17-րդ դարի Չինաստանում Լի Յույ անունով դաոսական մի իմաստասեր է ապրել, որը մի օր որոշել է հաշվել իր ուրախությունները և դրանք համեմատել նույն ժամանակաշրջանի երկու այլ իմաստասերների հաշված ուրախությունների հետ:
-Ես գրքերի լավ հավաքածու ունեմ. դա իմ առաջին ուրախությունն է:
-Կինս սիրում է կարդալ և ինքն էլ գրում է. դա իմ երկրորդ ուրախությունն է:
-Ես գինի բոլորովին չեմ խմում. դա իմ երրորդ ուրախությունն է:
-Ես շաշկի խաղալ չգիտեմ. դա իմ չորրորդ ուրախությունն է:
-Ոչ ոք ինձ չի անհանգստացնում. դա իմ հիգերորդ ուրախությունն է:
-Իմ ուսոցիչը նշանավոր է. դա իմ վեցերորդ ուրախությունն է:
-Ես մի գեղեցիկ վայրում ապրում եմ իմ ընտանիքի հետ. դա իմ յոթերորդ ուրախությունն է:
-Ես ոչ մի հիվանդություն չունեմ. դա իմ ութերորդ ուրախությունն է:
-Ես դեռ հիսուն տարեկան չեմ, ու արդեն կարող եմ բոլոր գործերը որդուս վստահել ու թռչնի պես անհոգ եմ ապրում. դա իմ իններորդ ուրախությունն է:
Իսկ պարոն Լայի ուրախություններն այսպիսին են եղել.
-Նա ծնվել է Միջին թագավորության ժամանակաշրջանում. դա նրա առաջին ուրախությունն է եղել:
-Նա ապրել է խաղաղ ժամանակներում, և դա նրա երկրորդ ուրախությունն է եղել:
-Նա «Ճշմարիտ ճանապարհ» -ը իմացող գիտուն մարդ է եղել, և դա նրա երրորդ ուրախությունն է եղել:
-Նրա ծնողները երկար են ապրել, և դա նրա չորրորդ ուրախությունն է եղել:
-Նրա երեխաները ժամանակին են ամուսնացել, և դա եղել է նրա հինգերորդ ուրախությունը:
-Նա հարճեր չի ունեցել, և դա նրա վեցերորդ ուրախությունն է եղել:
-Նա վաթսուն տարուց ավելի է ապրել, և դա նրա յոթերորդ ուրախությունն է եղել:
-Նա բարի ու մեղմ բարք է ունեցել, և դա նրա ութերորդ ուրախությունն է եղել:
-Նա արգահատելի արատներ չի ունեցել, և դա է եղել նրա իններորդ ուրախությունը:
Դաոսական ուսուցիչ Չժան Սինգունն էլ իր ինը ուրախություններն է շարադրել.
-Ես գրեթե ոչ մի գիրք չունեմ. սա իմ առաջին ուրախությունն է:
-Ես ընթերցանությամբ ու գիրք գրելով իրեն տանջող կին չունեմ. սա իմ երկրորդ ուրախությունն է:
-Երբ ուզում եմ, խմում եմ ու խմելու հետ անկաշկանդ զրուցում եմ. սա էլ իմ երրորդ ուրախությունն է:
-Ես սիրում եմ շաշկի խաղալ և հետևել ուրիշների խաղին. սա էլ իմ չորրորդ ուրախությունն է:
-Ես կարողացա հաղթահարել հակակրանքս հասարակ մարդկանց նկատմամբ. սա էլ իմ հինգերորդ ուրախությունն է:
-Ես ուսուցիչ ունեմ, բայց ես առանց ուսուցչի էլ կարող եմ յոլա գնալ. սա իմ վեցերորդ ուրախությունն է:
-Ես ընտանիքիս հետ չեմ ճանապարհորդում. սա իմ յոթերորդ ուրախությունն է:
-Ես սիրում եմ հիվանդանալ, քանի որ դա խորը մտորումների հնարավորություն է ինձ տալիս. դա էլ ութերորդ ուրախությունս է:
Երեխաներս ընտանիք ունեն, և նրանք երջանիկ են ընտանեկան կյանքում. սա էլ իմ իններորդ ուրախությունն է: