Հայաստանի Կիոկուշին կարտեն կանանց և աղջիկներին հրավիրում է անվճար ինքնապաշտպանական դասընթացների։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ֆեդերացիայում կանցկացվեն ինքնապաշտպանական դասընթացներ։
Կազմակերպված մարզումների նպատակը միտված է բարձրացնելու, կանանց և աղջիկների ինքնագնահատականը, ինչպես նաև, ներգրավելու Կիոկուշին սպորտի աշխարհ։
Մարզումները կանցկացնի Հայաստանի Կիոկուշինի մարզիչ, սև գոտի 1֊ին դան Անի Սամվելի Ստեփանյանը։ Անին Կովկասի առաջնության մեդալակիր Է և մարզումներ անցկացնելու մեծ փորձ ունի։ Տիրապետում է մարտարվեստի գաղտնիքներին, ասում է, որ այն օգնում է նաև ճիշտ որոշումներ կայացնել կյանքում։ Բացի նրանից, որ բացահայտում է, մարդու ուժն ու հնարավորությունները, հնարավորություն է տալիս հոգեբանորեն ճիշտ կայանալու, ճիշտ դրսևորելու անձը։ Ֆեդերացիան դասընթացներին հրավիրում է բացառապես բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ առանց տարիքային սահմանափման ։ Մարզումներին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր երբեք սպորտով առավել ևս մարտարվեստներով չեն զբաղվել։ Նրանք ովքեր ցանկություն ունեն իրենց բացահայտելու։ Ովքեր ցանկություն ունեն ստուգելու, թե ինչի է ընդունակ իրենց մարմինն ու գաղափարը։ ԵՎ վերջապես նրանք, ովքեր ցանկանում են տիրապետել ինքնապաշտպանության հմտություններին, զբաղվել սպորտով, լինել ճկունու, ինքնավստահ և ապրել առանց կոմպլեքսների։ Գալով դասընթացներին Սեմպայ Անին վստահեցնում է, որ կգտնվեք առողջ միջավայրում և մեկ ամիս շարունակ կլինեք ակտիվ ու կենսուրախ։
Կիոկուշին ֆեդերացիան միակն է Հայաստանում, որ տալիս է նման հնարավորություն կանանց տոներին համահունչ, բացառիկ միևնույն ժամանակ օգտակար նվեր։ Ի դեպ դասընթացները կազմակերպվում է առանց հովանաորների մի միայն սեփական միջոցներով։
Հիշեցնեմ, որ Կարատեի ֆեդերացիան, նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ այսպիսի միջոցառում կազմակերպել էր նաև անցյալ տարի ։
Կիոկուշին մարտարվեստը խորը փիլիսոփայական և հոգեբանական կարևոր անելիքներ ունի յուրաքանչյուր անձի ներաշխարհում, զարգացնում է ֆիզիկապես և հոգեպես։
Դասընթացների մեկնարկը Մարտի 8֊ին է։ Շտապե՛ք գրանցվել զանգահարելով 055-271-303 հեռախոսահամարով։ Սիրելի «թույլ սեռի» ներկայացուցիչներ ժամանակն է եկել կոտրել կարծրատիպերը։