Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մտածողը

03:15, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Մտածողը

Մի երկվայրկյան կառանձնանամ մռայլ,

Կխոնարհեմ կակաչներս անփայլ,
     Ծնկի կգամ և սրբերին զմայլ
     Կհարցնեմ, ո՞րն է մահվան ափը շռայլ։
     Ու՞ր է, կասեմ, մեր փաղանգը մտավորի,
     Ի՞նչ բորբոս է բռնել դեմքին "Մտածողի",
     Երբ դժոխքի դարպասների դիմաց
     Պոետներից էլի Դանթեն մնաց։
     Թե՞ հանդերձյալ կյանքի ոլորտներում
     Հնարովին միայն քավարանն է,
     Լապտերների կարմիր այդ փողոցում
     Մի բնորդն էլ կարծես բավական է։
     Մեկը պիտի լինի, որ բացառի
     Էն գեհենի պարունակի ցնդաբանին,
     Դիմաշարժով անգամ ցավը մեկնաբանի
     Տիրոջ համար, թեկուզ․․․ բերանացի ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4533 | 0 | 0
Facebook