Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՓԱՅՏԻՆ ՇՈՒՆՉ ՏՎՈՂԸ

17:55, հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ.
ՓԱՅՏԻՆ ՇՈՒՆՉ ՏՎՈՂԸ

Ուզում եմ բոլորին պատմել մի մարդու մասին, ով իր էությամբ տաղանդավոր անձնավորություն է, հրաշքներ կերտող անհատ, փայտին հոգի հաղորդող անհատականություն:

Խոսքս ոչ այլ մեկի, քան Վարդան Խուդավերդյանի մասին է:

Նրա համեստ անունը գուցե շատերին ոչինչ չասի, բայց, երբ նայում ես նրա ձեռքի աշխատանքներին՝ արդեն հասկանում ես այդ պատկառելի արտաքին ոււնեցող մարդու ազնիվ հոգին, նուրբ էությունը, պարզ սիրտն ու բարի աչքերը:

Փայտը սովորական անշունչ մարմին է, բայց այս անձնավորության հրաշագործ մատների տակ շունչ է առնում, ոգի ստանում: Չէ՛, սխալ չհասկանաք՝ մարդկային ոգի ու կենդանություն չի ստանում, բայց այն կերտած մարմինները, որ սարքվում են նրա ոսկյա մատներով՝ հավասարազոր է մարդկային հոգի ստացած և խոսող մարդու:

Թվում է փայտն անտաշ մի իր է, որ վառելու, հետո նաև կահույք պատրաստելու համար է և վերջ: Բայց երբ կան նման տաղանդավոր ուղեղ ունեցող անհատներ՝ նրանց մատների տակ այդ աննյութ ու անմարմին փայտի կտորը զարմանահրաշ կերպով ստանում է հրաշալի կերպար, պատկեր, դառնում քանդակ:

Սիրամարգ, կարապներ, կույս Մարիամ, այլ իկոնաներ, բնություն, թռչուններ, սիրո և խաղաղության խորհրդանիշ աղավնի, մարդկային սիրտ… Այս թվարկումների շարքն կարելի է անվերջ շարունակել: Սրանք այն յուրօրինակ քանդակներն են, որ նա քանդակում է փայտից:

Ես ինքս պատիվ եմ ունեցել մեր հրաշագործ պարոն Վարդան Խուդավերդյանի հետ անձամբ ծանոթանալու և նրա ձեռքի գործն անձամբ նվեր ստանալու իր իսկ ոսկի ձեռքերից:

Ի դեպ՝ նրա յուրաքանչյուր գործը մեկ հատիկ է իր տիպով, երկրորդ օրինակը չես գտնի ոչ նրա քանդակների շարքում, ոչ այլ որևէ տեղ:

Հիացած եմ ու զմայլված: Եթե շատերն իմ խոսքով են հիացած, ապա պիտի ասեմ, որ սա այն դեպքերից է, երբ իրոք ասելիք շատ կա, բայց բառեր չեմ գտնում նրա անզուգական դրական էներգիայով լի հոգին և ոսկյա ձեռքերը ներկայացնելու համար:

Հայը միշտ էլ տաղանդավոր է եղել, սա ոչ նորություն է, ոչ էլ գյուտ իմ կողմից: Բայց, երբ ճգնավոր մարդն է նման յուրօրինակ ստեղծագործություններ կերտում՝ դա արդեն ապշեցուցիչ երևույթ է մարդկության մեջ:

Մնացածն էլ թողնում եմ ըներցողիս հասկանելիության մակարդակին: Թող յուրաքանչյուրը հասկանա և ըմբռնի յուրովի:

Ես նրան ընդունելով իմ հոգուն անչափ մտերիմ և շատ հոգեհարազատ մարդ՝ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների կյանք և թող միշտ դալար մնան նրա ոսկի մատները, իսկ ազնիվ հոգին ու բարի սիրտը միշտ լինեն անցավ ու անարցունք:

Խնդրեմ՝ հիացեք այս տաղանդաշատ անձնավորության կերտած քանդակներից մի քանիսով:


    

Հոգեբան՝ ՄաՏիՆա-Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2032 | 0 | 0
Facebook
COMMENT.am