Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արցունքներս մի կերպ եմ զսպում

Anna Qocharyan
Հեղինակ`
Anna Qocharyan
01:05, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Արցունքներս մի կերպ եմ զսպում

Իմ սիրտն էլ կանգնեց էս տեսարանից, ասեցի ջհանդամ թե չորացած ու թոռոմած բանջարեղեն է, կառնեմ, մի 100 մետր հետո աղբը կթափեմ: Բայց պարզվեց չի վաճառվում: Ալբինան է, 11 օր է հոր հետ հրապարակներում են, բողոքում են անարդարության դեմ:
     Հայրը՝ ազգությամբ եզդի Իշխան Միրզոյանը, միայնակ հայր է, 3 ամսականից միայնակ է մեծացնում աղջկան՝ խոցելի սոցիալական պայմաններում: Նա Արմավիր քաղաքում ունի 3000 մետր հող, որը շատ դժվարությամբ մշակել էր, բայց քաղաքապետարանի արտիզանի ղեկավարի հետ վեճ ունենալուց հետո ջուր չեն տվել իրեն ու բերքը չորացել է: Վեճ են ունեցել, որովհետև արտիզանի ելքի մոտ խոտեր են հավաքվել ու ջուրը շատ ավելի դանդաղ է եկել: Իսկ քանի որ ջուրը ժամով է՝ թանկ է նստել, եթե իր հողը կարող էր 2 ժամում ջրել, 3ից ավել էր տևել, դրա համար գնացել է պարզելու, պարզաբանման ընթացքում արտիզանի ղեկավար Մանվել Ֆիդայանը անգամ ցանկացել է խփել Իշխանին: Արմավիրի քաղաքապետի վեջին էլ չի:
     Մի խոսքով էս մարդուն ջուր չեն տվել, մոտ 2 մլն դրամի կորուստ է ունեցել, հիմա բողոքի ակցիա է անում: Կարո՞ղ է տարածենք՝ լրագրողների ու պատասխանատու անձանց ուշադրություն սևեռվի խնդրին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2918 | 0 | 0
Facebook