Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կասկածի տակ է Ամերիաբանկի հեղինակությունը և գործարար համբավը» . մրցույթի ժյուրին ու մարքեթինգի թիմը «ջանք ու եռանդ չեն խնայել» դրա համար

12:38, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
«Կասկածի տակ է Ամերիաբանկի հեղինակությունը և գործարար համբավը» . մրցույթի ժյուրին ու մարքեթինգի թիմը «ջանք ու եռանդ չեն խնայել» դրա համար

Հանրային կրքերը չեն հանդարտվում ժյուրիի իր իսկ բանկի մրցույթի կանոնները ոտնահարող խախտումներով ոչ իրավաչափ փոփոխական որոշումներից ու մրցույթի առաջին փուլի կազմակերպման պատասխանատու մարքեթինիգի թիմի լիազորությունների վերազանցմամբ գործելաոճից


    

Ամերիաբանկի հունիսի 24-ից 28-ը «Վճարային Քարտերի Դիզայնի Մրցույթ» -ի արդյունքում, 3 անվանակարգերում, ժյուրիի հուլիսի 2-ի որոշմամբ 3 հաղթողների՝ առաջին անվանակարգում #34, երկրորդ անվանակարգում #02 և երրորդ անվանակարգում #36 դիզայն-նախագծերը բացարձակապես չեն համապատասխանում իր իսկ բանկի կողմից հաստատված ու հանրայնացված մրցույթը կարգավորող երեք՝ 1-ին, 2-րդ և 3-րդ, փաստաթղթերով սահմանված կանոններին։
    
     Բուռն քննարկումներ են ծավալվել Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հատկապես ֆեյսբուքյան առավելագույն հավանումներ (Likes-լայքեր) ստանալու համար երկրորդ անվանակարգում #02 մրցանակակրի շուրջ, որը մրցույթի ավարտի պահին փաստացի 8-րդ առավելագույն լայքեր ստացածն էր՝ իր առջևում ունենալով մինչև 6 անգամ ավել լայքեր ստացած 7 առաջատարներ։


     Կրքերն ավելի թեժացան, երբ հուլիսի 6-ին ժյուրիի երկրորդ` վերափոխված որոշմամբ, ֆեյսբուքյան առավելագույն լայքեր ստանալու համար երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչված #02 մրցանակակիրը զրկվեց տիտղոսից և երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց մրցույթի ավարտի պահին երկրորդ առավելագույն լայքեր ստացած՝ մրցույթի կանոններին չհամապատասխանող #49 դիզայնը, բայց ժյուրին #02-ին չնեղացնելու համար մոգոնեց բանկի կողմից հաստատված մրցույթի կանոններից դուրս՝ իսկզբանե գոյություն չունեցող «սիմվոլիկ պարգեվատրում» -ով նոր անվանակարգ՝ բացարձակ անհասկանալիորեն այդ նույն տիտղոսը միաժամանակ շնորհելով մրցույթի ավարտի պահին երրորդ առավելագույն լայքերը ստացած՝ մրցույթի կանոններին նույնպես չհամապատասխանող #161-ին, բացարձակ իսկզբանե չնկատելով, անտեսելով և ընդհանրապես հաշվի չառնելով մրցույթի ավարտի պահին իր իսկ կանոններին համապատասխան առաջին առավելագույն լայքերը ստացած #178 նախագիծը։


     Սրանով ժյուրիի աբսուրդային որոշումները չավարտվեց։
     Հուլիսի 7-ին արդեն երրորդ անգամ՝ երկրորդ վերափոխված որոշմամբ, ժյուրին հակա ռեկորդ սահմանեց՝ կատարելով #49-ի և #161-ի միջև փոխատեղում (ракировка), որի արդյունքում հաղթող ճանաչված երկրորդ առավելագույն լայքերով #49-ը զրկվեց տիտղոսից և երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց երրորդ առավելագույն լայքերը ստացած #161-ը, իսկ #49-ին տրվեց #161-ից մնացած «սիմվոլիկ պարգևատրում» -ը, ինչպես նաև իր հիթսուն հազար պարգևը պահպանեց հայտնի #02-ը։


     Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մարքեթինգի թիմը չիրականցնելով մրցույթի հետ կապված իր գործառնական պարտականությունները և դրսևորելով անգործություն, առաջին փուլում չֆիլտրեց մրցույթի պայմաններին չհամապատասխանող դիզայնները ու վերազանցելով իր լիազորությունները երկրորդ փուլում մասնակցության իրավունք տվեց հրապարակելով բոլոր 228 հայտատու մասնակիցներին, որից հետո երկրորդ փուլի ընթացքում հայտարարվեց, որ կեղծ հավանումները հանվելու են, այն դեպքում, երբ մրցույթի պայմաններում ընդհանրապես որևե վավերապայման, անգամ խոսք կամ մեկնաբանություն չկա կեղծ լայքերի, ինչպես նաև դրանց բացահայյտման մեխանիզմների, ճանաչման ու նույնականացման (идентификация) չափորոշիչների մասին։


    

Հ․ Գ․ - Ելնելով վերը բերված իրողություններից կարելի է հստակ արձանագրել, որ կասկածի տակ է Ամերիաբանկի հեղինակությունը և գործարար համբավը։
     Եթե, անհապաղ կարգով, չկասեցվի մրցույթի արդյունքների վերաբերյալ ժյուրիի բոլոր որոշումները և կարճ ժամանակում, ծառայողական քննության արդյունքներով պարզաբանում չտրվի կատարված անօրինականությունների վերաբերյալ հանրությանը՝ հանձին ի դեմս մրցույթի մասնակիցների մրցույթի կանոններին խիստ համապատասխան ժյուրիի նոր որոշումներով, ապա չի բացառվում 3+2 մրցանակակիրներից բացի, բանկի կողմից #02 մրցանակակրի արձանագրված լայքերից ավելի շատ լայքեր հավաքած առնվազն 5 մասնակիցները դիմելով ՀՀ Կենտրոնական Բանկ բողոքարկեն մրցույթի արդյունքները կամ քայլեր ձեռնարկեն հարցի դատական կարգով լուծման ուղղությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4176 | 0 | 0
Facebook