Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրագրողի տեսքն է հուշում ռեպորտաժի որակը

David
Հեղինակ`
David
15:59, չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2012 թ.
Լրագրողի տեսքն է հուշում ռեպորտաժի որակը

Լրագրողի տեսքն է հուշում ռեպորտաժի որակը: Այս մտքի հետ համամիտ են բոլոր լրագրողները, պարզապես նրանցից յուրաքանչյուրն այս նախադասությունը յուրովի է ընկալում:

Դեռ վաղոււց եմ նկատել, որ մեր կին լրագրողները համոզված են, որ եթե ուզում ես խելացի ու բանիմաց մարդու տպավորություն թողնել, ապա հայտնվի այնպիսի տեսքով, որ մարդիկ մտածեն, թե դու քո տանը հայելի չունես կամ էլ մոռացել ես, թե այն որտեղ է գտնվում: Բոլոր խելացի լրագրողներն իրենց պարտքն են համարում հարցազրույցներին, ասուլիսներին ներկայանալ անփույթ մազերով, առանց շպարի ու շաաաատ տարօրինակ հագուստով:
     Նրանք, չգիտես ինչու, համոզված են, որ եթե դու նման տեսք ունես, ուրեմն դու լավ լրագրող ես, գործիցդ հասկացող: Շատերի կածիքով, հենց այդպիսի տեսք պետք է ունենա ստեղծագործող մարդը: Իսկ նրանք, ովքեր հետևում են իրենց տեսքին ու ունեն խնամված արտաքին, անպայման, անխելքի մեկն են:: Բայց թե դա ով է ասել կամ որտեղ են կարդացել, գիտեն միայն իրենք: Իսկ ո՞վ ասեց, որ գեղեցիկ ու հմայիչ աղջիկները չեն կարող բանիմաց լինել:
     Ինձ ճիշտ հասկացեք, ես հո չեմ ասում, հագեք ձեր ավարտական երեկոյի շորերը ու եկեք աշխատանքի: ՈՉ: Ուղղակի խնամված տեսք ունենալը պարտադիր է: Բոլորս էլ հայելու առաջ մի որոշ ժամանակ անց ենք կացնում և դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք մեր ժամանակը զուր ենք վատնում. արտաքին պատշաճ տեսքից, իսկապես, շատ բան է կախված:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4558 | 5 | 0
Facebook