Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:27, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
     Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 667 վնասված լուսակետ: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է 4 հենասյում, որոնցից 2-ը վերականգնվել են, իսկ մյուս 2-ի վերականգնման աշխատանքները շարունակվում են:
     Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված: Այսուհետ, մայրաքաղաքի թվով 66 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով: «Երքաղլույս» ընկերությունը շարունակում է նաև նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքները:
     Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1993 | 0 | 0
Facebook