո անընդհատ գրում էի «Փաշինյան ջան համատարած կուլակաթափում․ մեծից՝ փոքր և ոչ մեկին մի՛ք խնայեք․ այդպես և բյուջեն կլցվեր և արդարություն կհաստատվեր երկրում և ժողովրդին կեղեքողները կպատժվեին․․․ վերջապես ժողովուրդը ձեզ նեցուկ էր կանգնել հույսով, հավատով և այդ ակնկալիքներով» եթե այն ժամանակ տեղի ունենար մեծ ու փոքր կուլակաթափումը, հիմա այդքան ցավոտ չէին ընդունի իջևանցիները, , , ոչինչ, Փաշինյան ջան դուք շատ բան եք հաղթահարել, Հեղափոխության հաղթանակը դրա վառ ապացույցն է․ այս պահն էլ կհաղթահարեք․․․ Ժողողովրդի գիտակից մասսան, որը մեծամասնություն է, վստահում է ձեզ, իր առաջնորդին, քանզի ազնիվ եք, նվիրյալ և թույլ չեք տա, որ ժողովրդին կողոպտողները կրկին իշխանության գալու մարմազով ապրեն և հեղափոխական կոչեր հնչեցնեն․ այսօրվա պատվեր կատարող Գառնիկ Իսագուլյանները, Գուրգեն Եղիազարյանները, Զարուհի Փոստանջյանները, Կարմեն Դավթյանները, , Մարգարիտ Եսայանները, Շուշան Պետրոսյանները, Շարմազանովները, Աշոտյանները, Հրանտ Բագրատյանները և անգամ իր աթոռն ամուր պահող Սահմանադրության նախագահ, Քոչին անթաքույց պաշտպան կանգնած Հրայր Թովմասյանը, , , Փաշինյան ջան պետք է քանդել հնի բերդը․ այսօր այս հրամայականն է դրված ձեր առաջ․ անզիջում պայքար 30 տարի ժողովրդի արյուննով սնված բորենիների դեմ, ուրիշ ճանապարհ չկա, այլապես՝ ճիշտ է ասված․ ԽՂՃԱՍ, ԽՂՃՈՒԿ ԿԴԱՌՆԱՍ, , , քանզի թավիշն ու հանդուրժողականությունն իրենց սպառել են և շատ շատերն են առիթավորվում․․․ իսկ ազգիս գիտակից մասսային հորդորում եմ․ ոչ թե պետք է կառավարության դեմ ցույցերին մասնակցել և զորակցել ձեզ կողոպտողներին, այլ՝ հետևեն Էջմիածինցիների օրինակին, ինչպես մեկ տարի առաջ դուրս եկան իրենց կողոպտող Մանվելի դեմ, , , Մինչև վերջ ամուր կանգնել վարչապետի թիկունքին․ միայն այսպես, համընդհանուր ուժերով կկարողանաք մաքրել Ավգյան ախոռները, , ,
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող- հրապարակախոս
Աղբյուրը` (օր․Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8075 | 0 | 0
Facebook