Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. արվամոլություն

15:19, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
Սեռական հանցագործությունները նախահեղափոխական Ռուսաստանում. արվամոլություն

19-րդ դարավերջի հրապարակախոս Ս. Շաշկովի վկայությամբ՝ «...անբնական արատներն ահավոր տարածված են: Արվամոլությունը մոլեգնում է ոչ միայն Կովկասում ու ասիական այլ մարզերում, այլև Պետերբուրգում ու ամենուր, նույնիսկ գյուղերում: Այն տարածված է զորքում և, հատկապես, փակ ուսումնական հաստատություններում»:

Տղամարդկանց միջև սեռական հարաբերության համար պատասխանատվություն ռուսական օրենքն առաջին անգամ նախատեսել է 17-րդ դարի երկրորդ կեսին: Սոդոմական մեղք գործածներին այրել են: Պետրոս Առաջինի հրապարակած Զինվորական կանոնադրության 166-րդ հոդվածով սահմանվել է, որ կամավոր հարաբերվելու համար մեղավորները ենթարկվում են մարմնական ծանր պատիժների, իսկ եթե այդ արարքը բնություն գործադրելով է եղել, ապա բռնացողին մահապատիժ կա ցմահ թիապարտություն է նախատեսվել: 1842 թվականի օրենսդրությամբ արվամոլները զրկվել են ունեցվածքից, մտրակահարվել են ու տաժանակարության են ուղարկվել: Համաձայն1885 թվականի օրենսդրության 996 հոդվածի՝ անչափահաս տղայի, թուլամիտի հետ սեռական հարաբերության համար սահմանվել է 10-12 տարվա տաժանակիր աշխատանք: 1903 թվականին այս օրենքում կատարված հավելումը պատիժը մեղմել է: Փոխհամաձայնությամբ արվամոլությունը պատժվել է երեքամսյա բանտարկությամբ, իսկ եթե ծանրացնող հանգամանքներ են եղել, մեղավորները պատժվել են եռամյա ազատազրկմամբ: 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ բռնությունը պատժվել է մինչև ութ տարի տաժանակրությամբ:

Լեսբիական սիրո նկատմամբ ռուսական օրենսդրությունը շատ ավելի ներողամիտ է եղել: Կանանց միջև սեռական հարաբերությունը, եթե այն հրապարակային չի եղել ու փոխհամաձայնությամբ է տեղի ունեցել, քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Բայց քրեական պատասխանատվություն է սահմանվել, եթե այն տեղի է ունեցել 14 տարեկանից ցածր երեխայի հետ: Այս կարգի հանցագործության համար օրենքը նախատեսել է բանտարկություն ուղղիչ տանը՝ առնվազն երեք տարի ժամկետով:

Նախահեղափոխական ժամանակաշրջանի իրավահարաբերություններն ուսումնասիրող Ի. Տորնովսկին ասում է, թե այն ժամանակներում հոմոսեքսուալիզմն ամենևին էլ անբնական երևույթ չի համարվել: Նա ընդգծել է, որ բավականին տարածված է եղել նաև անբնական կապը ռուս կանանց միջև՝ որպես ժողովրդական սովորություն: Գյուղացիական համայնքը սեռական հարաբերություններն ընկալել ու հարմարեցրել է հետերոսեքսուալ սխեմային: Ամերիկացի հետազոտող Լորա Էնգելշտեյնը բերում է գեղջկուհի Մարիա Շաշնինայի օրինակը: Նա կարողացել է իր գյուղի մի քանի կանանց սեռական պահանջները լիովին բավարարել «տղամարդու ձևով»: Այս խոստովանությունը նա արել է դատարանում:

Ժողովրդագրական հետազոտություններում միայն մեկ անգամ է հիշատակվում 28 –ամյա մի կույս աղջկա մասին, որը սեռական կապ է ունեցել հարևան գյուղի մի այրի կնոջ հետ: Գյուղում այդ աղջկան «երկգործիք» են անվանել, որից կարելի է ենթադրել, որ այդ երիտասարդ կինը հերմաֆրոդիտ է եղել:

Արվամոլության համար 1874 – 1904 թվականներին դատվել է 1066 տղամարդ, որոնցից միայն 440-ն է դատապարտվել: Այս արատն առավել տարածված է եղել ռուսական քաղաքներում:

Հանցավոր այս կրքի ներթափանցման ուղին գյուղական միջավայր եղել է արտագնա աշխատանքը: 1860-ական թվականներին դատավարություններ են եղել Պետերբուրգի բաղնիքներում տարածված պոռ նկության կապակցությամբ: Ռուսական մայրաքաղաքի արվամոլներն իրենց զուգընկերներ են դարձրել երիտասարդ կառապաններին, բարապաններին, ենթավարպետներին, մի խոսքով՝ գյուղերից քաղաք եկածներին: Այսպիսով՝ արատավոր արհեստին ենթակա են եղել հասարակության լուսանցքային շերտերը: Սեռական կողմնորոշման առումով ռուսական գյուղի վրա որոշակի ազդեցություն է ունեցել լուսավորյալ հասարակությունը, որին, ընդհանուր առմամբ, բնորոշ է սեռական այլասերվածությունը: Պրոֆեսոր Վ. Տորնովսկին, հենվելով իրեն հայտնի հոմոսեքսուալիստների կարծիքի վրա, հաղորդել է, թե նրանց կարծիքով «ռուս հասարակ մարդիկ շատ ներողամտաբար են վերաբերվել արատավոր առաջարկներին, «մեծապարոնների հակումներին»:

Բայց արվամոլությունը ռուսական գյուղում լայն տարածում չի ստացել: Գյուղացիները սոդոմական մեղքին հիմնականում արգահատանքով են վերաբերվել: Ռուսական գյուղում տղամարդուն «տղամարդու հետ պառկող» որակում տալը մեծ վերավորանք է համարվել: 1869 թ. փետրվարին Տոմսկի նահանգի գյուղերից մեկի բնակիչ Միխեյ Շչուկինը համագյուղացի Մատվեյ Ուսոլցևին «տղամարդու հետ պառկող» է անվանել: Թեպետ դատարանում նա բացատրել է, թե ընդամենը կատակ է եղել, բաց դատարանը մարդուն պատվազրկելու համար նրան երեք ռուբլի է տուգանել ու, որպես հավելյալ պատիժ, ճիպոտի 15 հարվածի է ենթարկել:

Յարոսլավլի նահանգում մի հայտնի կալվածատեր է եղել, որն իր կրքերին հագուրդ է տվել՝ տեղի գյուղացիներին համապատասխան ծառայության համար վճարելով: Գյուղացիները միատեսակ արգահատանք և ատելություն են տածել և՛ կալվածատիրոջ, և՛ նրա կրքերը բավարարող գյուղացի տղամարդկանց նկատմամբ:

Փող վաստակելու համար Ղրիմ մեկնած գյուղացիները Ղրիմի թաթարների մասին պատմել են, թե նրանց մեջ շատ են արվամոլության հակում ունեցողներն ու մեկմեկու ծաղրելու համար իրար «թաթար կնիկ» են անվանել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3415 | 0 | 0
Facebook