Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարձրարժեք արվեստը այնքան հասանելի է...

Անի Խամոյան
Հեղինակ`
Անի Խամոյան
00:36, երեքշաբթի, 02 ապրիլի, 2013 թ.
Բարձրարժեք արվեստը այնքան հասանելի է...

Կոմիտասյան բարձրարժեք երաժշտությունը ընկալելու ցանկություն և ընդունակություն կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը, բայց ծանոթանալ կոմիտասյան մաքրությանը, հնարավոր է միմիայն չաղավաղված և մաքուր կատարումներ լսելով: Ես բաց չեմ թողնելու «վերածնվելու» և վերստին «մաքրվելու» իմ հնարավորությունը: Նույնը խորհուրդ կտայի և Ձեզ: Ապրիլի 20-ին, ժամը 19: 00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի է ունենալու Լուսինե Ազարյանի «Կոմիտաս. ՀԱՅՏՆԻ և ԱՆՀԱՅՏ» խորագիրը կրող մենահամերգը:
     Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի դասախոս, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանը այն լուսավոր անհատներից մեկն է, ով ջանք ու եռանդ չի խնայում մաքրելու հայկական երգն ու երաժշտությունը: Ամեն անգամ նրան լսելով, կարելի է մոտենալ այն բարձրարվեստին, որից մեզ հեռացնում է ապականված և աղավաղված երաժշտությունը, եթե այն կարելի է այդպես անվանել: Երջանիկ եմ և հպարտ, որ նրան ճանաչելու հնարավորություն եմ ունեցել:
    
     Հ.Գ. Տոմսերի համար զանգահարել` 093-692-793:

Դաշնակահար՝ Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի կոնցերտմայստեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արմեն Աղաջանյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3494 | 1 | 0
Facebook