Հարգելի հայրենակիցներ. Հայաստանի Հանրապետությունում փոփոխված ներքաղաքական իրավիճակից ելնելով այսօրվանից դադարեցնում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի իմ լիազորությունները։ Վայր եմ դնում լիազորություններս, բայց չեմ հեռանում իմ մարզից՝ այլ օգտագործելու եմ հնարավոր տարբերակները մարզն ավելի բարեկարգելու և կուտակված խնդիրները լուծելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ՝ համատեղ գործունեության համար և բոլոր այն կազմակերպությունների աշխատակիցներին ու անհատներին, որոնց հետ առիթ ունեցա աշխատելու և գործունեություն ծավալելու: Ուզում եմ նշել, որ իմ աշխատանքային գործունեությունը միտված է եղել մարզի զարգացմանն ու բնակիչների բարեկեցությանը։ Հաջողություն եմ մաղթում Գեղարքունիքի մարզպետարանի նորանշանակ աշխատակիցներին և ցանկանում բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն: