Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Աշխատուժի շահագործումը գործատուի կողմից

Մերի Գևորգյան
17:43, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
Աշխատուժի շահագործումը գործատուի կողմից

Մեր օրերում գործ գտնելն այնքան էլ դժվար չէ, ինչպես մտածում են մեզանից շատ շատերը ։Աշխատանք չգտնելու հիմնական պատճառը գործատուի ներկայացրած պահանջներն են ։Ամեն աշխատավայր ունի իր պայմանները, որոնք ավելի շատ արվում են աշխատուժին այսպես ասած շահագործելու նպատակով ։

Մարիամ Ավանեսյանը, ով տասնութ տարեկանից աշխատում է հասցրել է չորս աշխատատեղ փոխել, պատճառը աշխատանքային վատ պայմաններն են և պարտականություններից դուրս ավել աշխատանք կատարելը ինչը վերջինիս խոսքով ուղղակի բարկացնում է նրան ․

-Եթե ուզում ես աշխատել ապա պարտավոր ես անել այնպես ինչպես իրենք են ուզում, այլապես կամ կմնաս առանց աշխատանքի կամ կտուգանվես ։

Այս նույն պայմաններում էլ աշխատում է Արմանը Հովակիմյան, պարզապես նա 28 տարեկան է, ամուսնացած և այլ ելք չունի քան հարմարվելը, -ասում է Արմանը, չնայած նրան, որ ամեն կիրակի աշխատանքի անցնելուց առաջ նախ բոլոր գործընկերներով պետք է մաքրեն տարածքը առանց վարձավճարի, և ամեն անգամ երբ իրենց տնօրենը որևէ գործ է հանձնարարում պետք է առանց բողոքելու կատարեն չնայած, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, - ավելացրեց երիտասարդը։

Կան հիմնարկներ որտեղ ամսվա 31 –ը չի վարձատրվում քանի որ վճարման համակարգը բաժանված է 2 հավասար մասի, բայց աշխատողները պարտավոր են աշխատել այդ օրերին այլապես կան տուգանքներ որոնք գործում են աշխատողների դեմ ։

Այսպիսի բազում պայմաններ ունեն ամենատարբեր գործատուներ, որ իրականացնում են աշխատողների նկատմամբ, այն գործատուն ում հետ մենք զրուցեցինք չցանկացավ, որ հրապարակենք հիմնարկության անունը, բայց, հիմավորեց այն ամեն ասածը, որ պնդում էին մեր նյութի հերոսները ․

-Գիտեք այս ամենից առաջ մենք էլ ենք հանդիսանում աշխատողներ և մենք էլ ունենք մեր պարտականությունները դա վերահսկողությունն է և ամեն գնով բիզնեսի ծաղկումն ապահովելը, թե դա ինչպես կանենք մեր վերակացուին չի հետաքրքրում, կարևորը գումարի քանակն է, եվ ես համոզված եմ յուրաքանչյուր մասնավոր հիմնարկություն այս սկղբունքով է առաջ գնում սա իմ անկեղծ պատասխանն է ձեր հարցին ։

Եթե նախկինում Հանրապետության ամեն 10 բնակչից 5- ը աշխատանք կարող էր գտնել և աշխատել տարիներով, ապա այսօր, այդ բնակիչները գտնում են և մի քանի շաբաթվա ընդհացքում դուրս գալիս փնտրելով մեկ այլ աշխատանք արդյունքում ստացվում է, որ կա գործազրկությու և չկա աշխատատեղ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6404 | 0 | 0
Facebook