Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

21:17, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Այլևս աշխարհը մեծամասնությամբ ընդունել է և պետք է ընդունի ոչ թե ցեղասպանության, այլ սրբապղծության բանաձևը:


    

Մենք՝ մահին պարտության մատնողներս հպարտ ենք մեր մայրերի ու հայրերի, տատերի և պապերի՝ արդեն 103 տարի տևող անպարտությամբ, և, ոչ միայն մեր ժողովրդի, այլ բոլոր ժողովուրդների հետ:

Մենք՝ Մահապարտներս, հիշում և պահանջում, պայքարի և վերջնական հաղթանակի ենք կոչում թուրքական ֆաշիզմի դեմ:

Ֆաշիզմին արդարացում չկար, այլ շարունակություն կար. թուրքական ֆաշիզմին, երիտթուրքերի ֆաշիզմին դարավերջին հետևեց երիտադրբեջանցիների ֆաշիզմը՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Գետաշենում, Շահումյանում, Մոխրաթաղում…

Արդարացում չկա:

Արդարացին մեր ճշմարտացի գործն է, ֆաշիստներին դիմագրավելու համար մղված հերոսամարտերը՝ Շուշիում, Վաղուհասում ու Քարվաճառում, և Ապրիլյան պատերազմում, որի ժամանակ, մեկ անգամ ևս համոզվեցինք և փաստեցինք` ոչինչ չէր փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ:

Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն, ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվեց ահաբեկիչների հետ, որտեղ գլուխ կտրելը և այն գյուղերով մեկ ցուցադրելը ադրբեջանական «կրեդոյի» մեջ է գրված, ինչպես ԴԱԻՇ-ի զինյալների, որոնց մի մասը հայտնվել էր ԼՂՀ-ի առաջնագծում: ՈՒ քանի որ աշխարհը կարծես չի տեսնում եղեռնագործ ենիչերիների նոր սերնդի հանցագործ մասսայական վայրագությունները՝ լինի դա ԴԱԻՇ-ի թե «ազերԴԱԻՇ» -ի զինյալների կազմում, քաղաքակիրթ մարդկության դեմ նրանց գործողությունները՝ ԼՂՀ-ում և Սիրիայում /Սիրիահայության դեմ/, թե ամբողջ աշխարհում, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ պարտավոր ենք ազգովի համախմբվել, և յուրաքանչյուրիս մտավոր, ֆիզիկական, հոգևոր կարողությունները ծառայեցնել Հայ ազգի և քաղաքակիրթ մարդկության ներկայի և ապագայի համար:

Արդարացի են` մեր բանակի և ժողովրդի ձեռքբերումներն այսօր, թե սահմանում, թե ստեղծագործ կյանքում, մեր ժողովրդի ոգու կորովը, որ միշտ արթուն է:

Այսօր, հայոց ցեղասպանության 103-րդ ամյակի օրերին, հրատապ է դարձել նաև երիտասարդական «Քայլ արա» շարժման կողմից առաջ քաշված խնդիրների լուծման գործառույթներում հասարակության բոլոր շերտերի ընդգրկումը. Երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար`

- համայն հայության ուժն ու կորովը միավորելը և բազմապատկելը.

- քաղաքացիական հասարակության կայացմանը նպատակաուղղված շարժումը համակարգային նոր հիմքերի վրա դնելը.

- արդարացի շարունակվող պայքարը հաղթանակած առաջ մղելը.

- ունեցած պահանջատիրությունները և, առաջնահերթ` Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը.

- երիտասարդական Հայաստան նոր պետության կառուցման գործընթացում` հանուն Հայաստանի, Արցախի, և համայն հայության ազգային շահի հետապնդումը.

- Հայ ժողովրդի անվտանգության ապահովումը:

ՈՒստի «Արծիվ մահապարտներս» մեր զավակների, անկախության սերունդ, ապրիլյան պատերազմի հերոս հայ երիտասարդության հետ, որպես ժողովրդի մի մասնիկ-առաջամարտիկ, որպես մահին պարտության մատնողներ` այս դժվարին օրերին կանգնած ենք հանուն արդար ու ժողովրդավարական Հայաստանի պայքարող ժողովրդի կողքին` քաղաքական զարգացումների և կատակլիզմների կենտրոնում` որպես շանթարգել, ներքին և արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման հաստատուն դիրքերում:

Ահա թե որն է մահին պարտության մատնողներիս Ապրիլյան բանաձևը. Մենք մեր Հաղթանակների դափնեպսակն ենք դնում Ցեղասպանության զոհերի` սրբերի հիշատակին, և շարունակում ԵՐԹԸ` ԴԵՊԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ
    
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5637 | 0 | 0
Facebook