Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՈՅ ՏՈՒՐ

Lu production
Հեղինակ`
Lu production
18:38, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
ՆՈՅ ՏՈՒՐ
     Հունիսի 15-ին տեղի ունեցավ «ՆՈՅ ՏՈՒՐ» տուրիստական կազմակերպության կայքի բացման շնորհանդեսը «ԻՄՊԵՐԻՈՒՄ» պլազա բիզնես կենտրոնում: Կայքի բացման շնորհանդեսին ներկա էին հյուրեր այլ տուրիստական կազմակերպություններից, ինչպես նաև հյուրեր ում հետ առաջիկայում «ՆՈՅ ՏՈՒՐ» տուրիստական կազմակերպությունը պիտի համագործակցի: «ՆՈՅ ՏՈՒՐ» տուրիստական կազմակերպութան տնօրեն` Գոռ Հովակիմյանը նշեց, որ կայքի ստեղծմանը մասնակցել է պրոֆեսիոնալ խումբ ում միասնական ջանքերի շնորհիվ այսօր «ՆՈՅ ՏՈՒՐՆ» ունի իր կայք էջը: Շնորհանդեսի ընթացքում «ՆՈՅ ՏՈՒՐ» տուրիստական կազմակերպության հմուտ աշխատակիցները պատմեցին կայքի մասին և որպեսզի հյուրերը տեսականորեն պատկերացում կազմեն, տեղում կատարվեց պատվերի գրանցում: Պատվերի գրանցման ընթացքում հաճախորդը կարող է ընտրել տրանսֆերը, հյուրանոցը և անգամ այն փոխադրամիջոցը որը, որ կցանկանա: «ՆՈՅ ՏՈՒՐԸ» շուտով կունենա բջջային հավելված, որի միջոցով հաճախորդը հաշված րոպեների ընթացքում կարող է գրանցել յուրաքանչյուր պատվեր: Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել «ՆՈՅ ՏՈՒՐ» տուրիստական կազմակերպության ողջ անձնակազմին և անխափան աշխատանք մաղթել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4040 | 0 | 0
Facebook