Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռադիո՞, թե՞ հեռուստացույց

David
Հեղինակ`
David
14:57, շաբաթ, 25 օգոստոսի, 2012 թ.
Ռադիո՞, թե՞ հեռուստացույց
     Հետաքրքիր է՝այսօր մարդիկ ավելի շատ հեռուստացո՞ւյց են դիտում, թե՞ ռադիո են լսում:Առաջին վայրկյանին սա գուցե անհամեմատելի թվա, քանի որ բոլորը գիտեն, որ ռադիոն իր տեղն ունի, իսկ հեռուստացույցը՝իրենը:Սակայն վերջին ժամանակներում այնպիսի կարծիք է ստեղծվել, որ մարդիկ այսօր ավելի շատ հեռուստացույց են դիտում:Այս դեպքում երևի կարելի է մի քանի կետեր առանձնացնել.
     1.Որոշ բնակարաններում ռադիոն դեռևս խորհրդային ժամանակներից անբաժանելի ուղեկից է:Այն չի բացակայում որևէ սենյակից, կախված է պատից և մի րոպե անգամ բնակչին մենակ չի թողնում սենյակից սենյակ գնալիս:
     2.Կան մարդիկ, որոնք նման պայմաններ չեն էլ փորձում ստեղծել, ռադիոյի մասին շատ հազվադեպ են հիշում, քանի որ նրանց կարծիքով հետուստացույցն ավելի գունեղ է, ավելի հետաքրքիր:
     3.Երբ բջջային հեռախոսներով ռադիո լսելու հնարավորություն ընձեռնվեց, մարդիկ, հատկապես երիտասարդները սկսեցին օգտագործել այդ հնարավորությունը:Այսօր մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր քնելուց առաջ մի քանի րոպե ռադիո են լսում հեռախոսով:
     4.Չնայած այն հանգամանքին, որ հայ վարորդները սիրում են անհասկանալի երաժշտություն լսել, ընդ որում առաջին տեղում թերևս ռաբիսն է, միևնույնն է, կան վարորդներ, ովքեր միշտ են ռադիո լսում, կան վարորդներ էլ, ովքեր օրվա ընթացքում 100 անգամ նույն ռաբիս երգը լսելուց հետո գոնե մի քիչ անդրադառնում են ռադիոյին:
     Ռադիոյի հավատարիմ ունկնդիրները վկայում են, որ որքան էլ գունագեղ լինի հեռուստացույցը, միևնույնն է, ռադիոն իր անկրկնելի և անփոխարինելի տեղն ունի, մանավանդ երբ հնչում են այնքան սիրելի ձայներ:

Որքան էլ փոխվեն ժամանկները, որքան էլ նորանոր գյուտեր կատարվեն, որքան էլ եթե անգամ հեռուստացույցը մի օր սկսի հետդ սուրճ խմել սերիալ նայելիս կամ լուրեր լսելիս, միևնույնն է, ռադիոն ունի իր անփոխարինելի տեղը:Այնպես որ կարիք չկա ոչ այնքան ճիշտ մտքեր տարածելու, մարդիկ տարբեր են, տարբեր են նաև ճաշակներն ու գաղափարները:

Մաղթում եմ գունեղ եթերներ և հաճելի ելևեջներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5695 | 0 | 0
Facebook