Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Խոսքի ազատություն և դեմոկրատիա

17:44, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
Խոսքի ազատություն և դեմոկրատիա
     Ինչ է Խոսքի ազատությունը?
     Ինչ է Դեմոկրատիան?
     Ամեն ոք ունի այս հարցերի պատասխանները, ամեն ոք յուրովի կմեկնաբանի, կարող են լիներ հանընկնումներ, բայց դա չէ էականը...
     Երբ ստրկատիրական հասարակարգից անցում եղավ ֆեոդալական հասարակարգ, ստրուկները մեծամասամբ չգիտեին ինչպես ապրել ազատության պայմաններում, հետևաբար արդեն կամովին սկսեցին վարձակալվել նախկին ստրկատերերի մոտ, գրոշներով, որպիսի մի կերպ քարշ տային իրենց գոյությունը: Այսինքն ստրկատիրությունը փաստացի չի վերացել, այլ ձևափոխվել և ձևափոխվում է ժամանակ առ ժամանակ, կախված պահանջարկից, երբ մի հասարակարգը սպառում է իրեն, այն ձևափոխվում է մեկ այլ հասարակարգի, փաստացի մնալով նույնը:
     Հիմա...ինչի համար է դրսից պարտադրվում խոսքի ազատությունը, ինչի համար են ծախսվում հսկայական միջոցներ խոսքի ազատությունը մասսայականացնելու համար, երբ ժողովուրդը պատրաստ չէ դրան? Ինչ է դրսի կապիտալիստը այնքան մարդասեր է, որ մեր մասին ավելի շատ է մտածում, քան մենք ? Պատմությունն ապացուցել է, որ շահն է գերակա միջպետական և ինչու ոչ մնացած բոլոր հարաբերություններում: Էլ ինչ անշահախնդիր քայլ? Իմ կարծիքն է, ոչ ոքի չեմ պարտադրում, որ այսպես կոչված ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ԵԹԵ ՈՉ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐ, այո, ինֆորմացիայի աղբյուր այլոց համար, ժողովրդի մեջ տիրող տրամադրությունները իմանալու համար, որ պատշաճ պահի օգտագործի իր գերիշխանությունը հաստատելու համար: Եթե առաջ թագավորը դերվիշի շորերով ման էր գալիս ժողովրդի մեջ ականջ դնելու համար, պահում էր լրտեսների ցանց, հիմա խոսքի ազատությունն ու ինտերնետը իր սոցցանցերով բավարար են, իսկ լայքերը խոսում են փաստացի թվերի մասին: Դրա համար մեր Մեծարգոն իր էջում լուսանկար հրապարակելուց և գնահատման առաջարկ անելուց հետո, հրճվանքով նշեց 500 լայքի մասին մի րոպեի ընթացքում: Այսինքն ունի 500 հետևորդ, որը մեկ րոպեի ընթացքում կարող են սատար լինել նրան:
     Իմ կարծիքն է, Դեմոկրատիան ոչ այլ ինչ է, եթե ոչ սեպ հասարակության մեջ:
     Վերցնենք ընտանիքի օրինակը, ամուր է այն ընտանիքը, որտեղ բոլորը գիտեն իրենց տեղը, և ընդունվում են հենց այդ տեղում: Դեմոկրատիա պարտադրելով, սեպ խրվեց հասարակության մեջ, և այն գնալով խորանում է: Այստեղ նորից առկա է պարտադրողների շահը, բաժանիր, որ տիրես սկզբունքով:
     Մի խոսքով, ստրկատիրությունը չի վերացել և չի էլ վերանա, քանի որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ ուտել բոլորն են ուզում, և այս պարագայում ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ սոսկ գործիքներ են, տերերի իշխանությունն ամրապնդելու համար
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
906 | 0 | 0
Facebook
COMMENT.am