Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Նոր Կոմիտաս «Նարեկացի» արվեստի միությունում

Մերի Գևորգյան
19:54, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Նոր Կոմիտաս «Նարեկացի» արվեստի միությունում

Շաբաթներ առաջ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց հերթական ցուցահանդեսը ։Ցուցահանդեսին ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործող՝Արեն Ավետյանի հացաթխման արարողության ավանդույթները ներկայացնող յուղաներկով կտավներն ու ջրաներկ էսքիզները, ինչպես նաև այդ ավանդույթների մասին պատմող գրքույկը:

«Ես այսօր էլ տուն կվերադառնամ մի նոր գեղեցիկ գիրք ձեռքիս», -այսպիսի խոսքերով իր ելույթը սկսեց «Նարեկացի» արվեստի միութան հիմնադիր, բարերար՝ Նարեկ Հարությունյանը։ «Շատ ուրախ եմ, որ ամեն անգամ հենց ինձ է հնարավորություն տրվում առաջինը շնորհավորական խոսքեր ասելու, «Նարեկացի» արվեստի միությանը մեծ պատիվ է այստեղ ամեն անգամ հյուրընկալել այսպիսի արվեստագետների։Մեր պատերը արդեն թխված են քո նկարներով, քո հացի համ ու հոտով, որը ունի հայկական մաքուր ու ազնիվ հոգի ։ Ուզում եմ անկեղծ գտնվելով, ասել, որ երբ տեսա այս նկարները՝ առաջին հայացքից երիտասարդ տղան ինձ Կոմիտասին հիշեցրեց, նա էլ Կոմիտասի պես ինքնուրույն հավաքել, արարել է մեզ համար մեր հին մշակույթը և այսօր գեղանկարների տեսքով մեզ է ներկայացնում այն ամենը, ինչը պահպանված է մեր հիշողությունների մեջ» ։

«Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Լալա Մնեյանը ասաց, որ «Կենաց տունը» իր վրա վերցնելով ցուցահանդեսի պատասխանատվությունը՝ տպել է գրքույկներ, որտեղ մանրամասն ներկայացվել է, թե ինչպես է երիտասարդ նկարիչը շրջագայել Հայաստանի տարբեր գյուղեր՝հացաթխման տարբեր ավանդույթների հետ ծանոթանալով՝ ստեղծել է իր ննկարները։ Նկարները յուղաներկով են նկարված և շատ խորհրդանշական է դրանցից մեկը, որը մենք ընտրել ենք գրքույկի առաջին էջի համար՝ նկարում պատկերված են երկու կին ովքեր հացաթխման գործողության մեջ են։

Երիտասարդ նկարիչը ծնուննդով Գեղարքունիքի մարզից է ՝Մարտունուց և մեծ ոգևորությամբ էր պատմում, թե ինչպիսի անհանգստությամբ է սպասել իր շրջագայությունների մեկնարկին ։ «Միշտ մտքումս եղել է մեր հին թոնրատան հացի բույրը, ես իմ նկարների միջոցով ներկայացրել եմ մեր հին ավանդույթը, որ ոչ մի երկրում չկա, մենք առանձնահատուկ ենք դրանով ։Սա ավանդույթ է, որը չի պահպանվել, բայց շատ կարևոր է, որ ամեն հայ իմանա իր հայկական հին ավանդույթները ։Արարողությունը՝ հացաթխման գործընթացը, որին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները, իրենից երկար ու աշխատատար ժամանակ էր պահանջում ։Ինձ համար անմոռանալի են այդ նոր թխված հացի հոտը ու հատկապես՝ առաջին հացի դուրս գալը, որ բոլորը անահամբեր սպասում են, բայց այդպես էլ չեն վայելում առաջին թոնրից դուրս եկած հացը, քանի որ տատիկները միշտ ասում են, թե առաջին հացը չի կարելի կիսել՝ այն տանում է տան հաջողությունը ։Շատ հետաքրքիր մի միջադեպ եմ ուզում առանձնացնել, երբ գնացի մեր գյուղ՝Աստղաձոր, գտա տարիքով մեր ամենամեծ տատիկին ու արդեն պետք է տատիկը ներկայացներ, թէ ինչպիսին է հացաթխման արարողակարգը, հանկարծ կեսից կանգա առավ, ու ասաց, որ հիշողությունը իրեն դավաճանում է՝ այդքան էլ լավ չի հիշում, թէ ինչպես էին նախապես պատրաստվում այդ պատասխանատու օրվան ։Զվարճալի թվաց դա ինձ», -թեթև ժպիտով պատմեց Արեն Ավետյանը ։

Երեկոյի ընթացքում հնչեցին գրքույկում տեղ գտած նյութերից հատվածներ, որից հետո ներկաները վայելեցին հացի արարմանը նվիրված հայկական ժողովրդական երգեր՝ «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։ Իսկ վերջում որպես շնորհակալություն Արեն Ավետյանը իր նվերը հանձնեց «Կենաց տուն» կազմակերպությանը՝ նվիրելով իր նկարներից մեկը, բայց այս անգամ նկարում պատկերված էին ծաղիկներ, իսկ «Ոստան» երգի-պարի համույթին Նարեկ Հարությունյանը նվիրեց նուռ՝փորագրված «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշանով ։

Լալա Մնեյանը բոլոր ներկա հյուրերին նվիրեց «Հացին երգը» վերնագրված փոքրիկ գրքույկը և հայտարարեց, որ կազմակերպության միջոցներով կտպվի ևս 50 օրինակ և այն կվաճառվի 500 դրամով ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6282 | 0 | 0
Facebook