Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԻՐՏՈՒԱԼ ԶՐՈՒՅՑ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀԵՏ՝ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:28, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
ՎԻՐՏՈՒԱԼ ԶՐՈՒՅՑ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀԵՏ՝ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
ՎԻՐՏՈՒԱԼ ԶՐՈՒՅՑ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀԵՏ՝ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

«…..դադարը ժամանակավոր թե հավերժ, չեն զգում: Զգում են դադարից վերադառ- նալը: Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում և չեն զգում գնալը»

Վանո Սիրադեղյան

Մարտի 1-ի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը տվել էր դեռ հոկտեմբերի 27-ից առաջ. Ստամբուլի վեհաժողովին, Ստամբուլում Քոչարյանը իր ստորագրությամբ կանխորոշել էր Արցախի կարգավիճակը՝ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում:

Որտե՞ղ են Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը, Արամ Ա. Սարգսյանը, 96-ի ջարդի մյուս հրահրողները: «Համազգային թեկնածուն» ՝ Վազգեն Մանուկյանը գոյատևում է ռեժիմի կերակրատաշտի մնացուկներով, Դավիթ Վարդանյանն ու մյուսները՝ քաղաքական դիակներ են: Ու՞ր են նրանց հրոսակախմբի հազիվ մեկ հարյուրի հասնող տկարամիտները, ո՞ր լաբորատորիայում, քիմիական ո՞ր ռեակցիայի կոլբայում քրքրվեց ԱԺՄ տխրահռչակ կուսակցությունը…… Սրանք դեռևս 1996-ին հիմք դրեցին Ռ.Ք.-ի արյունխմիկ դիկտատին, վերջինիս ազատ տարածքի մուտք տրամադրելով մարտի մեկի մեկնարկը տալու դեռ հոկտեմբերի 27–ից առաջ՝ 1999-ին Ստամբուլի վեհաժողովում:

Այսօրվա թավշե հեղափոխությունը արդարադատություն պետք է սկսեր ոչ թե մարտի 1-ի գործից, այլ թե Քոչարյանը ինչպես դաշնակից գտավ Վազգեն Սարգսյանին՝ հետո նրան շարքից հանելու հեռանկարով՝ – ինչն էլ հաջողությամբ հասունացրեց մեր ժամանակների «հերոստրատը» ՝ Վազգեն Մանուկյանը իր խունտայով….

Ինչու՞ արևմուտքը 96-ի նախագահական ընտրությունները 2 տարի անընդմեջ պահեց խոշորացույցի տակ, իսկ 98-ի հակասահմանադրական ընտրությունները՝ հայտարարեց «ժողովրդավարական» , ավելին 99-ի խորհրդարանի սպանդը թողեց աննկատ:

Ժողովուրդը մինչև օրս տրտնջում է, թե ինչու առաջին նախագահը այդքան հեշտ իրենց անտեր թողեց. «…..կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն…. Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր…..» Լեւոն Տեր-Պետրոսյան 1998 թիվ.

Հեռատես Թյուրքիան քաջ գիտակցում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կապիտուլացված Ադրբեջանին ջրախեղդ լինելուց փրկելու միակ օղակը Ստամբուլի վեհաժողովում նորանկախ պետությունների կողմից տերիտորիալ ամբողջականության սկզբունքը ամրագրելն է.

Կարմիր, անլվա, երկարաճիտ վերնազգեստը Ռոբերտ Քոչարյանը արագ փոխարինեց Վերսաչի կոստյումով և իր կիսագրագետ ստորագրությամբ Ստամբուլի վեհաժողովում ճանաչեց Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը. Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում….

Դարասկզբին ու դարավերջին Հայաստանը ծախած դաշնակցությունը այս անգամ էլ արդեն լծվեց հողերը ծախած մարդուն՝ Ռ.Ք.-ին պաշտպանելու անամոթ գործին:

Ո՞րն էր առաջին ազգընտիր նախագահի համոզմունքը. հաշտության պայմանագրի ստորագրում, խաղարար ուժերի տեղադրում հակամարտության գոտում, ոչ թե բանակցությունների սառեցում, այլ Ստամբուլում տարածքների ամբողջականության խարտիայի ստորագրումից առաջ իրավիճակի կայունացում…..

Ցավոք երկու տասնամյակ անց նոր միայն «Ազգային ջոջերը» ընկալեցին ՀՀ առաջին նախագահին, այն ինչ արդեն 99 թվականից տարածքային ամբողջություն գաղափարը այլևս վավերացված է:

Ծննունդդ շնորհավոր, Վանո ջան

Անպատասխան մի թող մեր բարի լույսը…..Ձայն տուր


    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4941 | 0 | 0
Facebook