Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Համառոտ դասընթաց իշխանության աթոռներին բազմած, կեղծ հայրենասեր՝ ՀԱՅԱՍԵՐ, պոպուլիստ անձանց համար:

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Մամուլի խոսնակ`
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
12:01, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Համառոտ դասընթաց իշխանության աթոռներին բազմած, կեղծ հայրենասեր՝ ՀԱՅԱՍԵՐ, պոպուլիստ անձանց համար:

Սիրելի երեխաներ (արա դուք սիրելու բան ե՞ք որ սիրելի), հայ ազգը հզորացնելու համար մեկ նախապայմանը ազգի լինելիությունն է՝ մեծաթիվ լինելիությունը: Օրինակ վերցրեք մուսուլմաններից: Հայ ազգի լինելիության գաղտնիքը ծնելիության խթանումն է (վստահ եմ, որ դուք դա չգիտեք, հակառակ դեպքում այլ գործելակերպ կընտրեիք): Ծնելիության բարձրացման համար անհրաժեշտ է սպիտակ խալաթավոր կոմերսանտներին, որոնք զբաղված են այդ ոլորտում անպատժելի բիզնես գործունեությամբ, վերցնել պետական հսկողության տակ (դեռ չեմ խոսում պետական միջոցները այդ ոլորտ ուղղելու մասին): Բարի եղեք մտնել այդ կառույցներ ու տեսնել թե ինչ է կատարվում, ինչպիսի բարձիթողի վիճակ է, ինչ է կատարվում երիտասարդ ընտանիքների հոգեբանության մեջ, ինչպես են հիասթավում, արտագաղթում, քայքայվում ընտանիքներ:

Արա դուք հասկանու՞մ եք, որ մարդ չեղավ, ձեր սարգած բիզնես կառույցները մտնող չի լինելու, գումար չեք աշխատելու, բիզնես չի լինելու, ձեր պաշտոնը բանի պետք չի լինելու, հարկ մուծող չի լինելու, որ ճոխ պարգևավճարներ ստանաք: Սերժի ժամանակ կոպիտ բիզնես էր հասկացանք, փոխեցինք, Նիկոլի ժամանակ նույնը շարունակվումա այլ ենթատեքստով: Հասկանում եմ, որ ձեզ նշանակողները հստակ առաջադրանք են տվել հյուծել, վերացնել հայ տեսակը, բայց մի՞թե ձեր մեջ չկան մարդիկ, ովքեր ավելի առողջ ու հայակենտրոն մտածելակեպ ունեն: Էս ազգի մեծամասնությունը ձեզ ի՞նչ է արել, բացի պաշտոնի նշանակելուց, որ ըսենց ատում ու քայքայում եք նրանց:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2323 | 0 | 0
Facebook