Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե դու տխմար մարդ ես, ապա խելամիտ ես վարվում, երբ լռում ես, բայց եթե խելացի ես ու լռում ես, ապա արարքդ հիմարություն է»

22:18, կիրակի, 28 ապրիլի, 2019 թ.
«Եթե դու տխմար մարդ ես, ապա խելամիտ ես վարվում, երբ լռում ես, բայց եթե խելացի ես ու լռում ես, ապա արարքդ հիմարություն է»

Բնությունը Սիցիլիա կղզու թագավոր Ագաթոկլեսին (մ.թ.ա. 304 – 289 թթ.) ոչ միայն հմուտ ու եռանդուն ռազմական գործչի, այլև` դիպուկ, սրամիտ խոսք ասողի արտասովոր ունակությամբ է օժտած եղել:


     Հոնիական ծովում գտնվող Իթակե կղզու (հիշեցնեմ, սա այն կղզին է, որի թագավորը, ըստ առասպելի, Ոդիսևսն է եղել, որը երբ իր ընկերների հետ հայտնվել է կիկլոպի կղզում, կարողացել է փրկվել` կուրացնելով միակնանի հսկային) բնակիչները բողոքում են, թե կղզում որոշ ժամանակով հանգրվանած նրա նավաստիները տարել են իրենց ոչխարները:

«Իսկ ձեր թագավորը, - պատասխանում է Ագաթոկլեսը, - երբ մեր կղզում հայտնվեց, տարավ ոչ միայն մեր ոչխարները, այլև հեռանալուց առաջ հովվի (կիկլոպի) աչքը հանեց»:


     Մի անգամ Ագաթոկլեսը փիլիսոփա Քսենոկրատոս Քաղկեդոնցուն հարցնում է, թե ինչու է նա լռում այն ժամանակ, երբ մյուս փիլիսոփաներն իրեն հայհոյում են:

«Ես շատ հաճախ փոշմանել եմ արտաբերածս խոսքերի համար, - պատասխանել է փիլիսոփան, - բայց ոչ մի անգամ չեմ փոշմանել լուռ մնալուս համար»:

Ագաթոկլեսը մի քիչ մտորել է ու ասել.

«Եթե դու տխմար մարդ ես, ապա խելամիտ ես վարվում, երբ լռում ես, բայց եթե խելացի ես ու լռում ես, ապա արարքդ հիմարություն է»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4949 | 0 | 0
Facebook