Ո՞ւմ ուրախությունն է առավել
17-րդ դարի Չինաստանում Լի Յույ անունով դաոսական մի իմաստասեր է ապրել, որը մի օր որոշել է հաշվել իր ուրախությունները և դրանք համեմատել նույն ժամանակաշրջանի երկու այլ իմաստասերների հաշված ուրախությունների հետ: -Ես գրքերի լավ հավաքածու ունեմ. դա իմ առաջին ուրախությունն է: -Կինս սիրում է կարդալ և ինքն էլ գրում է. դա իմ երկրորդ ուրախությունն է: -Ես գինի բոլորովին չեմ խմում. դա իմ երրորդ ուրախությունն է: -Ես շաշկի խաղալ չգիտեմ. դա իմ չորրորդ ուրախությունն է: -Ոչ ոք ինձ չի անհանգստացնում. դա իմ հիգերորդ ուրախությունն է: -Իմ ուսոցիչը նշանավոր է. դա իմ վեցերորդ ուրախությունն է: -Ես մի գեղեցիկ վայրում ապրում եմ իմ ընտանիքի հետ. դա իմ յոթերորդ ուրախությունն է: -Ես ոչ մի հիվանդություն չունեմ. դա իմ ութերորդ ուրախությունն է: -Ես դեռ հիսուն տարեկան չեմ, ու արդեն կարող եմ բոլոր գործերը որդուս վստահել ու թռչնի պես անհոգ եմ ապրում. դա իմ իններորդ ուրախությունն է: Իսկ պարոն Լայի ուրախություններն այսպիսին են եղել. -Նա ծնվել է Միջին թագավորության ժամանակաշրջանում. դա նրա առաջին ուրախությունն է եղել: -Նա ապրել է խաղաղ ժամանակներում, և դա նրա երկրորդ ուրախությունն է եղել: -Նա «Ճշմարիտ ճանապարհ» -ը իմացող գիտուն մարդ է եղել, և դա նրա երրորդ ուրախությունն է եղել: -Նրա ծնողները երկար են ապրել, և դա նրա չորրորդ ուրախությունն է եղել: -Նրա երեխաները ժամանակին են ամուսնացել, և դա եղել է նրա հինգերորդ ուրախությունը: -Նա հարճեր չի ունեցել, և դա նրա վեցերորդ ուրախությունն է եղել: -Նա վաթսուն տարուց ավելի է ապրել, և դա նրա յոթերորդ ուրախությունն է եղել: -Նա բարի ու մեղմ բարք է ունեցել, և դա նրա ութերորդ ուրախությունն է եղել: -Նա արգահատելի արատներ չի ունեցել, և դա է եղել նրա իններորդ ուրախությունը: Դաոսական ուսուցիչ Չժան Սինգունն էլ իր ինը ուրախություններն է շարադրել. -Ես գրեթե ոչ մի գիրք չունեմ. սա իմ առաջին ուրախությունն է: -Ես ընթերցանությամբ ու գիրք գրելով իրեն տանջող կին չունեմ. սա իմ երկրորդ ուրախությունն է: -Երբ ուզում եմ, խմում եմ ու խմելու հետ անկաշկանդ զրուցում եմ. սա էլ իմ երրորդ ուրախությունն է: -Ես սիրում եմ շաշկի խաղալ և հետևել ուրիշների խաղին. սա էլ իմ չորրորդ ուրախությունն է: -Ես կարողացա հաղթահարել հակակրանքս հասարակ մարդկանց նկատմամբ. սա էլ իմ հինգերորդ ուրախությունն է: -Ես ուսուցիչ ունեմ, բայց ես առանց ուսուցչի էլ կարող եմ յոլա գնալ. սա իմ վեցերորդ ուրախությունն է: -Ես ընտանիքիս հետ չեմ ճանապարհորդում. սա իմ յոթերորդ ուրախությունն է: -Ես սիրում եմ հիվանդանալ, քանի որ դա խորը մտորումների հնարավորություն է ինձ տալիս. դա էլ ութերորդ ուրախությունս է: Երեխաներս ընտանիք ունեն, և նրանք երջանիկ են ընտանեկան կյանքում. սա էլ իմ իններորդ ուրախությունն է: |