Տղաների անունների նշանակությունը
Աբրահամ նշանակում է «բազմության հայր» կա նաև Abram իբրև «բարձր հայր»: Աբգար համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև «ավագ այր»: Աբել (Հաբել) բառից է և նշանակում է «սուգ»: Այժմ տարածված է Աբել ձևով: Ըստ «Աստվածաշնչի» Ադամի երկրորդ որդու անունն է: Ադամ ստուգաբանվում է իբրև «երկրային», «մարդ»: Ազնավուր հայերեն «ազն» արմատից է, որը նշանակում է «երևելի մարդ», «հսկա», «դյուցազն»: Ազատ հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է: Աթաբեգ (Աթաբեկ) թուրքերեն Atabeg կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է (հայր կամ դաստիրակ): Ալբերտ նշանակում է (ազնվափայլ): Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում: Ալեքսան Ալեքսանդր անվան կրճատ ձևն է: Ալֆրեդ ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ: Ահարոն ստուգաբանվում է իբրև (լեռնական), (ուսուցանող) կամ (իմացող) .Սրա կրճատ ձևն է Հարոն: Աղասի թուրքերեն Agasi (տեր), (տիրակալ իշխան): Այժմ տարածված է Աղաս ձևով: Անաստաս հունարեն Անուն է: Նշանակում է (հարություն) (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է): Անդրանիկ հայերեն. Անդրանիկ բառից է, որը նշանակում է (ավագ), (մեծ), (երեց): Անդրեաս հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է (առնական), (խիզախ), (հանդուգն): Անտոն լատիներեն Antonius անունից նշանակում է (առաջնորդ): Անուշավան այս անունը ստուգաբանվում է իբրև (անմահ հոգի): Ոմանք էլ դիտում են որպես անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն: Աշոտ այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Առաքել գրբարյան Առաքեալ բառից է. Նշանակում է (ուղարկված), (պատգամավոր), (դեսպան): Ասատուր հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր: Ասպետ հայերեն Ասպետ բառից է, որը պարսկական փոխառնություն է. Նշանակում է (ձիավոր իշխան): Արա Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն: Արամ ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է (վսեմություն) կամ (բարձրություն): Այժմ շատ տարածված անուն է: Արայիկ հնագույն Արա անունն է` իկ փաղաքշական ածանցով: Արբակ Ծագումով հրեական անուն է: Այժմ հազվագյուտ համդիպող անուն է: Արգամ ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է: Արեգ Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր: Արթուր Եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով: Արծրունի հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90- ական թվականներին: Արկադի ռուսերեն Аркадий անունն է, որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է (բարեհոգի), (ազնիվ), (երջանիկ): Արման պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է (իղձ), (կարոտ): Արմեն հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ: Արշակ պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն Ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է (արջուկ): Արշավիր հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է (տղամարդ): Արսեն հունարեն arsen բառից է, որ նշանակում է (առնական), (ամրակուռ): Արտակ նշանակում է (սրընթաց): Այժմ շատ տարածված է: Արտաշես ստուգաբանվում է իբրև (լույս), (եռանդ, ուրախություն) կամ (անեծք): Արտավազդ Արտավազդ անունը ստուգաբանվում է` (տևական արդարություն): Այժմ էլ տարածված անուն է. Կրճատ կոչում են Արտո: Արտեմ հունարեն artemes բառից է, որ նշանակում է (ամրակազմ), (ջլապինդ): Բաբգեն (Բաբկեն) Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով Բաբիկ պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է (հայրիկ): Բագրատ պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք), (պարգև) բառերից. Նշանակում է (աստծու պարգևած): Բադալ արաբերեն Badal բառից է, որ նշանակում է (փոխանորդ), (փոխարինող): Բաղդասար ասորերեն Անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես (գաղտնապես գանձող): Բարսեղ հունարեն բառ է, որը նշանակում է (արքա), (թագավոր): Բենիկ Բենիամին անվան կրճատ ձևն է: Բորիս ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրյուն անձնանուն: Նշանակում է (փառքի համար կռվող): Գաբրիել նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ): Գագիկ ասորերեն Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն` իկ փաղաքշական ածանցի միջոցով: Գալուստ հայերեն. Գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է (մոտ գալ), (մերձեկություն): Գառնիկ հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է (համեստ), (հեզ), (խոնհար): Գեղամ ստուգաբանվում է իբրև (հավիտենական) կամ (վաղժամանակյա): Գենադի ռուսերեն Геннадий անձնանունն է, որ հունարեն նշանակում է (ազնվազարմ): Գևորգ հունարեն georgos բառից է, որ նշանակում է (հողագործ), (երկրագործ): Գնել հայկական հնագույն անուններից է: Գոռ հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է (հպարտ), (գոռոզ): Գրիգոր հունարեն grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է (զգոն), (արթուն), (հսկող): Գրիշա ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն: Գուրգեն պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է (գայլաբարո), կամ (գայլուկ): հնագույն անուններից է. Գալիս է (Աստվածաշնչից) և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Դավիթ նշանակում է (գեղեցկատես) կամ (սիրեցյալ): Դերենիկ հայերեն Դերեն նշանակում է (վանքի սան), (որդի վանաց): Հայերի մեջ տարածված անուն է: Դմիտրի ռուսերեն Дмитрий անունից: Եգոր ռուսերեն Егор անունից, որ նշանակում է (երկրագործ): Եդիգար պարսկերեն Yadigar (հրեշտակ) բառից: Եսայի նշանակում է (փրկություն): Երանոս հունարեն անձնանուն է, նշանակում է (խաղաղասեր), (խաղաղարար): Կրճատ ձևն է` Երո, Էրո: Երեմիա նշանակում է (բարձրություն): Կրճատ կոչում են Երեմ: Երվանդ նշանակում է (արագ), (սլացիկ): Եփրեմ նշանակում է (պտղաբեր), (աճող), (փարթամ): Զավեն պարսկերեն Zav անունից և նշանակում է (աջակցող), (օգնող): Զաքարիա ստուգաբանվում է իբրև (լավ հիշող), (մտապահող): Զոհրաբ պարսկերեն անձնանուն է: Նշանակում է (կարմրափայլ): Զորավար հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է (զորքը կռվի տանող): Զորիկ հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է (զորեղ), (զորություն ունեցող), (հզոր): Էդգար նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով: Էդիլ արաբերեն (արդար) բառից է. Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ: Էդուարդ ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ): Էմիլ տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է: Էմին արաբերեն Emin բառից է, որ նշանակում է (ապահով), (վստահ), (հավատարիմ): Էմմանուել հայերեն Մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է (աստված մեզ հետ): Թաթուլ հայերեն Թաթ բառից է: Թելման գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է. Որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ: Թովմաս նշանակում է (երկվորյակ): Թորգոմ ստուգաբանվում է իբրև (ոսկրյա), (կորովի): Թորոս Թեոդորոս անվան կրճատ ձևն է: Ժան ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ: Ժան ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ: Ժիրայր հայերեն Ժիր և այր (տղամարդ) բառերից. Նշանակում է (ժիր, աշխույժ մարդ): Ժոզեֆ հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է, որ վերջերս իբրև ինքնուրյուն անձնանուն գործածում են մեզ մոտ: Իգիթ թուրքերեն Igit բառից է, որ նշանակում է (կտրիճ), (երիտասարդ): Իգոր ռուսերեն Անուն է, որ այժմ գործածական է: Իլյա ռուսերեն անուն է և նշանակում է (հաստատ), (ամուր): Իսահակ նշանակում է (ծաղր) կամ (խնդություն): Լեոնիդ հայերեն Ղևոնդ նշանակում է (առյուծիկ): Լևոն հունարեն Leon, որ նշանակում է (առյուծ): Լիպարիտ լատիներեն Liberates բառից, որ նշանակում է (ազատագրված): Լյուդվիգ գերմաներեն Անուն է, որ նշանակում է (նշանավոր մարտիկ): Խաժակ Խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից. Նշանակում է «խաժ աչքեր ունեցող»: Խաչիկ Հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է (իկ ածանցով): Նշանակում է «փոքրիկ խաչ»: Խոսրով նշանակում է «բարեհամբավ»: Խորեն պարսկերեն khor «արեգակ» բառից է և en փաղաքշական ածանցից «արևիկ» նշանակությամբ: Ծառուկ հայերեն Ծառ բառից` ուկ ածանցով. Նշանակում է «սլացիկ հասակ ունեցողզ»: Ծատուր հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը տարածված է իբրև անձնանուն: Կամո տարածված անձնանուն է հայերի մեջ: Կարապետ հայերեն Կարապետ բառից, որ նշանակում է «առաջընթաց» «առաջնորդ»: Հնագույն անուններից է և տարածված: Կարեն պարսկերեն անձնանուն է: Կարլեն ստեղծվել է հապավումների ձևով` Կարլ Մարքս և Լենին անունների մասերից: Կարլոս գերմաներեն Անձնանուն է: Տարածվել է գեղարվեստական գրականության և թատրոնի ազդեցությամբ: Կիմ ռուսերեն Ким անունից: Նշանակում է Коммунистический интернационал молодежн. Կիրակոս հունարեն բառ է: Նշանակում է «տերունական»: Կոմիտաս հունարեն անուն է և նշանակում է «երկար մազեր ունեցող»: Կորյուն հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է «առյուծի ձագ» . Իմաստով մոտ է Լեոնիդ, Ղևոնդ անուններին: Հակոբ Եբրաերեն Անուն է: Նշանակում է «խաբող»: Համբարձում Հայերեն Համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին): Համլետ Եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով: Հայկ Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև «հսկա»: Հայկազ Հայերեն Հայկ անունից և ազն «ցեղ», «սերունդ» բառից. Նշանակում է «Հայկի ցեղից»: Հենրիկ Գերմաներեն Henrich անունից: Հմայակ Հայերեն Հմայք բառից: Առձեռն բառարանը բացատրում է իբրև «հմուտ» կամ «տեղյակ»: Հայերեն Անուն է և նշանակում է «հմայիչ աչքերով»: Հովիկ Հայերեն (զով) բառից` իկ փաղաքշական ածանցով. Նշանակում է «մեղմ քամի», «զովություն»: Հովհաննես Հունարեն անուն է, որ նշանակում է «հնազանդություն»: Հովսեփ եբրաերեն. Josef անունից: Հրայր Հայերեն Հուր (կրակ) և այր (մարդ) բառերից` «կրակի մարդ» նշանակությամբ: Հրաչ Հայերեն Հուր և աչք. Նշանակում է «հրափայլ աչքերով»: Հրաչյա Հայերեն Հուր և աչք բառերից` յա ածանցով. Նշանակում է «կրակի պես վառ աչքեր ունեցող»: Հունան Եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան: Ձոնիկ Հայերեն Ձոն «նվեր» բառից է: Ղազար Ղազարոս անվան կրճատ ձևն է, որն ինքնուրույն անուն է հայերի մեջ: Ղազարոս Հունարեն lazaros անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև «օգնականություն Աստծո»: Ղևոնդ Հունարեն Leontios ձևից, որ leon «առյուծ» բառի հոլովված ձևն է: Ղուկաս Հունարեն loukas անունն է, որ նշանակում է "հարություն": Մաթևոս Լատիներեն Նշանակում է "երգ կենաց": Մալխաս Պարսկերեն բառից է և նշանակում է "ընտիր ապրանք": Մամիկոն Հայոց հին նախարարական տոհմանունից է: Մանաս Հունարեն նշանակում է "մոռացում": Մանվել բառացիորեն նշանակում է "Աստված մեզ հետ": Մավրիկ Հունարեն նշանակում է "թուխ", "սև": Մարատ Ֆրանսյական, հղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է: Մարգար Հայերեն Մարգարե բառից, որ նշանակում է "հեռատես", "գուշակող": Մարկոս Եբրարերեն ստուգաբանվում է իբրև "փայլուն", "ողորկ" կամ "բարձր պատվար": Մարտին նշանակում է "ռազմատենչ", "մարտական": Մարտիրոս Հունարեն անուն է, որ նշանակում է "նահատակ": Մաքսիմ Լատիներեն Նշանակում է "մեծ", "խոշոր": Մելիք արաբերեն Նշանակում է "արքա", "թագավոր": Մելքոն եբրարերեն Մեկնաբանվում է "արքա", "լույս": Մեհրաբ նշանակում է "արեգնափայլ": Միհրան Պարսկերեն նշանակում է "արևային" կամ "արևի պարգև": Մինաս լատիներեն բառ է և նշանակում է "ահեղ": Միսաք ստուգաբանվում է "քարշող", "պարսպող": Միքայել եբրարերեն բառ է, որ բառացի նշանակում է "ով է որպես աստված": Մեկնաբանվում է նաև իբրև "զորություն աստծո": Մխիթար հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից: Մհեր հայերի մեջ մեծ մասամբ տարածվել է "Սասունցի Դավիթ" էպոսի միջոցով: Մովսես ըստ "Աստվածաշնչի" նշանակում է "ջրից հանած": Մուրադ արաբերեն Նշանակում է "իղձ", "փափագ": Յուրի Ծագում է հունարեն georgios բառից, որ "հողագործ" է նշանակում: Նաիրի մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ: Նարեկ հայերը "նարեկ" են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է: Նելսոն նորամուտ եվրոպական անուն է: Ներսես պահլավերեն Nerseh անվան հունական ձևն է, որ շատ տարածվել է հայերի մեջ: Նշան հայերեն Նշան բառից` իբրև "նշանավոր", "երևելի": Նոյ եբրաերեն Nokha անունից, եկել է "Աստվածաշնչից" և ստուգաբանվում է իբրև "հանգիստ", "դադարումն": Նորայր հայերեն Նոր և այր "տղամարդ" բառերից: Նորիկ հայերեն Նոր բառից և իկ ածանցից: Նվեր հայերեն Նվեր բառից, որ համազոր է Պարգև, Ընծա անուններին: Շահեն պահլավերեն Sahen անունից և նշանակում է "բազե": Շավարշ պարսկերեն savars անունն է, որ նշանակում է "սև արջ": Շմավոն նշանակում է "լսող", "հնազանդ": Ոսկան հայերեն Ոսկի բառից. Այժմ էլ գործածական անուն է: Պավել նորամուտ անուն է: Պարթև նշանակում է "հաղթանդամ", "հսկա": Պարսամ ստուգաբանվում է իբրև "ծոմ": Պարույր նշանակում է "շրջան", "պտույտ": Պետրոս հունարեն նշանակում է "վեմ", "քար": Ջանիբեկ պարսկերեն բառ է և նշանակում է "բեկի սիրելին": Ջանիկ Ջան անձնանվան փաղաքշական ձևն է: Ջիվան պարսկերեն բառ է և նշանակում է "երիտասարդ", "ջահել": Ռազմիկ հայերեն Ռազմիկ բառից, որ նշանակում է "կռվող", "մարտիկ": Ռաֆայել Եբրարերեն Նշանակում է "բժշկություն Աստծո": Ռշտունի հայ նախարարական տոհմանուն է: Ռոլան Ռոլանդ անվան ֆրանսերեն Արտասանությունից: Ռոբերտ ֆրանսերեն անուն է: Ռուստամ նշանակում է "ուժգին հեղեղ": Ռուբեն եբրարերեն Բառ է և նշանակում է "որդետես": Ռուդոլֆ գերմաներեն Նշանակում է "կարմիր գայլ": Ռուսլան ռուսերեն Նշանակում է "գանգրահեր", կամ "երջանիկ": Սահակ Եբրարերեն Նշանակում է, "խնդություն": Սամվել եբրարերեն Նշանակում է "Աստվածակոչ", "տուրք Աստծու": Սամսոն եբրարերեն Նշանակում է "Արեգակն նորա": Սանասար ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է վաղ ժամանակներից: Եբրարերեն "արքա" բառից: Սարիբեկ թուրքերեն Նշանակում է "շեկ բեկ": Սեդրակ ՀԲ մեկնաբանվում է "ստինք փափուկ": Սեթ նշանակում է "մխիթարություն": Սեյրան թուրքերեն "նայել", "զննել" բառից. Նշանակում է "զվարճավայր", "զբոսատեղի": Սևակ հայերեն Անուն է նշանակում է "սև աչքեր ունեցող", "սևակն": Սերգեյ ռուսերեն Անուն է, որ լատիներեն Նշանակում է "բարձր", "աարժանավոր": Սերոբ նշանակում է "բոցեղեն", "հրեղեն": Սիմոն նշանակում է "հլու", "լսող": Սլավիկ ռուսերեն Слава "փառք" բառից` հայերեն Իկ ածանցով: |