Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուսաստանի մեծանուն գեյերը. Պյոտր Չայկովսկի

17:30, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Ռուսաստանի մեծանուն գեյերը. Պյոտր Չայկովսկի

Ռուս աշխարհահռչակ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու նույնասեռական հակման մասին գրել են ոչ միայն նրա ժամանակակիցները, այլև այդ իրողությունն ակնառու է նրա օրագրի գրառումներից ու նամակներից: Ի դեպ, նրա այս անբնական հակումն ամենևին էլ գաղտնիք չի եղել ու նրա ժամանակակից ռուս հասարակության քննարկումների առարկա է հանդիսացել:

1862 թվականին նա ընկերախմբի հետ, որի մեջ է եղել նաև նրա ենթադրյալ զուգընկերը` բանաստեղծ Ապուխտինը, Պետերբուրգի «Շոտան» ռեստորանում հայտնվել է համասեռականական աղմակահարույց մի պատմության մեջ, որի արդյունքում նրանք, Մոդեստ Չայկովսկու` Պյոտր Չայկովսկու եղբոր արտահայտությամբ, «ամբողջ քաղաքով մեկ հռչակվեցին որպես նույնասեռականներ»: Ինքը` Չայկովսկին, 1878 թվականի օգոստոսի 29-ին Մոդեստին ուղարկած նամակում անդրադառնում է կոնսերվատորիայի բարքերի մասին «Նովոյե վրեմյա» թերթում տպագրված ֆելիետոնին ու ողբում է. «Իմ այս համբավն ամբողջ կոնսերվատորիայի վրա է ծանրանում, և դրանից ես է՛լ ավելի եմ ամաչում»:

Նամակներում, հատկապես եղբորը գրած նամակներում, կոմպոզիտորը լրիվ անկեղծ է. «Պատկերացնո՞ւմ ես, ես օրերս նույնիսկ գնացի գյուղ` Բուլատովի մոտ: Գնացի այն տունը, որը ոչ այլ ինչ է, քան արվամոլական բորդել: Հերիք չէ, որ ես այնտեղ գնացի, այլև էգ կատվի նման սիրահարվեցի դրա կառապանին: Եվ այսպես, դու լիովին իրավացի ես, երբ նամակումդ ասում ես, թե հնարավոր չէ դիմանալ` չնայած թուլություններդ հաղթահարելու մասին ամեն տեսակ երդումներին»:

Ընդ որում հետաքրքրական է այն, որ երբ նա եղբորն հղած նամակում (1877-ի հունվարի 19) խոստովանում է, որ սիրում է ջութակահար Իոսիֆ Կոտյոկին, նաև ընդգծում է, թե չի ուզում հատել զուտ պլատոնական հարաբերությունների սահմանը. «Չեմ կարող ասել, թե իմ սերը լիովին մաքուր է եղել: Երբ նա ինձ ջեռքով շոյում էր, երբ նա պառկում էր ու գլուխը դնում կրծքիս, իսկ ես ձեռքս էի առնում նրա մազերն ու թաքուն համբուրում էի, երբ մի քանի ժամ շարունակ ես նրա ձեռքը պահում էի իմ ափերի մեջ ու անզոր էի դառնում ծնկի չգալ նրա ոտքերի առաջ ու չհամբուրել նրա ոտիկները, կիրքն իմ մեջ փոթորկվում էր աներևակայելի ուժով, ձայնս դողում էր, ինչպես կդողար պատանու ձայնը, և ես ինչ-որ անկապ բաներ էի ասում: Բայց ես հեռու եմ մարմնական կապի մեջ մտնելու ցանկությունից: Ես զգում եմ, որ եթե այդ բանը տեղի ունենար, նրա հանդեպ կսառեի: Ինձ համար անդուր կլիներ, եթե այդ հրաշք պատանին այնքան նսեմանար, որ զուգավորվեր այս ծերացող ու հաստափոր տղամարդու հետ: Դա շատ գարշելի կլիներ: Դա պետք չէ»:


     Նկարում՝
Չայկովսկին Իոսիֆ Կոտյոկի հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1505 | 0 | 0
Facebook
COMMENT.am