Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

№12 ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14:24, կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.
№12 ՍԻՈՆԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ազատություն» բառի մասոնական մեկնությունը: Մամուլի ապագան՝ մասոնական թագավորությունում: Մամուլի նկատմամբ վերահսկողությունը: Թղթակցային գործակալությունները: Ի՞նչ է առաջադիմությունը՝ մասոնական հասկացողություններում:
     Կրկին մամուլի մասին։ Մասոնական համերաշխությունը՝ ժամանակակից մամուլում: Գավառական «հասարակական»

պահանջների գրգռոում: Նոր ռեժիմի անսխալականությունը:

«Ազատություն» բառի մասոնական մեկնությունը:
     «Ազատություն» բառը, որը կարելի է բազում ձևերով մեկնաբանել, մենք այս կերպ ենք սահմանում. Ազատությունը՝ իրավունք է անելու այն, ինչ թույլատրում է օրենքը:
     Բառի նմանօրինակ մեկնաբանումը, այդ պահին կծառայի մեզ նրանով, որ բոլոր ազատությունները կլինեն մեր ձեռքում, քանզի օրենքները պիտի ավիրեն կամ արարեն՝ միայն վերոհիշյալ ծրագրում շարադրված, մեր ուզածի նման։

Մամուլի ապագան՝ մասոնական թագավորությունում:
     Մամուլի հետ, մենք հետևյալ կերպ կվարվենք: Ի՞նչ դերակատարություն ունի մամուլն այժմ: Այն ծառայում է մեզ անհրաժեշտ բոցաշունչ կրքերի հրահրմանը կամ կուսակցական եսամոլությանը: Այն լինում է դատարկ, անարդարացի, կեղծ, և մարդկանց մեծամասնությունը այդպես էլ չի հասկանում, թե ինչի՞ է ի վերջո ծառայում: Մենք այն կթամբենք և ամուր կձգենք սանձերը, նույնը կանենք և մյուս տպագիր միջոցների հետ. թե չէ ի՞նչ իմաստ ունի մամուլից ձերբազատվելը, եթե գրքերի ու գրքույկների թիրախը պիտ մնանք: Ներկայումս մեր վրա թանկ նստող հրապարակայնության արտադրանքը, թանկ՝ դրանց գրաքննության պատճառով, մենք կվերածենք պետության համար եկամտաբեր աղբյուրի. Մենք այն հատուկ տեսակավորված հարկերով կծանրաբեռնենք ու գրավային մուծումներով՝ հրատարակչություններ և տպարաններ հիմնելու համար, ինչով էլ մեր կառավարությանը կապահովագրենք մամուլի ապագա հարձակումներից: Հնարավոր հարձակման դեպքում՝ անողոքաբար կտուգանենք: Նմանատիպ միջոցառումները, ինչպիսիք են՝ նրանց կողմից ապահովվող ակցիզային դրոշմանիշը, գրավը և տուգանքը, խոշոր հասույթներ կբերեն կառավարությանը: Ճիշտ է, կուսակցական թերթերը կարող էին և չխնայել գումարներ, բայց մենք դրանք կփակենք՝ մեր վրա կատարած երկրորդ իսկ հարձակման դեպքում: Ո՛չ ոք անպատժելիորեն չի դիպչելու, մեր իշխանության անթերիության հռչակին: Որևէ գործող հրատարակչություն փակելու համար, պատրվակ կարելի է նշել, իբր՝ մարդկանց մտքերն է խռովահուզում անհիմն ու առանց պատճառ։ Նկատի ունեցեք նաև, որ մեզ վրա հարձակվողների թվում կլինեն՝ նաև մեր իսկ հիմնած հրատարակչությունները, սակայն նրանք կհարձակվեն բացառապես այն կետերի վրա, որոնք մեր կողմից նախատեսված են փոփոխության:

Մամուլի նկատմամբ վերահսկողությունը:
     Հասարակության մեջ, ոչ մի իրազեկում չի ներթափանցի՝ առանց մեր հսկողության: Սա մեզ արդեն հասանելի է նրանով, որ բոլոր նորությունները ստացվում են մի քանի լրատվական գործակալություններց, ուր դրանք կենտրոնացվում են աշխարհի տարբեր ծայրերից:

Թղթակցային գործակալությունները:
     Մինչ այդ, այս բոլոր գործակալությունները կլինեն մեր տնօրինության տակ և կբարձրաձայնեն միայն այն, ինչ մենք նրանց կկարգադրենք: Եթե մեզ արդե՛ն հաջողվել է տիրելու գոյերի հասարակության մտքերին՝ այն աստիճան, որ նրանք՝ համարյա բոլորը, համաշխարհային իրադարձությունները դիտում են մեր իսկ մատուցած գունավոր ակնոցների միջոցով, եթե այժմ արդեն, մեզ համար չկա ոչ մի փականք ու խոչնդոտ՝ հասնելու գոյերի կողմից հիմարաբար «պետական գաղտնիք կոչվածին, ապա ի՞նչ կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք համաշխարհային տիրապետության՝ ի դեմս մեր աշխարհակալ թագավորի: Վերադառնանք լրատվության ու մամուլի ապագային: Ամեն ոք, ով կուզենա դառնալ հրատարակիչ, գրադարանավար կամ տպագրիչ, ստիպված կլինի ձեռք բերելու համապատասխան վկայական, որից կզրկվի՝ հենց առաջին իսկ զանցանքի դեպքում:

Ի՞նչ է առաջադիմությունը՝ մասոնական հասկացողություններում:
     Այսօրինակ միջոցներով, մտքի ուժը կդառնա դաստիարակչական միջոց մեր կառավարության ձեռքին, որն այլևս թույլ չի տա ժողովրդական զանգվածներին մոլորվել՝ առաջադիմության բարեբերության մասին երազաներում ու մթին թավուտներում։ Մեզանից ո՞վ չգիտի, որ այս երևութական բարեբերությունը՝ ուղիղ ճանապարհ է դեպ անմիտ անուրջներ, ինչից էլ ծագեցին միմյանց և իշխանության հանդեպ ամենաթողությամբ տոգորված վերաբերմունքը, որովհետև առաջադիմությունը, կամ ավելի ճիշտ ասած՝ առաջադիմության գաղափարը, հանգեցրեց ամեն սահմանափակումներից ազատագրվելու մտքին, առանց հստակեցնելու դրա սահմանները… Բոլոր, այսպես կոչված ազատականները՝ ըստ էության, ամենաթող անիշխանականներ են, եթե ոչ գործերով, ապա մտքերով՝ հաստատապես: Նրանցից յուրաքանչյուրը վազում է ազատության ուրվականի հետևից, բացառապես տրվելով կամայականությանը, այսինքն, ամենաթող բողոք՝ հանուն բողոքի …

Կրկին մամուլի մասին։
     Կրկին անդրադառնանք մամուլին… Մենք այն, ինչպես և ամբողջ տպագրությունը, կծանրաբեռնենք գրավներով և տարատեսակ հարկերով՝ ամեն էջի համար, իսկ երեսունից պակաս թերթ ունեցող գրքերը՝ կհարկենք կրկնակի: Մենք դրանց կտանք գրքույկի կարգավիճակ, որպեսզի, մի կողմից կրճատենք ամսագրերի քանակը, որոնք իրենցից ամենավատ տպագիր թույնն են ներկայացնում, իսկ մյուս կողմից, այս քայլը կհարկադրի գրողներին՝ ստեղծել այնպիսի երկարաշունչ գործեր, որոնք շատ քիչ կընթերցվեն, առավել ևս՝ նման թանկության պայմաններում: Իսկ այն, ինչ մենք կհրատարակենք՝ ի շահ, մեր կողմից նախանշված ուղղությամբ
     մտահորիզոնի ձևավորման, կլինի էժան և ձեռքից-ձեռք կխլվի: Հարկերը կզսպեն գրական դատարկ հակումները, իսկ պատժելիությունը՝ մեզանից կախման մեջ կգցի գրականագետներին: Եթե նույնիսկ գտնվեն մեր դեմ գրել ցանկացողներ, ապա այդ գրածը տպագրելու ձգտում ունեցողներ չեն լինի: Մինչ որևէ ստեղծագործություն տպագրելը, հրատարակիչը կամ տպագրողը պետք է դրա համար պարտադիր թույլտվություն ստանա իշխանություններից: Այդ կերպ, մեզ նախօրոք հայտնի կլինեն մեր դեմ նյութվող դավերը, և մենք դրանք կջախջախենք, առաջ անցնելով մեկնաբանություններով՝ քննարկվող նյութի վերաբերյալ։
     Գրականությունն ու լրագրությունը՝ երկու կարևորագույն դաստիարակիչ ուժեր են, ահա թե ինչու մեր կառավարությունը կդառնա ամսագրերի մեծամասնության սեփականատերը: Դրանով կչեզոքացվի մասնավոր թերթերի ու ամսագրերի վտանգավոր ազդեցությունը և հսկայական ազդեցություն ձեռք կբերվի մարդկանց մտածելակերպի վրա… Եթե թույլատրենք տաս անուն թերթի հրատարակությունը, ապա ինքներս կհրատարակենք երեսունը, և այսպես, շարունակաբար: Սակայն իրերի նման դրությունը չպետք է կասկած հարուցի բազմության մեջ, այդ պատճառով, մեր կողմից հրատարակվելիք բոլոր թերթերը արտաքնապես կլինեն ամենահակադիր ուղղվածության ու կարծիքների, ինչն էլ մեր հանդեպ վստահություն կներշնչի ու դեպ իրեն կձգի ոչինչ չկասկածող մեր հակառակորդներին, որոնք, այդպիսով ընկնելով մեր ծուղակը՝ կվնասազերծվեն:
     Առաջին դիրքում կլինեն պաշտոնական բնույթի մամուլի ներկայացուցիչները: Դրանք միշտ կլինեն մեր շահերի պաշտպանը, ուստի համեմատաբար չնչին ազդեցություն կունենան:
     Երկրորդ տեղում կլինեն՝ կիսապաշտոնական ներկայացուցիչները, որոնց դերը կկայանա՝ անտարբերներին ու կիսաթմրածներին ներգրավելը:
     Երրորդ տեղը կվերապահենք մեր՝ այսպես կոչված «ընդդիմությանը» , որը գոնե իր տպագիր մարմիններից մեկում, կներկայանա, որպես մեր հակապատկերը: Մեր իրական հակառակորդները, հոգու խորքում որպես յուրային ընդունելով այս թվացյալ ընդդիմությունը, կբացեն իրենց խաղաքարտերը:
     Մեր բոլոր թերթերը կունենան ամենատարբեր ուղղվածություններ՝ ազնվական, հանրապետական, հեղափոխական, նույնիսկ՝ անիշխանական, իհարկե, քանի դեռ գոյություն ունի սահմանադրությունը… Նրանք, հնդկական Վիշնու աստվածության նման, կունենան հարյուր ձեռք, որոնցից յուրաքանչյուրը կշոշափի հասարակական մտքի ցանկացած թրթիռ: Եվ երբ տրոփյունը արագանա, այդ ձեռքերը կուղղորդեն մտածումները դեպի մեզ անհրաժեշտ նպատակը, քանի որ վրդովված անձը կորցնում է տրամաբանելու ունակությունն ու հեշտությամբ տրվում ներշնչանքին: Այն հիմարները, կարծելով թե կրկնում են սեփական ճամբարի թերթի կարծիքը, կկրկնեն մե՛ր կարծիքը կամ էլ այն, ինչ մեզ է ցանկալի: Երևակայելով, թե սեփական կուսակցության պաշտոնաթերթին են հետևում, նրանք կքայլեն այն դրոշի հեևից, որը մենք կբարձրացնենք նրանց համար:
     Որպեսզի այս իմաստով ուղղորդենք մեր լրագրողական ջոկատները, մենք պարտավոր ենք՝ յուրահատուկ մանրազնինությամբ կազմակերպելու սույն գործը: Մամուլի կենտրոնական բաժանմունք անվան տակ՝ մենք գրական ակումբներ կհիմնենք, ուր մեր գործակալները, աննկատելիորեն նշանաբառեր ու ազդակներ կհաղորդեն: Քննարկելով ու հակադարձվելով մեր նախաձեռնություններին՝ առավելապես մակերեսայնորեն, առանց դրանց բուն էության մեջ խորանալու, մեր թերթերը դատարկ փոխհրաձգություն կվարեն պաշտոնաթերթերի հետ, միայն՝ որպեսզի մեզ առիթ ընձեռնեն ավելի մանրամասն արտահայտվելու, քան մենք կկարողանայինք արտահայտվել սկզբնական պաշտոնական հայտարարություններում: Իհարկե, միայն երբ դա մեզ ձեռընտու կլինի։
     Մեր հանդեպ այս հարձակումները մի դերակատարում ևս կունենան՝ այն է, որ մեր հպատակները հավատացած կլինեն իրենց կամարտահայտման լիարժեք ազատության մեջ, իսկ մեր գործակալներին էլ առիթ կընձեռնվի պնդելու, թե մեր դեմ ելույթ ունեցող լրատվամիջոցները դատարկախոսում են, քանի որ չեն կարող գտնել իրական պատճառներ՝ էականորեն հերքելու մեր կարգադրությունները: Հանրային ուշադրության համար այսպես աննկատ, բայց անվրեպ այս ձեռնարկները, հասարակության ուշադրությունն ու վստահությունը՝ մեծ հաջողությամբ, կուղղեն դեպի մեր կառավարությունը: Դրանց շնորհիվ, մենք կբորբոքենք կամ կհանդարտեցնենք քաղաքական հարցերի շուրջ մարդկանց մտորումները, կհամոզենք կամ կշփոթեցնենք՝ տպագրելով մերթ իրականությունը, մերթ` սուտը, տվյալներ կամ դրանց հերքումը, նայած թե, դրանք կընդունվեն լավ կամ վատ, միշտ զգուշությամբ շոշափելով ոտքի տակի հողը, մինչ դրա վրա ոտք դնելը … Մեր հակառակորդներին մենք կհաղթենք հիմնովին, քանի որ, մեր մամուլի նկատմամբ՝ վերոհիշյալ միջոցառումների իրականացման շնորհիվ, նրանց տրամադրության տակ չի լինի որևէ տպագիր օրգան, որում կարողանան լիարժեք արտահայտվել: Մենք, նույնիսկ, նրանց հիմնավորապես հերքելու կարիքը չենք ունենա…

Փորձնական լուրը, որ շրջանառության մեջ էինք դրել ընդդիմադիր համարվող մեր թերթերում, անհրաժեշտության դեպքում եռանդուն կհերքեն՝ կիսապաշտոնականի էջերից…

Մասոնական համերաշխությունը՝ ժամանակակից մամուլում:
     Արդեն իսկ, ներկայիս, թեկուզ միայն ֆրանսիական լրագրողության կաղապարներում, գոյություն ունի նշանաբառի նկատմամբ մասոնական համերաշխություն. բոլոր տպագիր օրգանները միմյանց հետ կապված են մասնագիտական գաղտնիքով, հին հռոմեական քրմերի՝ ավգուրների նման, նրա և ո՛չ մի անդամ իր տեղեկատվության գաղտնիքը չի բացահայտի, եթե որոշված չէ այն բարձրաձայնել: Ո՛չ մի լրագրող, երբևիցէ չի վճռի մատնել այդ գաղտնիքը, քանզի նրանցից և ո՛չ մեկին չի թույլատրվում լրագրության մեջ մուտք գործել՝ առանց անցյալում ունեցած որևէ ամոթալի խոցի… Այդ խոցերն անմիջապես կբացահայտվեին:
     Իսկ քանի դեռ այդ խոցը սակավաթիվ մարդկանց գաղտնիքն է, լրագրողի փառքն իր կողմն է գրավում երկրի մեծամասնության կարծիքը, նրան հետևում են խանդավառությամբ:
     Գավառական «հասարակական» պահանջների գրգռոում:
     Մեր հաշվարկներն ամենից շատ տարածվում են գավառների վրա։ Այնտեղ մեզ անհրաժեշտ է բորբոքել այնպիսի հույսեր ու ձգտումներ, որոնցով կարողանանք ամեն պահ տեղատարփի նման թափվել մայրաքաղաքի գլխին` հրամցնելով դրանք, որպես գավառների ինքնուրույն հույսեր ու ձգտումներ: Հասկանալի է, որ դրա ակունքը նույնպես մենք կլինենք։ Մեզ անհրաժեշտ է, որ երբեմն, քանի դեռ մենք լիարժեք իշխանություն չենք, մայրաքաղաքները պարուրվեն ժողովրդի գավառական, այսինքն մեծամասնության՝ մեր գործակալների կողմից ներշնչած կարծիքով: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մայրաքաղաքներին չվիճակվի՝ հոգեբանական պահին քննարկել կատարված փաստը, հենց միայն այն պատճառով արդեն, որ այն ընդունված է գավառական մեծամասնության կարծիքով:

Նոր ռեժիմի (վարչակարգի) անսխալականությունը:
     Երբ մենք կլինենք նոր վարչաձևի՝ մեր տիրակալությանը անցնելու փուլում, չի կարելի մամուլին թույլատրել հանրային անկարգությունների բացահայտումը. պետք է, որպեսզի մտածեն, թե նոր վարչաձևը այնքան է հաճո բոլորին, որ նույնիսկ հանցագործությունները վերացել են: Հանցագործության դրսևորման դեպքերը, պետք է մնան դրանց զոհերի ու պատահական ականատեսների «ձեռքում՝ ոչ ավելին:


     (շարունակելի)
    
     P.S. - ԶԳՈՒՇԱՑՈՒՄ - Ձեզ մատուցված նյութը բոլորովին նպատակ չի հետապնդում քարոզելու սիոնիզմ և/կամ տարածելու ինչպես ընդունված է ասել հակասեմիտիզմ, այն պայմանավորված է մեկ պարզ ճշմարտությամբ՝ ՏԵՂԵԿԱՑՎԱ՞Ծ ԵՍ - ՈՒՐԵՄՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՍ։ Եթե ամբողջովին ընթերցել եք այն, ապա դժվար չե զուգահեռներ անցկացնել անցյալում փաստացի իրականացած, ներկայիս ընթացիկ գործողության մեջ և ապագա կանխատեսվող իրադարձությունների հետ՝ թե լոկալ և թե գլոբալ մասշտաբով։
     P.S.S. - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Մինչև 2002թ․ -ը Հայաստանը աշխարհի բացառիկ երկրներից մեկն էր որտեղ պաշտոնապես չկային մասոնական օթյակներ։ 2002-2013թ․թ․-ը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 10-ը մասոնական օթյակ, իսկ 2004թ․-ին նրանց կողմից գնվել է 3000 ք/մ հողատարածք Վահագնի թաղամասում մասոնական Գերագույն Օթյակի Տաճարի կառուցման համար։ Մինչև 2011թ․-ը լրատավական դաշտում բացարձակ ոչ մի տեղեկատվություն չկա նրանց և/կամ նրանց գործունեության մասին՝ չնալյած շուրջ 10 տարի պաշտոնական գործունեության պայմաններում, իսկ 2011-2018թ․թ․-ի մայիս ընդամենը 1-2-3 կծկտուր հարցազրույց։ 2018թ․-ի հունիսին համացանցում հայտնվեց հայաստանյան մասոնների՝ «Հայոց Գերագույն Օթյակ» -ի պաշտոնական կայք էջը հնարավոր մանրամասն տեղեկատվությամբ, որին հաջորդեցին 1-2-3-4-5-6 իրադարձություններ՝ պատահականություն թե՞ օրինաչափություն, գնահատեք ու դատեք ինքներդ։

     P.S.S.S. - ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ,
ով իսկապես, առավել ևս իրապես մտահոգված է ՀԱՅԻ ՏԵՍԱԿԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ պահպանմամբ: ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
756 | 0 | 0
Facebook
COMMENT.am