Պարզից էլ պարզ է, որ եթե ներկայումս ձևավորված հայհոյողների մեծ բանակը ունենար ինքնասիրության մասին տարրական պատկերացումներ, լիներ քրիստոնյա, ոչ թե անունով, այլ էությամբ, չէր հայհոյի:
Մի անիր դիմացինիդ այն, ինչ որ չես ուզի, որ քեզ անեն: Քրիստոնեության առանցքային դրույթներից է, որը սովորեցնում է, թե ինչպես պետք է դրսևորի իրեն մարդը հասարակության մեջ: Պարզ կանոն է, բայց եթե հետևող լինի, հաստատ նույնիսկ երկիրը երկիր կդառնա: Դա հարգանքն է, որն այսօր բացակայում է շատերի մոտ: Մարդ կարող է համաձայն չլինել դիմացինի կարծիքի հետ, բայց հայհոյել ինչ իրավունք ունի? Ինչ է նշանակում այն զարմանքը, որ Արփինե Հովհաննիսյանը հայհոյողներին ծեծել է տվել? Լավ է արել: Ձեր մորը, ձեր քրոջը, ձեր կնոջն ու դստերը հայհոյողին ինչ կանեիք??? Կապ չունի, ՀՀԿ, Դաշնակ թե հնչակ, թե տատիս ասած իշու քուռակ...բացարձակ...մարդ պետք է կարողանա պատասխան տալ իր խոսքերի համար...թե ինքնասիրությունը որպես ասպեկտ բացակա է այդ հատվածի մոտ...կեղծ էջերով, վճարովի թե անվճար, կապ չունի..
Սրա շարունակությունը կտանի արհավիրքի, երկրի անվտանգությունն ու կայունությունը միասնական ժողովրդի մեջ է:
Ինձ պատահական չի թվում, որ հայհոյողների մի մեծ բանակ թշնամի երկրից է, որի հիմնական խնդիրը պառակտումը խորացնելն է:
Ուշքի եկեք, պարոնայք և հատկապես տիկնայք հայհոյողներ, եթե ուզում եք ձեր կարծիքը լսեն, հայհոյանքը չէ, որ այն լսելի է դարձնում: