Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. Աբովյանի քաղաքապետարանը գրություն է ուղարկել

Armine
Հեղինակ`
Armine
21:56, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. Աբովյանի քաղաքապետարանը գրություն է ուղարկել

Կոտայքի մարզպետարանը համալիր ստուգումներ է իրականացրել Աբովյանի համայնքապետարանում և հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկել Կոտայքի դատախազություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դատախազությունից։ Հայտնաբերված խախտումներից մեկն էլ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներին։ Ըստ մարզպետարանի՝ շինարարական աշխատանքներն անօրինական են։

Խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 315 պրիմ 2 (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):

NEWS.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշեց, որ մարզպետարանն արձանագրել է զուտ փաստաթղթային խնդիրներ, ինչից հետո քաղաքապետարանը կառուցապատողին գրություն է ուղարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։

«Մի քանի անճշտություններ կան, որոնք պետք է շտկվեն։ Կառուցապատողը հողային աշխատանքներ կատարելու համար ունի շինթույլտվություն, առաջիկայում մենք պայմանավորվել ենք կառուցապատողի հետ, որը նախագծային ողջ փաթեթը կներկայացնի և կվերսկսվեն շինարարական աշխատանքները», - ասաց քաղաքապետը։

Աղբյուրը` News.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1944 | 0 | 0
Facebook