Բացի կույր հետևորդներից, մնացածները նկատած կլինեն, որ վարչապետի կարծիքից այլ կարծիք հայտնելու դեպքում, հայտնողին պիտակավորում են, որպես հակահեղափոխական ու սկսում քարկոծել բոլոր հնարավոր միջոցներով: Այ մարդ դուք հո «խաչից խրտնած չե՞ք»: Բավ է արդեն: Ձերն է երկիրը, դուք եք իշխողները, ձեզ մի քիչ «տեսած» պահեք: Հակառակ դեպքում դուք ինքներդ կփորեք ձեր փոսը՝ ստեղծելով ընդիմադիրների ծանրակշիռ խումբ: