Երիտասարդ երգչուհի Միրիամ Բաղդասարյանը, որը ներկայանում էր կանադական «Ձայնը» նախագծում, երեկ կայացած եզրափակիչի ժամանակ ևս հաջող ելույթ է ունեցել։ Լառա Ֆաբիանի թիմում ընդգրկված երգչուհին այս անգամ ներկայացել է Je veux donner երգով:
Միրիամը հասավ մինչև եզրափակիչ, սակայն կանադական «Ձայն» -ի հաղթող ճանաչվեց 27-ամյա Յամա Լորանը: Նրա մարզիչը` Գարուն, խոստովանել է, որ ստեղծագործական առումով Յաման իր համար շատ մեծ բացահայտում է եղել:
Միրիամը եզրափակչում հայտնված ամենաերիտասարդ մասնակիցն է, ով եզրափակչի նախորդ օրը՝ մայիսի 5-ին, տոնել է իր 19 ամյակը:
Թեև երգչուհին չհաղթեց, նա կրկին կարողացավ գրավել հանդիսատեսին` իր էներգետիկ ելույթով: Kodaline խմբի տեսանյութով ոգևորված Միրիամն իր բաժին հաղթանակն ունի, նա հատուկ հրավեր է ստացել խմբի հետ բեմում երգելու: