Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հենրիխ Մխիթարյան Фантастический игрок

David
Հեղինակ`
David
23:03, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2012 թ.
Հենրիխ Մխիթարյան Фантастический игрок

Ուկրաինայի առաջնության ամեն տուրից հետո մեր կայքը որոշում է 11 լավագույններին: Մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուներն էին Անդրեյ Յարմոլենկոն, Հենրիխ Մխիթարյանն ու Վիլլիանը: Հետո կազմում մնացին միայն երկու «հանքափորները», որտեղ ֆավորիտը հենց Մխիթարյանն էր: Արդյունքում վեճերի արդյունքում առավելությունը տրվեց բրազիլացուն: Այժմ այդ որոշումը միանգամայն ճշմարտացի է թվում: Եթե լավագույնի կոչումն այն ժամանակ տայինք Հենրիխին, ապա ինչպե՞ս հիմա նրանք կոչենք: Ամենա-ամենա լավագու՞յնը: Արքա՛: Անունն էլ կարծես համապատասխանում է նախորդ հազարամյակի տիրակալներին…

«Շախտյորի» մասին զարհուրելի պատմություններ են պատմում: Միրչա Լուչեսկուն սիրում է միայն բրազիլացիներին և հարձակման գծում միայն նրանց է վստահում: Բրազիլացիներն օգտվում են դրանցից և մի քանի այլազգի ֆուտբոլիստներ նրանց հետ խաղալով «փչանում են»: Խոսակցություններ էին պտտվում, որ բրազիլացիները սկզբունքորեն խուսափում են ուկրաինացի և այլազգի ֆուտբոլիստների հետ խաղալուց: Այդ իսկ պատճառով, իբր, «Շախտյորում» լիովին «չբացվեցին» Ֆոմինը, Գլադկին, որոշ չափով նաև Սելեզնյովը, բայց Բրանդաոն և Լուիս Ադրիանոն մշտապես եղել են առաջնային դերերում: Հետաքրքիր տեսություն է: Շատերի մոտ նույնիսկ փաստեր կգտնվեն, որոնք կապացուցեն այդ «հանցագործության» իսկությունը՝ դրվագներ խաղերից, համարյա թե ականատեսների խոսքեր և այլն…

Բայց ամեն դեպքում բրազիլացի ֆուտբոլիստները հարձակման գծում քիչ օգուտ չեն տվել «Շախտյորին», այդ իսկ պատճառով նրանց դատելը ճիշտ չի լինի: Իսկ Հենրիխ Մխիթարյանի հայտնվելով, այդ դավադրության տեսությունը ավազե բերդի նման փլուզվում է:

Միրչա Լուչեսկուն միշտ է գնահատել է Ժադսոնին և նրան միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել: Երբեմն վատ խոտածածկ ունեցող խաղադաշտերում, կոպիտ մրցակիցների դեմ խաղերում Լուչեսկուն նրան նույնիսկ խաղադաշտ դուրս չի բերել: Ռումինացին բրազիլացուն օժտել էր ազատ նկարչի իրավունքով: Եթե մակերեսորեն դիտենք, ապա կթվա, որ «Շախտյորի» խաղը հիմնված էր իմպրովիզացիայի վրա, բայց ամեն ինչ լրիվ այլ է, թիմում միլիմետրերի ճշգրտությամբ մարտավարական հիմք է դրված, որի վրա էլ հիմնվում է նույն իմպրովիզացիան: Լուչեսկուի կողմից գործողությունների ազատություն ստանալը հազվադեպ պատահող երևույթ է: Այժմ էլ ռումինացին չի թաքցնում, որ Ժադսոնի հետ շատ լավ հարաբերություններ ուներ:

Հենց Ժադսոնին թիմում փոխարինեց Հենրիխ Մխիթարյանը: Կես տարի շարունակ նրանք թիմում միասին էին հանդես գալիս, և այդ ժամանակ Հենրիխի համար բավականին բարդ էր: Երբ "Մետալուրգի" առաջադիմող առաջատարը տեղափոխվեց
     "Շախտյոր" լուրջ վնասվածք ստացավՖեռնանդինյոն: Հենց նրա դիրքում՝ խաղադաշտի միջնամասում, սկսեց խաղալը Մխիթարյանը: Վերջինս պատասխանատվությամբ էր մոտենում այդ կարգավիճակին, քանի որ նոր էր տեղափոխվել թիմ և հանգիստ ընդունեց իր նոր դերը: Բայց ակներև էր, որ գրոհել սիրող Մխիթարյանի համար այդ դիրքը հայ ֆուտբոլիստի սրտով չէր: Նա օժտված չէր Ֆեռնանդինյոյի պաշտպանողական ու խաղադաշտի կենտրոնը վերահսկելու որակներով:

Նախորդ մրցաշրջանի մեկնարկում շատ բան փոխվեց: Ժադսոնը մասնակցեց Կոպա Ամերիկայի մրցաշարին և բաց թողեց առաջնության մեկնարկը: Երկար ժամանակ բրազիլացին չէր կարողանում վերգտնել իր նախկին մարզավիճակը, իսկ այդ խաղային դիրքի համար "դռները"ջարդում էր «հանքափորների» մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Մխիթարյանը, Ալեքս Տեյշեյրան, Վիլլիանը, ով ստաձնել էր թիմի առաջատարի դերը: Բացի այդ էլ թիմը առաջնությունում այդքան էլ հաջող չէր մեկնարկել և ձախողվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ «Զենիթի», «Պորտուի», «Ապոելի» դեմ մրցակցությունում խմբում գրավելով վերջին տեղը: Պետք էր քայլեր ձեռնարկել: Բայց Բրազիլիայից վերադարձած, տարիքն առած Ժադսոնի և նրա երիտասարդ փոխարինողների համագործակցությունը արմատական փոփոխություն չէր: 2012թ.-ի «Շախտյորի» ելույթները այլ բանի մասին են խոսում: Թիմը փոխվել է:

Այդ փոփոխությունները կապված են առաջին հերթին Ժադսոնի և Մխիթարյանի խաղաոճերից: Բրազիլացին դասական փլեյմեյքեր է, ով հիանալիորեն կարողանում է կառավարել գրոհների ընթացքը իր հիանալի փոխանցման և խորամանկության շնորհիվ: Երբեմն նրան վայրկյանական դադար է պետք, որպեսզի գնահատի իրավիճակը, որից հետո գրոհն անհավատալի ընթացք էր ստանում: Մխիթարյանն այդ առումով ավելի պարզ ֆուտբոլիստ է, բայց նա էլ ունի իր առավելությունները՝ արագություն, ազատ դիրքում հայտնվելու ունակություն: «Շախտյորի» մարտավարությունը մի կողմից չի փոխվել՝ 4-2-3-1, բայց այժմ կենտրոնական կիսապաշտպանը, որը խաղում է «3»-րդ հատվածում, ավելի շատ զբաղվում է հարձակողական, քան պաշտպանողական գործողություններով: Իր հարցազրույցներից մեկում Լուչեսկուն նշել է, որ այդ փոփոխության հիմքում ընկած է Մխիթարյանի խաղաոճը:

Ժամանակակից ֆուտբոլում կենտրոնական հարձակվողներին կարելի է արդեն Կարմիր գրքում գրանցել: Թիմերը հաճախ գերադասում են խաղալ մեկ հարձակվողով, Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաջողության հասավ՝ խաղալով առանց անվանական հարձակվողների: Լուչեսկուն «Շախտյորի» համար բազմաթիվ գաղափարներ է առաջ քաշել, բայց հարձակման գծում նա միշտ գերադասել է խաղալ անվանական հարձակվողով: Հիմնականում այդ հարձակվողները միայն տուգանային հրապարակում գործող, վերջին փոխանցումը եզրափակող ֆուտբոլիստներ էին: Բայց առաջնության ընթացքում իրավիճակը փոխվում է: Հիմա «հանքափորների» հարձակման գծում Լուիս Ադրիանոյի և Եվգենի Սելեզնյովի փոխարեն ավելի շատ խաղադաշտ են դուրս գալիս Մարկո Դևիչն ու Էդուարդոն, ովքեր ազատ գոտիներ են ստեղծում Մխիթարյանի համար:

Մխիթարյանի ռեկորդները բնավ պատահական չեն: Դա համակարգված աշխատանքի ու մարտավարական հմտությունների արդյունք է: Մեկ ֆուտբոլիստի (Ժադսոն) փոխարինումը մեկ այլ ֆուտբոլիստով (Մխիթարյան) փոխել է ամբողջ թիմի խաղաոճը: «Շախտյորը» ավելի արագ ու դարպասին միտված թիմ է դարձել: Լուչեսկուն երկար փնտրտուքներից հետո Մխիթարյանի համար իդեալական տարբերակ է գտել, որից առավելապես կշահի հենց թիմը, և ինքը՝ Հենրիխը, իսկ Լուչեսկուն խաղը պատահական ֆուտբոլիստների շուրջ չի կառուցում:

Իսկ Հենրիխը միտված է անընդհատ առաջադիմելու: Պատանեկան տարիներին նա շատ է տարբեր հավաքների մեկնել, ձգտել է յուրացնել արտերկրի ֆուտբոլային մշակույթը: Նա միտված է անընդհատ սովորելու և առաջընթաց գրանցելու: Լուչեսկուի խոսքերով, Մխիթարյանը չի կարողանում կես ուժով խաղալ, ցանկացած իրավիճակում նա կարծես ինքնաբերաբար խաղում է առավելագույն ուժով: Մի կողմից դա լավ է, բայց մարդկային օրգանիզմը սահմանափակ հնարավորություններ ունի, դա կարող է մրցաշրջանի ընթացքում զգացնել տալ: Բայց այդպիսի բաները ֆուտբոլիստը հասկանում է միայն անհրաժեշտ փորջ ձեռք բերելուց հետո: Ֆուտբոլիստին սովորեցնել խաղալ կես ուժով անհնար է: «Շախտյորն» ու Մխիթարյանն ուղղակի աներևակայելի տպավորություն են թողնում և այժմ կցանկանայինք դա դիտարկել ավելի լուրջ մրցակիցների դեմ խաղերում: Այդպիսի մրցակիցների դեմ «հանքափորները» կխաղան աշնանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
2
11995 | 1 | 2
Facebook