Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ձեր թալիսման քարը` ըստ համաստեղության

13:43, երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ.
Ձեր թալիսման քարը` ըստ համաստեղության
     Բնական քարերը մարդկանց օժտում են ուժով, զարգացնում հաջողության, վստահության, երջանկության, գրավչության հատկանիշներ: Ըստ կենդանակերպի նշանի` թանկարժեք քարերը դրա տիրոջը պաշտպանում են բացասական ազդեցություններից` չար աչքից, հիվանդություններից, հուշում վերահաս վտանգի մասին: Դրանք մշտապես կրելը ամրացնում է նաև դիմադրողականությունը և լցնում կենսական էներգիայով: Իմանալով` որն է ձեր քարը, կարող եք ընտրել ձեզ համար թալիսման, որը կպաշտպանի ձեզ բացասական էներգետիկայից և հաջողություն կբերի ողջ կյանքի համար:
    
     ԽՈՅ (21 Մարտ-20 Ապրիլ) Խոյի համար թանկարժեք քարերից բարենպաստ է ադամանդը` ուժի ու հաղթանակի քարը: Այս ծագել է հունարեն «Adamas» - անհաղթ բառից` բնորոշ Խոյերին: Այն ուժեղացնում է խոյի կամային հատկանիշները, նպատակասլացությունը` հատկապես թուլության պահերին: Զայրույթի ու պոռթկումի պահին այն կյանքը դուրս է բերում սև շրջանակից: Լավ է, երբ այն ստանում եք որպես պարգև կամ ժառանգություն: Սակայն պետք է հիշել, որ այն տիրապետում է հզոր էներգետիկայի, որը վնաս կբերի տիրոջը, եթե վերջինիս հոգևոր հատկանիշները չեն համապատասխանում այդ քարի մաքրությանը: Ռուբինը ևս բարենպաստ է ազդում Խոյի վրա` մեծահոգություն, կարեկցանք սերմանելով, օգնում է նաև հաղթահարել հոգևոր ցավն ու կյանքին իմաստ հաղորդել: Ազնիվ մարդու ձեռքին այս քարը հաջություն է բերում, սեր ու ուրախություն, իսկ գույնի փոփոխությունը` զգուշացնում վտանգների մասին: Ամետիստը հանգստացնում է, բացասական լարվածությունը թուլացնում: Հետ պահելով Խոյին դյուրաբորբոքությունից և հապշտապ որոշումներ կայացնելու սովորությունից` ամետիստը նրան դարձնում է խելամիտ, օգնում կառավարել զգացմունքները: Երիտասարդ տարիներին Խոյի խորաթափանցության և իմաստության պակասը կօգնի լրացնել Շափյուղան (сапфир)` ճշմարտության և իմաստության քարը:
     ՑՈՒԼ (21 Ապրիլ-21 Մայիս) Քանի որ Ցուլերը շատ մոտ են բնությանը և դրա բնական գույներին, Զմրուխտի կանաչը կախարդում է իր գեղեցկությամբ: Զմրուխտը Ցուլին օժտում է իմաստությամբ, խորաթափանցությամբ. այս հատկանիշները, միանալով Ցուլի անօտարելի հատկանիշներին, բերում են հաջողություն, ձեռքբերումների համար պարգևներ: Զմրուխտը նրան տալիս է ներդաշնակություն, հույս, մեծահոգություն, տաղանդ, առանց կեղծիքի պերճախոսություն, արժանապատվության զգացում, պահպանում է սերը, այն ավելի ուժգին դարձնում: Միջին դարերում այն կախում էին մահճակալի գլխին վատ երազները ցրելու ու տխրությունը փարատելու համար: Զմրուխտի ուժը առավելագույնի է հասնում լիալուսնի ժամանակ: Խրիզոպրազ` խնձորի կանաչ քարն է: Նոր գործ սկսելու հարցում հենց այս քարն է օգնում Ցուլին` տալով վստահություն, պաշտպանում անհաջողություններից ու սխալներից: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ում դանդաղկոտությունը, համառությունը, վախերը թույլ չեն տալիս հասնել ցանկալիին, այդ թվում` գումար աշխատել: Ոսկեպատ խրիզոպրազը պաշտպանում է վթարներից ու պատահարներից: Ձախ ձեռքին որպես թևնոց կրելը ձերբազատում է նյարդային հիվանդություններից և լավ պաշտպանություն համարվում բացասական էներգիայից: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, գեղձերի հորմոնալ ակտիվությունը, նյութափոխանակությունը: Այն իջեցնում է արյան ճնշումը, մեղմացնում ընկճախտը, տալիս հանգստություն, վերացնում սեռական անհավասարակշռությունը:
     Երկվորյակներ (22 մայ-21 հուն) Երկվորյակների համար լավագույն քարը ագաթն է, ալեքսանդրիտը (ուրալյան խրիզոբերիլ, ռուսական մարգարեական քար) բյուրեղը ու տպազիոնը (տոպազ): Ագաթը հանգստացնում է Երկվորյակներին, նրանց տալիս կայունություն, ողջամտություն: Այն չի խանագարում Երկվորյակի ինքնատիպությանը, սակայն հարթում ու նվազեցնում է թերությունները: Ստեղծագործողներին ագաթը ուղղություն է տալիս: Ալեքսանդրիտը սովորեցնում է խնայել նյարդերը, չնչին խնդիրների պատճառով չանհանգստանալ. այն փոքր-ինչ հանգստացնում է, հավասարակշռում, հարթում հակասություններն ու թյուռըմբռնումները: Բյուրեղը սկսած գործը օգնում է ավարտին հասցնել, հաջող լուծել խնդիրները: Սա լավ թալիսման է այն Երկվորյակների համար, ում գործնական հաջողություններին խանգարում են բնավորության ինչ-ինչ գծեր: Համարվում է, որ այս քարը պահպանում է ընտանեկան օջախի ջերմությունը: Հնում այն համարել են ճանապարհորդողի քար: Տպազիոն քարը վտանգավոր կրքերից զերծ է պահում Երկվորյակին` հավասարակշռելով զգացմունքները: Այն օգտագործվում է նաև որպես հոգեկան հիվանդությունների և անքնության դեմ պայքարի միջոց: Այն ամրապնդում է դիմադրողականությունը և պայքարում վարակների դեմ: Այն համարում են ներքին լուսավորության քար, զարգացնում է միտքը. կնոջն այն տալիս է գեղեցկություն, տղամարդուն` իմաստություն:
     Խեցգետին (22 հուն – 23 հուլ) Խեցգետնի քարերն են մարգարիտը, զմրուխտը, լուսնաքարը, ինչպես նաև «Կատվի աչք» քարը: Խեցգետնին հովանավորող Լուսնին համապատասխանում է մարգարիտը` հնաոճ և սիրված զարդերից մեկը: Այն լինում է սպիտակ, վարդագույն, երկնագույն, կարմիր, անգամ սև: Այն զարգացնում Խեցգետնի` անգամ իր համար չբացահայտված տաղանդները, ձգում հաջողությունն ու արդարությունը, տալիս խորաթափանցություն և տիրոջը զերծ պահում բացասականից: Հին ժամանակներում մարգարտե թալիսմանները կանանց զերծ էին պահում անպատասխան սիրուց: Խեցգետնի քարն է նաև զմրուխտը: Դա ազնիվ քար է` անկրկնելի գույնով` բաց կանաչավունից մինչև մուգ խոտի գույն: Զմրուխտը օգնում է Խեցգետնին կառավարել զգացմունքները և հաղթահարել բացասականը: Այս քարը թուլացնում է նյարդային լարվածությունը, վերացնում թախիծն ու տխրությունը: Հասարակության մեջ չափից դուրս մեկուսացման դեմ ևս պայքարում է զմրուխտն ու համարվում հզոր թալիսման: «Կատվի աչքը» Խեցգետնի համար հզոր քար է, որը տիրոջը դարձնում է ուժեղ և հաջողակ: Այն ուժ է տալիս` հաղթահարելու սեփական թերությունները, ազատում մշտական վատատեսության գերությունից և շրջապատի մարդկանց ազդեցությունից: «Կատվի աչքի» էֆֆեկտով քարերը ավանդապես համարվում են թալիսմաններ, որոնք պաշտպանում են չար աչքից: Համարվում էր, որ այն պահպանում է սերը, պաշտպանում դավաճանություններից: Լուսնաքարը խորհրդանշում է Լուսնի մոգական ուժը, այդ պատճառով այն համարվում է այն մարդկանց թալիսմանն, ովքեր ծնվել են լիալուսնի ժամանակ կամ Լուսնի կողմից կառավարվող երկուշաբթի օրը: Այն պահպանում է սերը, ջնջում երջանկության ճանապարհին բոլոր խոչընդոտները: Նյարդային հիվանդությունների ժամանակ Խեցգետիններին խորհուրդ է տրվում է կրել արծաթյա շրջանակներով լուսնաքար:
     Առյուծ (24 հուլ- 23 օգ)
Առյուծն արևի կողմից ղեկավարվող կենդանակերպի նշաններից է համարվում: Այդիսկ պատճառով համարվում է, որ սաթը երջանկություն է բերում միայն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին: Սաթի մեջ բացակայում է ադամանդի փայլը և զմրուխտի գեղեցկությունը, սակայն այն սիրված է արեգակնային ջերմության պատճառով: Մ.թ.ա. 3, 5 հազար տարի առաջ սաթից զարդեր կրել են Եգիպտոսի փարավոնները: Սաթի կախարդական հատկությունները իզուր չէ, որ այն քրմերի և փարավոնների խորհրդանշական քարի էին վերածել: Այն երաշխավորում է ուժ, գեղեցկություն և հաջողություն: Սաթը լավ հակատոքսիկ և հակասթրեսային միջոց է հանդիսանում: Չմշակված սաթի կտորները բարձի տակ դնելու դեպքում կարելի է բուժվել անքնությունից: Առյուծները հաճախ տառապում են սրտանոթային հիվանդություններով: Ավանդաբար համարվել է, որ հղի կանայք, ովքեր սաթից վզնոցներ են կրում, ապա հեշտությամբ են ծննդաբերում: Խրիզոլիթը գեղեցիկ, դեղնականաչավուն գույնի կիսաթանկարժեք քար է: Խրիզոլիթը բարելավում է առյուծների հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ, օգնում է նրանց հաճելի և միաժամանակ ուժեղ լինել, բացահայտում է նրանց տաղանդները և իր ամբողջ ներգործությամբ աջակցում է առյուծներին գերել և հմայել մարդկանց սրտերը: Խրիզոլիթն օգնում է հանգիստ քնել, հեռացնում է գիշերային մղձավանջները, բուժում է կակազությունը: Ոսկի շրջանակի մեջ ագուցած խրիզոլիթը ամրացնում է դրա տիրապետողի հոգևոր ուժերը և ապագան գուշակելու հնարավորություն ընձեռնում: Եվ հենց այդ պատճառով աստղագուշակները և բախտագուշակները հաճախ այդ քարով ոսկյա մատանիներ են կրել: Տոպազը կիսաթափանցիկ դեղին քար է: Այն օգնում է գրավել ղեկավարության բարեհաճությունը և հարստություն է բերում: Նրա ազդեցությունը թույալտրում է տեսնել թշնամու մտադրությունները, գուշակել չարամիտ անձանց և լավ խորհուրդ է տալիս բիզնեսի հարցում: Բուժում է ասթման, հոդատապը, անքնությունը: Սաստում է մարդկանց զայրույթը և հանգստացնում կրքերը, տղամարդկանց իմաստություն է պարգևում, իսկ կանանց` պտղաբերություն:
     Կույսեր (24 օգ- 23 սեպ)
Կույսերի քարերն են Ոսկեքարը, Հասպիսը և Նեֆրիտը (nephrit, երիկամաքար) Որպեսզի այդ քարերը առավելագույն հաջողություն բերեն Կույսերին, դրանք պետք է շրջանակված լինեն արծաթով կամ պլատինով, բայց ոչ երբեք ոսկով: Ոսկեքարը (Хризолит) մեծացնում է գրավչությունը, վերացնում զարգանալուն և առաջ գնալուն խոչըդոտող պահպանողականությունը: Այն նպաստում է նաև կրթությանը, նոր գիտելիքների ձեռքբերմանն ու մտավոր զարգացմանը: Հասպիսը օգնում է շրջապատի հետ հարաբերություններում, հատկապես նպաստում ընտանեկան լավ հարաբերությունների պահպանմանը: Այն օգնում է Կույսերին հանդուրժող լինել, չքննադատել շուրջբոլորը: Նեֆրիտը կանաչավուն «կյանքի քար» է: Արևելյան շատ ժողովուրդների մոտ այն սուրբ քար է համարվել: Չինացի գրող Հիու-Չինը այս քարին էր վերագրում 5 արժանիքներ մարդկանց հոգևոր 5 որակներին համապատասխան: Քարի փափուկ փայլը համապատասխանում էր մարդու բարեսրտությանը, ուժը` չափավորությանն ու արդարադատությանը, քարին հարվածելիս լսվող մեղեդային ձայնը համապատասխնում էր գիտության արժևորմանը, քարի կարծրությունն ու անփոփոխ վիճակը` տղամարդկությանը, իսկ փոփոխության չենթարկվող ներքին կառուցվածքը` մարքրության խորհրդանիշ էր: Այս քարը տալիս է իմաստություն և հավատարիմ ընկերություն, պահպանում սերը տարածության վրա: Այն զերծ է պահում հիվանդություններից՝ միգրենից, երիկամների ու լյարդի հիվանդություններից, բարելավում տեսողությունը: Այն պաշտպանում է կայծակի հարվածից: Ունի զարմանալի ջերմակայունություն, երիկամների կամ ստամքոսի հատվածում դրված քարը ծառայում է որպես մշտական տաք կոմպրես, որը վերացնում է ցավն ու բորբոքումը:
     Կշեռք (24 սեպ - 23 հոկ)
Ծովակն, լաջվարդ, օպալ (ծիածանաքար) և տուրմալին: Սրանք Կշեռքների քարերն են: Ծովակնը (ակվամարին) կարելի է կրել վատ տրամադրության ժամանակ, ինչը բնորոշ է այս կենդանակերպի նշանին: Այն հնուց համարվել է սիրահարների քարը: Ամուսնու կողմից այն լավագույնն նվերն է՝ ի նշան հավատարմության: Լաջվարդը անկեղծության քարն է: Այն տալիս է մտքի պարզություն, նպաստում է ոգեշնչմանը: Այս քարի ազդեցությամբ Կշեռքներին բնորոշ թուլությունները՝ ընկերության և սիրո մեջ փոփոխականությունը նվազում է: Այս քարը լավացնումէ նյութափոխանակությունը, պահպանում երիտասարդությունը, մեծացնում ֆիզիկական ուժերը: Օպալը բազմագույն, ծիածանափայլ թանկարժեք քար է: Այն հույսի ու հավատարմության քարն է, բերում է ներդաշնակություն, խաղաղություն, հաղթահարում անտարբերությունը, հեռու պահում ծայրահեղություններից: Դրա օգնությամբ Կշեռքներն իրենց ուժերը, տաղանդները և ակտիվությունը կարող են ուղղել բարի գործերի կատարմանը: Պետք է նշել, սակայն, որ լարված նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում կրել այս քարը: Երկակի տուրմալինը շատ նման է փոփոխական Կշեռքին. այն կրճատում է տրամադրությունների տատանումը, «ամպերում սավառնելուց հետ բերում երկիր», տալիս դրական տրամադրվածություն, հույսեր, ուժեղացնում կարեկցանքը, օգնելու ցանկությունը: Տուրմալինի բոլոր տեսակները կարգավորում են օրգանիզմի էնդոկրին համակարգը: Կարիճ (24 հոկ - 22 նոյ) Կարիճի քարերն են ծովակնը, նռնաքարը և սև օպալը Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Ծովակնը ունի կրքերը հանդարտեցնելու և նյարդային համակարգը ամպարպնդելու ունակություն: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել: Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս: Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ: Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է օպալը, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:
     Աղեղնավոր (23 նոյ - 21 դեկ)
Աղեղնավորների առանձնահատուկ հաջողակ քարը Փիրուզն է: Այն հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի գեղեցկագույն քար է: Այն ծագել է պարսկերեն ֆիրուզա բառից, որը նշանակում է երջանկության քար: Նրանք հավատում էին, որ փիրուզը գոյանում է սիրուց մահացած մարդկանց ոսկորներից: Այն չէին պատում ոսկով, քանի որ կարծում էին` այդպես կորչում է գեղեցկությունը: Այն օգնում է Աղեղնավորին սկսած գործն ավարտին հասցնել, հաղթահարել դժվարություններն ու շատ վաստակել: Այն լցնում է ինքնավստահությամբ, վճռականությամբ: Բացի այդ Աղեղնավորին համապատասխանում են նաև դեղին տպազիոններն ու խրիզոլիտները: Այն օգնում է ստանալ ղեկավարության բարեհաճությունն ու հարստություն բերում: Տպազիոնը նաև երկար ճանապարհի թալիսման է: Այն օգնում է բացահայտել թշնամու մտադրությունները, չարակամներին: Այն բուժում է ասթման, այտուցն ու անքնությունը: Խրիզոլիտ՝ այս քարի մոգական հատկանիշներից է տիրոջը ոչ բանական արարքներից հետ պահելը: Այն օգնում է հաղթահարել աչքի, արյան հիվանդությունները:
     Այծեղջյուր (22 դեկ - 20 հուն)
Ռուբինը, օնիքսը, մալաքիտ (դահանակ՝ մուգ կանաչ գույնի հանքաքար) այծեղջյուրի քարերն են: Ռուբինը թանկարժեք կարմիր քար է` մանուշակագույն երանգով: Այն սիրո մեջ երջանկություն է բերում. նա, ով ցանակնում է փոխադարձ սեր, ռուբին կարող է նվիրել սիրելիին: Ռուբինից կախազարդ կրել նշանակում է մարդկանց մեջ լինել հարգանքի արժանի և նշանակալի: Լավ մարդուն այն ավելի բարի է դարձնում, խիզախ մարդուն դարձնում քաջագործ ու հաղթանակներ պարգևում: Դրան վերագրում են արյունահոսությունը կանխելու, համաճարակային բակտերիաներով հագեցած օդը մաքրելու, չար հոգիները ցրելու ունակություններ: Այն ունի նաև գույնը փոխելու` մթագնելու հատկություն. դա նշանակում է` տիրոջը վտանգ է սպառնում: Այծեղջյուրի հովանավոր Սատուրնը սիրում է ագաթի տեսակներից` օնիքսը, որը համարվում է «առաջնորդների քար»: Այն բերում է իշխանություն, խելք, օգնում կռահել քաղաքական հակառակորդների մտադրությունները: Ամուսնու համար ռիսկային է կնոջը օնիքսե զարդ նվիրելը, քանի որ կնոջը իշխող դիրք է բերելու: Արծաթով պատված օնիքսը կանխում է սրտային հիվանդությունները, անքնությունը, զերծ պահում վատ մտքերից: Այծեղջյուրի մյուս թալիսմանը Մալաքիտն է` բաց կանաչավունից մինչև փիրուզագույն և մուգ կանաչ: Մեծ քանակությամբ պղնձի առկայությունը մալաքիտի մուգ տեսակը բարենպաստ է ազդում նյարդային համակարգի վրա, կարգավորում քունը: Ընդհանրապես, այն համարվում է «առողջության քար» . մարսողական օրգաններից` գլխուղեղ և սրտանոթային համակարգ կարգավորվում է այս քարի ներգործությամբ: Ջրհոս (21 հուն- 19 փետ) Ջրհոսների համար առավել հաջողակ է ամետիստը: Ըստ հին ավանդության՝ այն վերբնական ուժով է օժտված` բերում է հաջողություն, պաշտպանում կախարդություններից, հիվանդություններից, զերծ պահում թունավորումներից: Այն գնահատվում էր հատկապես ճանապարհորդների կոմից. Դրա գույնի փոփոխությունը ցերեկով կանխագուշակում էր փոթորիկ և ուժգին քամի: Ջրհոսին բնորոշ է ցրվածությունը, նորի հանդեպ չափացանք հետաքրքասիրությունը, իսկ իսկակակն հաջողությունը նրան է ժպտում, ով կյարողականում է կենտրոնանալ կոնկրետ խնդիրների լուծման վրա: Որպես թալիսման` այն պաշտպանում է իրեն նախանձողներից, մրցակիցներից, ինչպես նաև իր սեփական կամակորությունից: Հին ժամանակներում գլխացավը բուժում էին քարը ճակատին թեթև հպելու միջոցով: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ինչը ակտուալ խնդիր է Ջրհոսի համար: Ջրհոսի մյուս թալիսմանը ցիրկոնն է, որը պաշտպանում է նրան դժբախտություններից. Այն հազվադեպ թափանցիկ, թանկարժեք քար է, որը Արևելքում անվանում էին «ադամանդի փոքր եղբայր»: Դրա առավել հայտնի տեսակը Հակինթն է: Համարվում էր, որ դրա շնորհիվ ճանապարհորդները լավ ընդունելության կարժանանան այդ քարով: Հնդիկները այս քարը նվիրաբերում էին արևի ու լուսնի խավարումներ առաջացնող առասպելական վիշապին: Եթե ծնվել եք խավարման օրը, ապա այս կամ այն կերպ ճակատագրի կողմից ընտրյալ կլինեք: Ւսկ այս թալիսմանը վերացնում է ճակատագրական ազդեցությունը և ամրապնդում դրական կարման:
     Ձկներ (20 փետ- 20 մարտ)
Նրանց հաջողակ քարը Ծովակն է, մարգարիտն ու ամետիստը: Ծովակնը մեղմում է Ձկների թերությունները, տալիս խիզախություն, սեփական արժանապատվության զգացում և վերականգնում արդարությունը` նրանց սովորեցնում է հոգ տանել ոչ միայն շրջապատի, այլ իրենց նկատմամբ: Այլ մարդկանց օգնելու հարցում Ծովակնը Ձկների չափից դուրս ջանքերը նվազեցնում է, իսկ երբ շատ են սկսում «սավառել երկնքում», հետ է բերում Երկիր: Մարգարիտը երկարակեցություն ու բարգավաճում է բերում Ձկներին: Այն հեռու է պահում չար աչքից, իսկ մարգարտե մատանին պաշտպանում է գողերից ու անհաջող գործարքներից: Մարգարիտի փայլը կախված է տիրողջ տրամադրությունից ու առողջությունից: Տիրողջ մահից հետո այն խամրում է: Մարգարտե մատանին խորհրդանշում է «թախիծի արցունքներ»: Ձկների համար նպաստավոր է նաև Ամետիստը, այն նվիրողի հանդեպ սեր է սերմանում, սիրտը բացում նոր զգացմունքների համար: Կանայք պետք է զգուշանան, եթե իերնց ամուսիններին այդ քարով զրդեր են նվիրում: Համարվում է, որ եթե քարի վրա Լուսնի կամ Արևի նշանն անեն, ապա այն կփրկի թունավորումից: Այրիներն ու ամուրիները, ովքեր չէին պատրաստվում նորից ամուսնանալ, ի նշան հավերժական սիրո ամետիստ էին կրում: Այդ պատճառով էլ այս քարը համարվում է հավատարիմ, նվիրված սիրո` «Այրիի քար»:
    
    
    
Աղբյուրը` Ankakh.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
22394 | 0 | 0
Facebook