Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս օրը ծնվել է Հովհաննես Իսակովը

David
Հեղինակ`
David
13:57, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2012 թ.
Այս օրը ծնվել է Հովհաննես Իսակովը
     Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին' Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում' երկաթուղային բանվորի ընտանիքում:
     Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը, ապա Պետրոգրադի ծովային դպրոցը՝ ստանալով սպայի կոչում: Ծառայել է Բալթիկ ծովի նավատորմում "Իզյասլավ", "Ռիգա", "Կոբչիկ" ռազմական նավերի վրա:
     1920թ-ից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես "Դյատելնըստ" հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ. աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ:
     1928թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1932թ-ից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում' մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:
     Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ նա ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը:1942թ հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով սպիպված են եղել մի ոտքն անդամահատել: 1944թ մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում:
     1937թ դիսերտացիապաշտպանելով' Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան:Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:
     Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին' Մոսկվայում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4782 | 0 | 0
Facebook